Jump to content

Մեխակ չինական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեխակ չինական (լատին․՝ Dianthus chinensis), պատկանում է մեխակազգիների ընտանիքին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամյա բույս է։ Գետնատարած բույս է, բարձրությունը հասնում է մինչև 25-30 սմ։ Զարգացած և խիտ ճյուղավորված արմատային համակարգի շնորհիվ ճիմ են առաջացնում։ Տերևները լայն են, երբեմն նեղ, տափակ կամ թեթև փորակավոր։ Ծաղիկները միայնակ են, անհոտ։ Ծաղկի գույները սպիտակ, վարդագույն կամ բաց մանուշակագույն, ունի նաև խայտաբղետ ծաղիկներ։ Ծաղիկները պահպանվում են բավականին երկար՝ ծաղկում է հունիսի երկրորդ կեսից սկսած մինչև սառնամանիքները։

Վայրի վիճակում տարածված է Չինաստանում, Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում։

Աճման պայմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական մեխակը պահանջկոտ չէ աճման պայմաների նկատմամբ, լավ է աճում բոլոր տիպի հողերում, սակայն գերադասում է սննդանյութերով հարուստ, ստրուկտուրային, չափավոր խոնավ ավազակավային ու կավազային հողերը։ Լուսասեր բույս է, ծաղկում է բաց, արևոտ վայրերում։

Բազմանում է սերմերով։ Ցանքը կատարում են ապրիլին, արկղերում կամ ջերմոցներում։ Ծիլերը որոնք արձակում են առաջին տերևները, վերատնկում են 9 սմ տրամագիծ ունեցող թաղարներում 3-4-ական, կամ ջերմոցներում։ Մայիս ամսին տնկում են բաց գրունտում։

Մեխակ չինական

Ամենուրեք լայն կիրառություն ունի մշակության մեջ չինական պարտիզյան Հեդևիգի այլատեսակը, որի բարձրությունը հասնում է մինչև 30 սմ, հասարակ կամ լիթերթիկ ծաղիկները թեթևակի բուրմունք ունեն։ Ծաղիկները աչքի են ընկնում ամենատարբեր գունավորմամբ, երբեմն՝ պսակաթերթիկների զարմանահրաշ նախշերով։ Ունի արժեքավոր բազմաթիվ տեսակներ։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է ծաղկային ձևավորումներում նաև կտրած ծաղիկներ ստանալու համար։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լ. Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները»
  • Flora of China: Dianthus chinensis
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխակ չինական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխակ չինական» հոդվածին։