Մեր մանկության տանգոն
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երկիր | ԽՍՀՄ Հայկական ԽՍՀ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1984 |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Ալբերտ Մկրտչյան |
Սցենարի հեղինակ | Ալբերտ Մկրտչյան |
Դերակատարներ | Գալյա Նովենց, Մհեր Մկրտչյան, Էլինա Աղամյան, Ազատ Գասպարյան, Արտյուշա Գյոդակյան և Նոնա Պետրոսյան |
Օպերատոր | Ռուդոլֆ Վաթինյան |
Երաժշտություն | Տիգրան Մանսուրյան |
Նկարահանման վայր | Աբովյանների տուն |
Կինոընկերություն | Հայֆիլմ |
Տևողություն | 92 րոպե |
Բյուջե | 421000 սովետական ռուբլի |
Մեր մանկության տանգոն, 1984 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված Ալբերտ Մկրտչյանի ֆիլմը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Անսովոր բնավորության տեր հայ կնոջ մասին է. հետպատերազմյան ծանր տարիներին նա կարողանում է մեծացնել երեխաներին և փորձում է վերադարձնել ամուսնուն, որը ռազմաճակատային ընկերուհու հետ է կյանքը կապել։
Դերասաններ և նկարահանող անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանող անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ռեժիսոր - Ալբերտ Մկրտչյան
- սցենարիստ - Ալբերտ Մկրտչյան
- օպերատոր - Ռուդոլֆ Վաթինյան
- մոնտաժ - Ս. Գաբրիելյան
- երաժշտությունը - Տիգրան Մանսուրյան
- դեկորացիաները - Ռաֆայել Բաբայան, Գագիկ Բաբայան
- հնչյունային ռեժիսոր - Յուրա Սայադյան
Դերասանական անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մհեր Մկրտչյան - Ռուբեն
- Գալյա Նովենց - Սիրանույշ
- Էլինա Աղամյան- Վարդուշ
- Ազատ Գասպարյան- Մեսրոպ
- Նարինե Բաղդասարյան- Ռուզան
- Սամվել Սարգսյան - Արմեն
- Աշոտ Գևորգյան- Գագիկ
- Արթուր Նալբանդյան - Աշոտ
- Արտյուշա Գյոդակյան - Սերոբ
- Մ. Կարապետյան - Արփենիկ
- Նոնա Պետրոսյան - Քնար
- Ռ. Մկրտչյան - Եղիշ
- Վ. Մովսիսյան - Սվասյան
- Ա. Հովհաննիսյան - Զարզանդ
- Վ. Հակոբյան - Մելքոնյան
- Ք. Բարսեղյան - քննիչ
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմը ինքնակենսագրական է և պատմում է Ալբերտ և Մհեր Մկրտչյանների ընտանիքի մասին։
- Ֆիլմում բոլոր թևավոր խոսքերը, որ արտասանում է դերակատար Գալյա Նովենցը, պատկանում են Ալբերտ և Մհեր Մկրտչյանների մայրիկին՝ Սանամին։
- Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը խոստովանում է, որ երբեք կինոփորձեր չի արել, քանի որ միշտ սցենարը գրել է՝ դերը համապատասխանեցնելով կոնկրետ դերասանների համար։
- Դպրոցի ուսուցիչը իրականում դերասան չէ, այլ Գյումրիի տաքսու վարորդ Ջղեր Խաչիկն է։
- Ֆիլմը դիտել են նաև ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում, Մեքսիկայում, Եվրոպայում և ԽՍՀՄ-ի երկրներում։
Տեխնիկական և այլ տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկիրը Հայկական ԽՍՀ
- Լեզուն հայերեն
- Ֆիլմը գունավոր
- Տևողություն - 89 րոպե, ժապավենի երկարությունը՝ 2472 մետր
- Ձայնը - մոնո
- Պրեմիերան կայացել է - 09.02.1985
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մեր մանկության տանգոն հոդվածին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեր մանկության տանգոն» հոդվածին։ |
|