Մաքս Մառա
Մաքս Մառա | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, անշարժ գույքով ընկերություն, ձեռնարկություն և clothing store chain? |
Հիմնադրված է | 1951 |
Հիմնադիր | Achille Maramotti? |
Վայր | Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Արդյունաբերություն | նորաձևություն |
Սեփականատեր | Max Mara Fashion Group? |
Կայք | maxmara.com |
Max Mara Վիքիպահեստում |
Մաքս Մառա, իտալական նորաձևության կազմակերպություն։ Այն պատրաստում է պրեդ-ա-պորտե հագուստ։ Հայտնաբերվել է 1951 թվականին Աչիլ Մառամոտիի (հունվարի 7, 1927 - հունվարի 12 2005) կողմից։ Արդեն 2008 թվականին ընկերությունն ուներ 2,254 խանութ շուրջ 90 երկրներում[1]։ Հովանավորում է «Մաքս Մառա կանացի արվեստի մրցանակ» մրցանակաբաշխությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աչիլ Մառամոտին սկսել է դիզայնավորել բարձրակարգ զգեստներ 1947 թվականից սկսած և չորս տարի անց ստեղծեց Մաքս Մառան։ Մառան պարունակում է իր ազգանվան սկիզբը, իսկ Մաքսը վերցված է Քաունթ Մաքսից, ով տեղական կերպար էր՝ միշտ նորաձև հագնված[2]։ Ընկերությունը ընտանեկան կառավարության տակ է և նրանք ցանկանում են պահպանել իրենց ապագա նախագծերը գաղտնի[1]։
Բրենդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքս Մառան ունի 35 պիտակ[2], սակայն կանացի բաժինը մնում է բրենդի կորիզը։ Այլ պիտակներից են «Sportmax», «Sportmax Code», «Weekend Max Mara», «Marella», «Pennyblack», «iBlues», «Max & Co» և Մարինա Ռինալդին։ Վերջինս՝ ստեղծված 1980 թվականին, անվանակոչված է Աչիլ Մառամոտիի տատիկի անունով[3][4]։
2013 թվականի հուլիսի 17-ին Ջենիֆեր Գարները դարձավ առաջին հայտնի անձև, ով գովազդեց ապրանքանիշը[5][6]։
2013 թվականից սկսած բրենդը սկսեց հայտնվել Vogue, Harper's Bazaar, Elle, W, InStyle, The New York Times և International Herald Tribune ամսագրերի էջերում[6]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աչիլ Մառամոտին ծնվել է 1927 թվականի հունվարի 7-ին Իտալիայի Ռեգգիո էմլիլա քաղաքում։ Իր կրթությունը ստացել է Հռոմում՝ Պարմայի համալսարանի իրավունքի ֆակուլտետում։ Ըստ Ֆորբս ամսագրի 2005 թվականի ամենահարուստ մարդկանց ցանկի տվյալների Մառամոտին ամենահարուստների շարքում էր՝ ունենալով շուրջ 2.1 միլիարդ ամերիկյան դոլար[2]։ Նա արվեստի մեծ հովանավոր էր, ով շատ էր սիրում էքսպրեսիոնիզմը։ Ինչպես նաև ունեցել է մեծ ներդրում իտալական բանկում։
Մահացել է Ալբինեայում՝ 2005 թվականի հունվարի 12-ին։ Մառամոտիի երկու զավակներն ու աղջիկը՝ Լուիջին, Իգնազիոն և Լյուդովիկան հետևեցին հոր ճանապարհը և շարունակեցին բիզնեսը[2]։ Լուիջի Մառամոտին կազմակերպության նախագահն է[7]։
Մահից հետո՝ համաձայն Մառամոտիի կտակի Եվրոպայից Ամերիկա տեղափոխվեց մեծ և կարևոր ժամանակակից արվեստի հավաքածու, որը հանրությանը տրվեց ազատ օգտագործման[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ashworth, Anne (2008), «MaxMara: A store that's always maximally stylish», The Times, London (published 2008 թ․ մարտի 14), Արխիվացված է օրիգինալից 2011-05-17-ին, Վերցված է 2008 թ․ ապրիլի 9-ին
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Barbieri, Annalisa (2005), «Tycoon who pioneered 'off the peg' designer clothes with his fashion label MaxMara», The Independent, London (published 2005 թ․ հունվարի 24), Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին, Վերցված է 2008 թ․ ապրիլի 9-ին
- ↑ History & Philosophy’ Արխիվացված 2013-02-03 Wayback Machine, Marina Rinaldi.
- ↑ Annalisa Barbieri, ‘Achille Maramotti’ Արխիվացված 2008-12-11 Wayback Machine, The Independent, 24 January 2005.
- ↑ «Mara Executives Still Think She's That Chick from The Hunger Game». The Express. 2013 թ․ հուլիսի 17.
- ↑ 6,0 6,1 Puente, Maria (2013 թ․ հուլիսի 16). «Jennifer Garner is the new face of Max Mara». USA Today. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Kaiser, Amanda (2013 թ․ նոյեմբերի 5). «Max Mara Steadfast in Growth Plan». WWD. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Collezionemaramotti.org