Մեղրը գլխում (ֆիլմ)
Մեղրը գլխում գերմ.՝ Honig im Kopf | |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Ժանր | կինոկատակերգություն և դրամա |
Թվական | դեկտեմբերի 15, 2014 և դեկտեմբերի 25, 2014[1][2][3] |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Թիլ Շվայգեր[4][3] |
Պրոդյուսեր | Թիլ Շվայգեր և Թոմաս Զիքլեր |
Սցենարի հեղինակ | Թիլ Շվայգեր |
Դերակատարներ | Դիտեր Հալերվորդեն, Էմմա Շվայգեր, Թիլ Շվայգեր, Ժանետ Հայն, Կատարինա Տալբախ, Թիլո Պրյուկներ, Մեհմեթ Կուրտուլուշ, Պասկուալե Ալեարդի, Յան Յոզեֆ Լիֆերս, Ֆարի Յարդիմ, Դար Սալիմ[5], Տոբիաս Մորետտի[5], Կլաուդիա Միխելսեն[5], Anneke Kim Sarnau?[5], Նիլս Բրունո Շմիդտ[5], Լիլի Լիֆերս[5], Մաթիաս Կեբեռլին[5], Վիոլետա Շուրավլով[5], Կյարա Շորաս[5], Արնել Տաչի[5], Քլելիա Սարտո[5], Կառլո Լյուբեկ[5], Կրիստիան Մարտինեկ[5], Լուկա Զամպերոնի[5], Թիմ Վիլդե[5], Kasem Hoxha?[5], Դորոտեյա Վալդա[5] և Թոմաս Ֆելեն[5] |
Օպերատոր | Martin Schlecht? |
Երաժշտություն | Դիրք Ռայխարդ և Մարտին Տոդշարով |
Մոնտաժ | Constantin von Seld? |
Տևողություն | 139 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Մեղրը գլխում» (գերմ.՝ Honig im Kopf), ռեժիսոր և սցենարիստ Թիլ Շվայգերի գերմանական տրագիկոմեդիան, թողարկվել է 2014 թվականին։ Գերմանիայում ֆիլմը դարձել է տվյալ ժամանակաշրջանի վարձույթի առաջատարը, կինոթատրոններում հավաքելով ավելի քան 7 միլիոն հանդիսատես[6]։
Ֆիլմի անվանումը փոխաբերություն է, որի օգնությամբ գլխավոր հերոսը նկարագրում է իր վիճակը, պատասխանելով՝ «Ի՞նչ ես դու զգում, երբ ամեն ինչ մոռանում ես» հարցին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կնոջ մահը վատ է անդրադարձել նախկին անասաբույժ Ամանդուս Ռոզենբախի վրա։ Նրա մոտ սկսում է զարգանալ Ալցգեյմերի հիվանդությունը, որի պատճառով հերոսը անընդհատ հայտնվում է անհարմար իրավիճակներում։ Ամանդուսի որդին՝ Նիկոն որոշում է հորը տանել իր տուն։ Նիկոյի կինը՝ Սառան դեմ է այդ որոշմանը, ի տարբերություն նրա դստեր՝ Թիլդայի, ով սիրում է պապին և ցանկանում է օգնել նրան հաղթահարել հիվանդությունը։
Հոր մասնակցությամբ մշտական միջադեպերը և նրա ոչ ադեկվատ վարքագիծը ստիպում են Նիկոյին մտածել նրան ծերանոց ուղարկելու գաղափարի շուրջ։ Սակայն Թիլդան խնդրի լուծման այլ տարբերակ է գտնում և պապի հետ փախչում է Վենետիկ, որտեղ երիտասարդ Ամադուսը կնոջ հետ անցկացրել էին մեղրամիսը։ Նպատակին հասնելու ճանապարհին հերոսները հանդիպում են մի շարք խոչընդոտների, որոնք բարի և գթասիրտ մարդկանց օգնությամբ կարողանում են հաղթահարել։
Նիկոն և Սառան փախստականների հետևից ուղևորվում են Իտալիա և փորձում են գտնել Ամանդուսին և Թիլդային։ Վենետիկի ռոմանտիկան արթնացնում է ամուսինների մարած կիրքը, բայց Ամանադուսին՝ իր երիտասարդության քաղաքում գտնվելու փաստը չի բուժում. մի պահ նա չի ճանաչում Թիլդային։
