Jump to content

Մեդան (Ինդոնեզիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեդան (այլ կիրառումներ)
Բնակավայր
Մեդան
ինդոն.՝ Kota Medan
ինդոն.՝ Kota Besar Medan
Զինանշան

ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
ՀամայնքՀյուսիսային Սումատրա[1]
Ներքին բաժանումMedan Kota?[2], Medan Helvetia?[2], Medan Denai?[2], West Medan?[2], Medan Tuntungan?[2], Medan Amplas?[2], Medan Sunggal?[2], Medan Tembung?[2], Medan Marelan?[2], Medan Labuhan?[2], Medan Perjuangan?[2], East Medan?[2], Medan Selayang?[2], Medan Johor?[2], Medan Polonia?[2], Medan Baru?[2], Medan Area?[2], Medan Maimun?[2], Medan Deli?[2], Medan Petisah?[2] և Medan Belawan?[2]
Հիմնադրված էհուլիսի 1, 1590[3] թ.
Մակերես265 100 000 քառակուսի մետր
ԲԾՄ26 մետր
Բնակչություն2 109 330 մարդ (2010)
Ժամային գոտիUTC 7
Փոստային դասիչ44332
Պաշտոնական կայքportal.medan.go.id
Մեդան (Ինդոնեզիա) (Ինդոնեզիա)##
Մեդան (Ինդոնեզիա) (Ինդոնեզիա)

Մեդան (ինդոն.՝ Medan), Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգի վարչական կենտրոնը, Սումատրայի ամենամեծ քաղաքը և բնակչությամբ չորրորդը Ինդոնեզիայում՝ Ջակարտայից, Սուրաբայայից և Բանդունգից հետո։ Գտնվում է նահանգի հյուսիսում։ Քաղաքի կենտրոնում է գտնվում Պոլոնիա միջազգային օդանավակայանը, արևմուտքում՝ Կուալանամու միջազգային օդանավակայանը, հյուսիսում՝ Բելավան խոշոր նավահանգիստը։

Մեդանի հիմնադրման պաշտոնական ամսաթիվը 1590 թվականի հուլիսի 1-ն է։

Մեդանը սկսել է զարգանալ դեռևս Կամպունգ Մեդան (Մեդան գյուղ) կոչվող գյուղում։ Քաղաքը հիմնադրվել է 1590 թվականին ռաջա Գուրու Պատիմպուսի կողմից։ Մեդանի առաջին վերաբնակիչները բաթաքներն էին՝ պրոտոմալայացիների հետնորդները, Հյուսիսային Սումատրայի բնիկ բնակչությունը։ Մինչև 1860-ականները Մեդանը դանդաղ է զարգացել, այնուհետև հոլանդացի գաղութարարները, ովքեր 1872 թվականին Դելիի սուլթանությունից նվաճել են Մեդանը, սկսել են հողերը մաքրել ծխախոտի տնկարկների համար։ Մեդանը շատ արագ դարձել է վարչական և առևտրային կենտրոն, որն էլ խթանել է արևմտյան Ինդոնեզիայի զարգացմանը։

1915 թվականին Մեդանը պաշտոնապես դարձել է Հյուսիսային Սումատրա նահանգի մայրաքաղաքը, իսկ քաղաքի պաշտոնական կարգավիճակ է ստացել 1918 թվականին։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկաթուղի քաղաքում
  • Մասջիդ Ռայա (Մեծ մզկիթ)
  • Իստանա Մայմուն (Սուլթանի պալատ)
  • Էմանուել Փրկչի բողոքական եկեղեցի (1921)
  • Մարիամ Աստվածածնի կաթոլիկ եկեղեցի
  • Ռադոնեժի Սուրբ Սերգիուս Ուղղափառ եկեղեցի
  • Բուկիտ Կուբու (Գավառագիտական թանգարան)
  • Վիհարա Գունունգ Թիմուր (չինական տաճար)

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդանի կրոնական կազմը (2010)[4]
Իսլամ
  
67.80 %
Քրիստոնեություն
  
22.06 %
Բուդդայականություն
  
8.81 %
Հինդուիզմ
  
0.44 %
Կոնֆուցիականություն
  
0.02 %
Այլ
  
0.86 %

Ինդոնեզերեն և մալայերեն Մեդան նշանակում է դաշտ, սակայն այս բառը ծագում է կարո լեզվից և նշանակում է լավ, առողջ։

