Մաևիցա
Մաևիցա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
Լեռնաշղթա | Դինարյան բարձրավանդակ |
Բարձրություն (ԲԾՄ) | 916 մետր |
Երկարություն | 50 կմ |
Մաևիցա, ոչ բարձր լեռնաշղթա և պատմական տարածք Բոսնիայի և Հերցեգովինայի հյուսիս-արևելքում։ Սահմանակցում է Պասավինա և Սեմբերիա շրջաններին հյուսիսում և Սպրեչ գետի հովտում՝ հարավից։
Ամենաբարձր կետը Ստոլիցե լեռն է (916 մ)՝ Տուզլա քաղաքից 16 կմ արևելք։ Այդ գագթին նախկինում տեղակայված է եղել հեռուստատեսային ալեհավաք (ավերվել է 1995 թվականին ՆԱՏՕ-ի ռմբակոծության ժամանակ)։ Մի քանի այլ լեռներ գտնվում են 800-ից 900 մ բարձրության վրա։ Լեռնաշղթան հիմնականում գտնվում է Բոսնիայում և Հերցեգովինայում և մասամբ Սերբիայի Հանրապետությունում։ Մաեվիցա լեռնաշղթայի մեծ մասը ծածկված է անտառներով։
Հիմնական լեռնաշղթան ձգում է հյուսիս-առևմուտքից հարավ-արևելք(Սրեբրենիկից Զվորնիկի ուղղությամբ)։ Լեռնաշղթայի գագաթները՝ Օկրեսնիցա (815 մ), Օպակովիցա (690 մ), Ստուբլիչ(721 մ), Տաբակովե-Ստրանե(572 մ), Կիցել (673 մ), Գավրանիչ (720 մ), Գրեդա (803 մ), Մեդժեդնիկ (842 մ), Բուսյա (845 մ), Դրագանովաց (779 մ), Կոնից (903 մ), Ստոլիցե (916 մ), Մալա-Ելիցա (879 մ), Վելիկա-Ելիցա (878 մ)[1]։ Արևմուտքում և արևելքում լեռնաշղթայի լեռնային մասն անցնում է և ձգվում դեպի Դրինա և Տինա գետերի հովիտներ։ Կազմված է հիմնականում Էոցենից, Օլիգոցենից, Միոցենից և Պլիոցենից։ Տրիասովյան, Յուրայի և Մելովյան ժամանակաշրջանները և Մագմայական ապարները հանդիպում են ավելի ուշ։ Մաեվիցա լեռնաշղթայի անմիջական հարևանությամբ տարածվում են ածխային և նավթային հանքավարեր[2]։ Լեռնաշղթայով անցնում է ջրբաժան Սավա, Դրինա և Սպրեչա գետերի միջև։
Բանահյուսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաեվիցայի լեռներում ապրող սերբերն ունեին իրենց սովորույթները։ Օրինակ, երբ մոտենում էին կակտաբեր ամպերը, նրանք տան առաջ դնում էին փոքր սեղան, վրան քիչ քանակությամբ աղով լցված կավե խեցաման և խաչաձև կրակխառնիչ։ Նրանք համարում էին, որ այդ առարկաները կարող են քշել ամպերը[3]։ Տեղի բնակչությունն ուներ նաև սովորություն՝ գուշակելու բերքը. եզի աջ շչակի վրա դրվում էր ժապավեն և եզն այդ ժապավենը ինչքան հեռու նետեր իրենից, այդքան ավելի շատ կլիներ բերքը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://opstinaugljevik.tripod.com/majevica.htm
- ↑ Губкин И. М., Киселев С. П. Мировые нефтяные месторождения. М. — Л., 1934
- ↑ Славянский и балканский фольклор. Изд-во «Наука», 1981
- ↑ Славяноведение. Наука, 1994. C. 53
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաևիցա» հոդվածին։ |
|