Jump to content

Մաքսի Լոպես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսի Լոպես
Քաղաքացիությունը  Արգենտինա և  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 3, 1984(1984-04-03)[1][2][3][…] (40 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Մաքսիմիլիանո Գաստոն Լոպես, ավելի հայտնի է որպես Մաքսի Լոպես (իսպ.՝ Maximiliano Gastón López, Maxi López, ապրիլի 3, 1984(1984-04-03)[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, ով խաղացել է հարձակվողի դիրքում։ Ունի նաև իտալական անձնագիր, որը թույլ էր տալիս նրան խաղալ Եվրամիությունում՝ առանց լեգիոներ համարվելու։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է 1997 թվականին «Ռիվեր Փլեյթ» ակումբում։ 17 տարեկան հասակում նա իր նորամուտը նշեց մեծահասակների թիմում։ «Ռիվեր Փլեյթում» եղել է առաջատար խաղացողներից մեկը, նրա կազմում հաղթել է Կլաուսուրային 2002, 2003 և 2004 թվականներին։ 2005 թվականի հունվարին «Բարսելոնան» նրան ձեռք բերեց 6,2 միլիոն եվրոյով Հենրիկ Լարսոնի վնասվածքից հետո։ Թիմի կազմում նորամուտը նշել է չեմպիոնների լիգայում «Չելսիի» դեմ խաղում։ Չի դարձել թիմի մշտական խաղացող։ «Բարսելոնայից» հեռացել է 2006/07 մրցաշրջանի սկզբում՝ վարձավճարով մեկնելով «Մալյորկա», որտեղ չի արդարացրել սպասելիքները՝ 25 խաղում խփելով ընդամենը 2 գոլ։ 2007 թվականի օգոստոսի 16-ին պայմանագիր է կնքել ռուսական «Մոսկվա» ակումբի հետ, տրանսֆերի գումարը կազմել է 2 միլիոն եվրո։ 2007 մրցաշրջանում 9 խաղում խփել է 6 գոլ։ 2009 թվականին վարձավճարով հանդես է եկել «Գրեմիոյում» (Պորտու Ալեգրի), անցկացրել է 25 հանդիպում, խփել է 11 գոլ։ 2010 թվականի հունվարի 20-ին տեղափոխվել է իտալական «Կատանիա»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[4]։ 2012 թվականի հունվարի 27-ին պայմանագիր է կնքել իտալական «Միլանի» հետ, որտեղ վարձավճարով տեղափոխվել է մինչև մրցաշրջանի ավարտը՝ գնման իրավունքով[5]։ 2012 թվականի փետրվարի 1-ին իր նորամուտը նշել է «Միլանի» կազմում Իտալիայի առաջնության «Լացիոյի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով 79-րդ րոպեին Մարկ վան Բոմելի փոխարեն։ Նրա թիմն արտագնա խաղում պարտվել է 0:2 հաշվով[6]։ «Միլանի» կազմում իր առաջին գոլը խփել է փետրվարի 11-ին «Ուդինեզե» դեմ Իտալիայի առաջնության արտագնա խաղում, փոխարինման է դուրս եկել 66-րդ րոպեին Անտոնիո Նոչերինոյի փոխարեն, իսկ 77-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։ Իր թիմը հաղթեց 2:1 հաշվով[7]։

2012 թվականի հուլիսի 10-ին մեկ տարվա վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Սամպդորիա»՝ հնարավոր գնման իրավունքով[8][9]։ Ակումբը չի գնել ֆուտբոլիստի պայմանագիրը, սակայն այն կրկին վարձակալության է վերցրել 2013/14 մրցաշրջանի ավարտին։ 2014 թվականի հուլիսի 1-ին Մաքսի Լոպեսը տեղափոխվեց «Կիևո»[10], իսկ 2015 թվականի հունվարի 13-ին դարձավ «Տորինոյի» խաղացող[11]։

2021 թվականի հուլիսի 29-ին հայտարարել է խաղային կարիերան ավարտելու մասին։

2022 թվականի հուլիսին գործընկերների հետ բաժնեմաս է ձեռք բերել «Բիրմինգհեմ Սիթի» ֆուտբոլային ակումբում՝ դառնալով անգլիական թիմերի սեփականատերերի առաջին արգենտինացին[12]։ Գործարքի գումարը, ըստ ԶԼՄ-ների, կազմել է 30 մլն ֆունտ[13]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած էր, ունի երեք որդի՝ Բենեդիկտո, Վալենտինո և Կոնստանտինո[14]։ 2013 թվականին Լոպեսի կինը՝ հեռուստահաղորդավարուհի և մոդել Վանդա Նարան, լքել է ամուսնուն՝ հանուն 20-ամյա ֆուտբոլիստ Մաուրո Իկարդիի[15]։ Ինքը՝ մոդելը, ասել է․