Մեդանում ապրում է ավելի քան 2 միլիոն մարդ։

Մեդանի բնակչությունը խառը էթնիկ և կրոնական կազմ ունի։ Ինդոնեզիայում այն հայտնի է որպես բաթակների ծննդավայր, չնայած այս ժողովրդի հուշարձանները ցրված են հյուսիսային Սումատրայում։ Բացի այդ քաղաքում ապրում է ճավայական մեծ էթնիկ խումբ, ովքեր այստեղ են գաղթել 20-րդ դարում, որպես կառավարության ներքին միգրացիոն քաղաքականության՝ ուղղված գերբնակեցված Ճավա կղզու վերաբնակեցմանը։

Մեդանում բնակվող չինացիները վերահսկում են քաղաքում բիզնեսի մեծ մասը։ Նրանցից բացի զգացվում է թամիլացիների ազդեցությունը։

Ինդոնեզերենից բացի Մեդանում խոսում են ճավայերեն, թամիլերեն, մանդարին և անգլերեն։

Մեդանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 35
(95)
36.1
(97)
36.1
(97)
37.2
(99)
36.1
(97)
37.2
(99)
37.2
(99)
37.2
(99)
36.1
(97)
35
(95)
35
(95)
34.4
(93.9)
37.2
(99)
Միջին բարձր °C (°F) 31.6
(88.9)
32
(90)
32.7
(90.9)
32.9
(91.2)
33.4
(92.1)
33.3
(91.9)
32.9
(91.2)
33.3
(91.9)
31.9
(89.4)
31.7
(89.1)
31
(88)
30.9
(87.6)
32.3
(90.1)
Միջին օրական °C (°F) 25.5
(77.9)
26.12
(79.02)
26.6
(79.9)
27.2
(81)
27.2
(81)
26.9
(80.4)
26.9
(80.4)
26.9
(80.4)
26.6
(79.9)
26.1
(79)
26.1
(79)
25.8
(78.4)
26.493
(79.693)
Միջին ցածր °C (°F) 22.2
(72)
22.6
(72.7)
23.2
(73.8)
23.5
(74.3)
23.3
(73.9)
23.6
(74.5)
23.5
(74.3)
22.8
(73)
22.2
(72)
22.6
(72.7)
23
(73)
22.5
(72.5)
22.9
(73.2)
Ռեկորդային ցածր °C (°F) 18.3
(64.9)
18.3
(64.9)
18.3
(64.9)
19.4
(66.9)
18.3
(64.9)
17.2
(63)
16.1
(61)
18.3
(64.9)
18.8
(65.8)
17.7
(63.9)
15.5
(59.9)
18.3
(64.9)
15.5
(59.9)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 92
(3.62)
115
(4.53)
97
(3.82)
157
(6.18)
178
(7.01)
141
(5.55)
167
(6.57)
185
(7.28)
263
(10.35)
387
(15.24)
253
(9.96)
228
(8.98)
2263
(89,09)
Միջ. անձրևոտ օրեր 14 19 13 18 22 15 13 17 24 22 20 19 216
Միջին ամսական արևային ժամ 129.6 141.0 153.1 131.2 134.8 157.9 153.9 143.9 123.1 116.3 104.8 98.1 1587,7
Աղբյուր #1: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն[5], Համաշխարհային կենսակլիմայական դասակարգման համակարգ (միջին օրական և ռեկորդային ջերմաստիճան)[6]
Աղբյուր #2: WeatherOnline (2010–2019)[7]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Indonesian Minister of Home Affairs Decree 100.1.1-6117 Of 2022 — P. 591.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 Ինդոնեզիայի ներքին գործերի նախարարի 2022 թվականի թիվ 050-145 հրամանագիրը
  3. http://www.pemkomedan.go.id/hal-hari-jadi-kota-medan-.html
  4. «Sensus Penduduk 2010: Penduduk Menurut Wilayah dan Agama yang Dianut – Kota Medan». Badan Pusat Statistik (ինդոնեզերեն). Badan Pusat Statistik. 2010. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  5. «World Weather Information Service–Medan». World Meteorological Organization. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  6. Worldwide Bioclimatic Classification System. «INDONESIA – POLONIA». www.globalbioclimatics.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  7. «Total Hours of Sunshine – Medan – Climate Robot Indonesia». www.weatheronline.co.uk. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Medan Menjalin Hubungan Kota Kembar Keempat». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  9. «Sister Cities – General Information – Gwangju Info :: Welcome to Gwangju Metropolitan City». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիճամփորդն ունի Medanին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Տես՝ Medan Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդան (Ինդոնեզիա)» հոդվածին։