Մեդիանտ (լատիներեն medians - կիսող), մաժոր և մինոր լադերում գլխավոր աստիճանների՝ տոնիկայի ու դոմինանտի և տոնիկայի ու ստորին սուբդոմինանտի կվինտային տարածությունները «կիսող» 3-րդ և 4-րդ աստիճանները և նրանց վրա կառուցվող եռահնչյունները։ Նշվում է Μ տառով։ Մեդիանտները լադի երանգը բնորոշող կարևոր աստիճաններ են։ Մեդիանտային եռահնչյունները ֆունկցիոնալ առումով գլխավոր եռահնչյունների հարմոնիայից բխող երկակի բնույթ ունեն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 375)։