Միլենիում կամուրջ (Լոնդոն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միլենիում կամուրջ (այլ կիրառումներ)
Միլենիում կամուրջ London Millennium Footbridge | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Տեղանք | Լոնդոնյան Սիթի[1] և Սաութուրք |
Նշանակություն | հետիոտն երթևեկության համար |
Տեսակ | կախովի կամուրջ և հետիոտնային կամուրջ |
Նյութ | ալյումին |
Հատում է | Թեմզա |
Կառուցվել է | 1998 |
Ճարտարապետ | Նորման Ֆոսթեր |
Երկարություն | 370 մ |
Լայնություն | 4 մ |
Բացման տարեթիվ | 2000 |
Միլենիում կամուրջ (անգլ.՝ London Millennium Footbridge), Լոնդոնում Թեմզա գետի վրա հետիոտն երթևեկության համար նախատեսված կամուրջ է։ Սկսվել է կառուցվել 1998 թվականին, բացումը կատարվել է 2000 թվականի հունիսի 10-ին։ Երկարությունը 370 մետր է, լայնությունը՝ 4 մետր[2]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամրջի անվանումն անգլերենից թարգմանաբար նշանակում է Հազարամյակի կամուրջ, քանի որ այս շինության կառուցումը կապված էր երրորդ հազարամյակ մուտք գործելու հետ. կամուրջը դարձավ այն քիչ մասշտաբային կառույցներից մեկը, որոնք կառուցվեցին Անգլիայի մայրաքաղաքում Միլենիումի (Հազարամյակի) տոնակատարությունների շրջանակում[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցումը սկսվեց 1998 թվականի վերջին։ Հիմնական աշխատանքները սկսվեցին 1999 թվականի ապրիլի 28-ին։ Կամրջի շինարարության համար ծախսվեց 18,2 միլիոն ֆունտ ստերլինգ (2,2 միլիոն ֆունտ ստերլինգ բյուջեի դեպքում)։
Կառուցումից առաջ Թեմզայի երկու ափերին՝ այն տեղերում, որոնք նախատեսվում էին շինարարության համար, նախապես անցկացվեցին հնագիտական պեղումներ[3]։
Հարևան տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե Հազարամյակի կամրջով անցնել Թեմզայի հյուսիսային ափ, ապա առջևում հայտնվում է Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթը, ինչպես նաև դրա հարավային ճակատամասը։ Եթե գնալ հարավային ափ, առջևում նկատելի է Թեմզայի ափին տեղավորված «Թեյթ Մոդերն» պատկերասրահը, իսկ դրանից ձախ՝ շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի վերականգնվածքը[3]։
Կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Միլենիում» կամուրջն առկա է «Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը» ֆիլմի սկզբում։ Ըստ սյուժեի՝ Մահվան խժռողները (սև կախարդների խումբ) թռչում են Լոնդոնի վրայով, և երբ նրանք անցնում են կամրջի վրայով, այն քանդվում է և թափվում Թեմզան, ինչի մասին գրվում է թերթերում։ Բայց այս դրվագը չի համապատասխանում վեպի ժամանակային սահմաններին. Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը վեպում իրադարձությունները կատարվում են 1996 թվականին, իսկ կամուրջը կառուցվել է միայն 2000 թվականին։
- Կամուրջը կարելի է տեսնել մեկ այլ անգլիական ֆիլմում՝ «Իրական սեր»։
- Կամուրջը հանդիպում է նաև «Թայմլես։ Սուտակե գիրքը» ֆիլմում։
- «Սև հայելի» սերիալի առաջին մասի էպիկական տեսարանում հանդիպում է Միլենիում կամուրջը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ en.structurae.de
- ↑ 3,0 3,1 3,2 Мост Миллениум ::: Millenium Bridge Արխիվացված 2010-09-08 Wayback Machine // london-bridges.info.
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլենիում կամուրջ (Լոնդոն)» հոդվածին։ |
|