Մերջիմեկ
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Մերջիմեկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չարսանջակի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC 3 | |
|
Մերջիմեկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից հյուսիս-արևելք, Մեծկերտ գյուղաքաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, Փերի գետի աջակողմյան վտակներից մեկի երկու ճյուղերի միջև։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Մեռճիմեք, Մերճիմեկ, Մերճիմեք, Մերճումեկ, Մերճումիկ, Մերջամեկ, Մերջեմեկ, Մերջումեկ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը լեռնային էր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872-1873 թվականներին ուներ 6 տուն հայ, 4 տուն այլազգի, 1893 թվականին՝ 32 տուն հայ, 8 տուն այլազգի, իսկ 1914 թվականին՝ 9 տուն հայ և 4 տուն այլազգի բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործություն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերջիմեկն ուներ Ս. Հովհաննես անունով եկեղեցի[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խարբերդի նահանգի Դերսիմի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 808
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|