Մելիսա Սյոզեն
Մելիսա Սյոզեն թուրքերեն՝ Melisa Sözen | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1985[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Մելիսա Սյոզեն (թուրքերեն՝ Melisa Sözen, հուլիսի 6, 1985[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասանուհի[2]։ Հանդիսատեսին առավել շատ հայտնի է «Հոյակապ դար» հեռուստասերիալից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկուց հետաքրքրություն է ունեցել արվեստի նկատմամբ և նկարահանվել է տարբեր գովազդային հոլովակներում, խաղացել է թատրոնում։ Մելիսան զբաղվում է նկարչությամբ և լուսանկարչությամբ, կինոյում նա նկարահանվում է 1997 թվականից։ Մելիսան հայտնի դարձավ «Եթե ես ամպ դառնայի», «Դանակի բերանը» սերիալներում հաջողությամբ նկարահանվելուց հետո։ Համաշխարհային ճանաչում դերասանուհուն բերեց խորվաթուհի Նորայի դերը (Էֆսուն-խաթուն)՝ «Հրաշալի հարյուրամյակ» սերիալում։
2014 թվականին նա Ձմեռային քնափություն ֆիլմում խաղացել է գլխավոր դերերից մեկը, որը Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակին[3][4][5]։ 2015 թվականին այս դերի համար Լավագույն դերասանուհի անվանակարգում ստացել է «SIYAD Turkish Film Critics Association Award» մրցանակը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հուլիսի 31-ին Մելիսան ամուսնացել էր դերասան Ալիջան Յուջեսոյի հետ, 2014 թվականի փետրվարի 19-ին ամուսինները բաժանվել են։ 2014 թվականի կեսերից Մելիսան հանդիպում է երգիչ Խարուն Թեքինի հետ[6][7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1997 | Հոր տունը | ||
2000 | Գեղեցիկ սերը | Ջեյդա | |
2001 | Ինձ հաջողություն մաղթիր | Տուբա | |
2001 | Ապրիլի անձրև | Նիլյուֆեր | |
2001 | Նոր կյանք | Օզգյուր | |
2002 | Խաղողի վազերով առանձնատունը | ||
2002 | Ինսայդերներ | Զեյնել | |
2003 | Մեծը և փոքրը | Շեբնեմ | |
2003 | Ծիծաղելի ֆիլմ | Օզգե | |
2003 | Դպրոցը | Ջեյդա | |
2004 | Փակ է բոլորի համար | Ֆատոշ | |
2004 | Կորցրած սերը | Ներմին | |
2004-2006 | Վարդերից նախշեր | Ֆերիխա | Գլխավոր դեր |
2004 | Հինգ չափումներ | Գյուլեր | |
2005 | Խելագար կապույտը | Լարա | |
2005 | Բախում | Պինար | |
2005 | Երկնքի եզրը | Լեյլա | |
2005 | Բանտարկյալը | Այլին | |
2006 | Ճանապարհ դեպի տուն 1914 | Սաֆիյե | |
2006 | Մղձավանջները սպասում են ձեզ տանը | Բուրջու | |
2006-2007 | Դանակի բերան | Նիսան | |
2006 | Պատասխան այցը | Ջանսու | |
2006 | Անիծված ճանապարհը | Բուրջու | |
2007 | Օրհնիր ինձ | Գամզե | |
2007 | Կանայք կպահպանեն աշխարհը | Էջե | |
2009 | Լրտես աղջիկները | Ջովեր | |
2009-2010 | Եթե ես ամպ դառնայի | Նարին | |
2010 | Որսորդական սեզոն | Ասիյե Բուլուտ | |
2010 | Հարավ-արևելյան պատմություն | Այլին Սոլմազ | |
2010-2012 | Ռեյս | Այշե | |
2012 | Հրաշալի հարյուրամյակ | Էֆսուն-խատուն (Նորա) | Երկրորդական դեր |
2012 | Փետրվար | Յագմուր | |
2012 | Ոչ, ես չեմ սիրում երկուշաբթիները | Դենիզ | |
2013 | Ինձ հետ դու կաս | Սաբահ | |
2014 | Անալիի որդիները | Էջե | |
2014 | Ձմեռային քնափություն | Նիհալ | |
2015 | Հինգ եղբայրները | Ֆահրիյե | Գլխավոր դեր |
2015 | Կար-չկար | Նեհիր | |
2015 | Մի անգամ հեքիաթում | ||
2016-2017 | Կյանքի երգը | Իպեկ | |
2017 | Իմ հոր մեղքերը | Իյեշիմ | |
2017 | 7 դեմք |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ Melisa Sözen kimdir?
- ↑ Melisa Sözen: 'Beni şöyle erkekler etkiler' dersem kendimden nefret ederim
- ↑ 'İNSAN RUHUNU MARS’TAN BİLE AZ TANIYORUZ'(չաշխատող հղում)
- ↑ Winter Sleep, review: 'fiendishly intelligent'
- ↑ Harun Tekin: «Bırakın aşkımızı yaşayalım»
- ↑ Melisa Sözen’den evlilik sinyali
|