Jump to content

Միակամություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոնոֆելիտություն (Միակամություն), Բյուզանդիայում 7-րդ դարում ձևավորված քրիստոնեական դավանաբանական ուսմունք։ Հեղինակներն են Թեոդորոս Փառանաի եպիսկոպոսը և Կ․ Պոլսի պատրիարք Սարգիսը։ Ընդունելով երկաբնակների վարդապետությունը՝ միակամության հետևորդները գտնում էին, որ Հիսուս Քրիստոսն ունի մեկ կամք և մեկ ներգործություն։ Սրանով մոնոֆելիտները (միակամներ) ցանկանում էին հաշտեցնել մոնոֆիզիտներին (միաբնակներ) և երկաբնակներին ու վերամիավորել պառակտված եկեղեցին։ 680 թվականի Կ․ Պոլսի տիեզերական ժողովում քաղկեդոնական եկեղեցիները միակամությունը դիտեցին որպես միաբնակության մի նոր արտահայտություն և դատապարտեցին այն․ ընդունվեց Հիսուս Քրիստոսին երկու կամք, երկու բնություն և երկու ներգործություն վերագրող սկզբունքը։ Միակամության մերժումով ավելի խորացավ միաբնակ և երկաբնակ եկեղեցիների մեկուսացումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 522