1903/1904 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քսանմեկերորդն էր։ Այն ամենասակավագոլն էր։
Լավ մեկնարկեց Անգլիայի հավաքականը՝ դժվարին ոչ-ոքի խաղալով ուելսցիների հետ և 3-1 հաշվով հաղթելով Իռլանդիայի հավաքականին։ Պատմականորեն անգլիացիների գլխավոր մրցակիցը՝ Շոտլանդիայի հավաքականը հիասթափեցրեց՝ նույն մրցակիցների հետ խաղերում գրանցելով ոչ-ոքիներ միևնույն 1-1 հաշվով։ Իռլանդացիները մեկնարկային պարտությունից հետո կարողացան վերականգնվել՝ ոչ-ոքի խաղալով շոտլանդացիների հետ և նվազագույն հաշվով հաղթելով հաղթելով ուելսցիներին, ինչը նրանց դուրս բերեց երկրորդ հորիզոնական։
Ավանդույթի համաձայն, մրցաշարի ելքը պիտի վճռվեր Շոտլանդիա-Անգլիա խաղում, ուր շոտլանդացիներին չեմպիոն դառնալու համար անհրաժեշտ էր հաղթանակ։ Սակայն հանդիպման միակ գոլը, որը խփեց առաջնության բոոր ժամանակների լավագույն ռմբարկու Սթիվ Բլումերը, անգլիացիներին պարգևեց հաղթանակ, ու դրա հետ նաև առաջնության հաղթողի տիտղոսը։