Երբ մենք Արգենտինայում էինք, Մաքսին ինձ դավաճանում էր կառավարչուհու հետ։ Նրանք սեքսով էին զբաղվում, մինչ ես քնում էի երեխաների հետ մեկ այլ սենյակում», —  պատմում է Վանդան։ — Եվ հետո նա, հեռու գեղեցկուհուց, պետք է ասել, մեղադրեց նրան սեռական ոտնձգությունների մեջ։ Դատավարությունը սկսվեց։ Ես տեսել եմ 25 sms, որոնք հաստատում են, որ խոսքը իրական սիրո պատմության մասին է։ Մաքսին արդարացվեց, սակայն դա ոչինչ չի փոխում։ Ես նրա հետ մնացի միայն երեխաների պատճառով։ Ես նրան շատ անգամ ներել եմ, նույնիսկ չգիտեմ, թե ինչպես եմ դա արել։ Երբ ես հարաբերություններ սկսեցի Մաուրոյի հետ, ես արդեն բաժանվեցի Մաքսիից։ Ես հրաժարվեցի նրա բոլոր փողերից։ Երբ Մաքսին իմացավ, որ ես սիրահարված եմ Մաուրոյին, հայտարարեց, որ ես դեռ նրա կինն եմ։ Նրան տանջում էր, որ ես գտա մի լավ, երիտասարդ, քաղցր տղա, ով պատրաստ է հոգ տանել իմ և երեխաների մասին։ Երբ մենք բաժանվեցինք, Մաքսին ասաց. «Ու՞մ ես դու պետք երեք երեխաների հետ։ Դու մենակ կմնաս»։ Բայց հրաշք տեղի ունեցավ։ Մաուրոն քառասուն տարեկան է, փորձառու տղամարդ երիտասարդի մարմնում։ Նա ինձ ասաց, որ ուզում է երեխա ունենալ, բայց մինչ այդ մենք կամուսնանանք[16]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռիվեր Փլեյթ»

«Բարսելոնա»

«Վասկո դա Գամա»

  • Գուանաբարի գավաթ՝ 2019

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հուլիսի 27-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Արգենտինա Ռիվեր Փլեյթ 2001/02 17 1 2 0 19 1
2002/03 6 1 1 0 7 1
2003/04 17 6 8 1 25 7
2004/05 16 5 3 2 19 7
Ընդհանուր 56 13 14 3 70 16
Իսպանիա Բարսելոնա 2004/05 8 0 2 1 10 1
2005/06 6 0 2 1 1 0 9 1
Ընդհանուր 14 0 2 1 3 1 19 2
 Իսպանիա Մալյորկա 2006/07 29 3 2 2 31 5
Ընդհանուր 29 3 2 2 31 5
Ռուսաստան Մոսկվա 2007 9 6 9 6
2008 13 3 1 0 14 3
Ընդհանուր 22 9 1 0 23 9
 Բրազիլիա Գրեմիո 2009 25 12 9 4 7 1 41 17
Ընդհանուր 25 12 9 4 7 1 41 17
Իտալիա Կատանիա 2009/10 17 11 17 11
2010/11 35 8 2 2 37 10
2011/12 14 3 2 2 16 5
2013/14 12 1 1 0 13 1
Ընդհանուր 78 23 5 4 83 27
 Իտալիա Միլան 2011/12 8 1 2 1 1 0 11 2
Ընդհանուր 8 1 2 1 1 0 11 2
 Իտալիա Սամպդորիա 2012/13 17 4 1 1 18 5
2013/14 11 1 11 1
Ընդհանուր 28 5 1 1 29 6
Իտալիա Կիևո Վերոնա 2014/15 13 1 1 0 14 1
Ընդհանուր 13 1 1 0 14 1
Իտալիա Տորինո 2014/15 18 8 1 0 4 3 23 11
2015/16 26 4 3 2 29 6
2016/17 16 2 2 1 18 3
Ընդհանուր 60 14 6 3 4 3 70 20
Իտալիա Ուդինեզե 2017/18 28 2 1 4 29 6
Ընդհանուր 28 2 1 4 29 6
Բրազիլիա Վասկո դա Գամա 2018 19 7 19 7
2019 5 2 8 1 13 3
Ընդհանուր 24 9 8 1 32 10
Իտալիա Կրոտոնե 2019/20 14 1 14 1
Ընդհանուր 14 1 14 1
Ընդհանուր կարիերայի ընթացքում 361 83 20 16 32 11 7 1 420 111

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. ««Катания» официально объявила о приобретении Макси Лопеса». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
  5. «Милан» подписал бывшего форварда «Москвы» Արխիվացված 2012-01-29 Wayback Machine Новость на сайте SportBox.ru от 27 января 2012 года
  6. Лацио — Милан (протокол матча) Արխիվացված 2012-02-03 Wayback Machine Новость на сайте SportBox.ru от 1 февраля 2012 года
  7. Удинезе — Милан (протокол матча) Արխիվացված 2012-02-14 Wayback Machine Новость на сайте SportBox.ru от 11 февраля 2012 года
  8. «Comunicato Stampa» (PDF) (իտալերեն). Sito ufficiale della US Sampdoria. 10.07.2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  9. «Bienvenido Maxi López, biondo bomber giramondo» (իտալերեն). Sito ufficiale della US Sampdoria. 10.07.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  10. «Макси Лопес перешёл в «Кьево»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.
  11. ««Торино» официально сообщил о трансфере Макси Лопеса». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.
  12. «Maxi Lopez, new owner of Birmingham City». MARCA (անգլերեն). 2022 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
  13. «Наш добрый знакомый Макси Лопес будет совладельцем «Бирмингема». Клуб вылетел из АПЛ 11 лет назад – с Йиранеком и Глебом». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
  14. «Wanda Nara y Maxi López: no va más». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
  15. «Марадона: за то, что Икарди увёл жену у Макси Лопеса, в моё время избили бы». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
  16. «Ванда Нара: «Макси изменил мне с гувернанткой»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]