Վերադառնալով տուն, ընտանիքը շարունակում է խնամել Ամանադուսին, բայց արդյունքում հիվանդությունը խլում է նրա կյանքը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիտեր Հալլեֆբորդեն | Ամանդուս Ռոզենբախ |
Էմմա Շվայգեր | Թիլդա Ռոզենբախ |
Թիլ Շվայգեր | Նիկո Ռոզենբախ |
Ժանեթ Հայն | Սառա Ռոզենբախ |
Կանարինա Թալբախ | Վիվիան |
Թիլո Պրյուկներ | Բժիշկ Էլերս |
Մեհմետ Կուրտլուս | Բժիշկ Խոլստ |
Վիոլետա Շուրավլով | միանձնուհի |
Պասկալ Ալեարդի | ոստիկան |
Յան Յոզեֆ Լիֆերս | Սերժ |
Ֆարի Յարդիմ | Էրդալ |
Կլաուդիա Միխելսեն | վանքի մայրապետը |
Լիլի Լիֆերս | Սմյուլլա |
Սամուել Ֆինցի | մատուցող |
Ուդո Լինդենբերգ | կամեո |
Վարձույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի պրիմերան կայացել է 2014 թվականի դեկտեմբերի 25-ին, Գերմանիայում։ Առաջին շաբաթվա ընթացքում «Մեղրը գլխումը»-ն դիտել են ավելի քան 1 միլիոն հանդիսատես և ավելի քան 7 միլիոն ամբողջ վարձույթի ընթացքում։ Այսպիսով, այն դարձել է 2014 թվականի գերմանական ամենահայնի ֆիլմը, և ընդգրկվել է գերմանական կինոյի պատմության ամենահաջողակ ֆիլմերի տասնյակում[6][7]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոքննադատների մեծ մասը բավականին դրական ընդունեցին ֆիլմը, ֆիլմի առավելությունների մեջ նշելով գլխավոր դերերը մարմնավորած դերասանների լավ խաղը, սյուժեի զարգացման տեմպը և դինամիկան, ինչպես նաև հումորի և ողբերգության հաջող համադրությունը, որը օգտագործվում է Ալցգեյմերի հիվանդության թեման բացահայտելու համար[8][9][10]։
Բացի այդ, ֆիլմը արժանացել է նաև բացասական գնահատականների։ Բացասական քննադատություն է առաջացրել մասնավորապես անտեղի կատակները, սյուժեի հեքիաթային լինելը, և թույլ մոնտաժը[11][12][13]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2015 — Deutscher Filmpreis նրցանակ՝ տարվա ամենադիտված ֆիլմին
- 2015 — CIVIS Medienpreis՝ «լավագույն կինոֆիլմ» կատեգորիայում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kinopolis (գերմ.) — 1905.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 6,0 6,1 Die erfolgreichsten Filme in Deutschland 2014
- ↑ Die erfolgreichsten deutschen Filme seit 1968
- ↑ Til Schweiger — Honig im Kopf Die AZ Kritik: Witz und Wahrheit im Wahnsinn — Kino — Abendzeitung München
- ↑ Film " Honig im Kopf | Deutsche Filmbewertung und Medienbewertung FBW
- ↑ Kritik zu Honig im Kopf | epd Film
- ↑ Die vergebliche Gnade des Vergessens — Die kino-zeit.de-Kolumne — B-Roll Blog — kino-zeit.de — das Portal für Film und Kino
- ↑ SDB-Film: Die schlechtesten Filme des Jahres 2014
- ↑ Honig im Kopf: Ist die Aufregung um Til Schweigers Film berechtigt? — GIGA
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|