Մաքսիմ Վենգերով
Մաքսիմ Վենգերով | |
---|---|
Մաքսիմ Վենգերով | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | מקסים ונגרוב |
Ի ծնե անուն | Максим Александрович Венгеров |
Ծնվել է | օգոստոսի 20, 1974 (50 տարեկան) Չելյաբինսկ ուրիշ տվյալներով Նովոսիբիրսկ[1], ԽՍՀՄ |
Երկիր | Իսրայել |
Ժանրեր | դասական, կամերային երաժշտության |
Մասնագիտություն | ջութակահար, դիրիժոր, դասախոս |
Գործիքներ | ջութակ, ալտ |
Աշխատավայր | Երաժշտության թագավորական ակադեմիա |
Լեյբլ | EMI, Warner Classics?, Decca Classics? և Teldec |
Կրթություն | Երաժշտության թագավորական ակադեմիա |
Կապված | Զ. Բրոն |
Պարգևներ | |
Կայք | ֆանկայք (անգլ.) |
Հայտնի գործիքներ | |
Maxim Vengerov Վիքիպահեստում |
Մաքսիմ Վենգերով (օգոստոսի 20, 1974[4][5][6], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Չելյաբինսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[7]), իսրայելցի ջութակահար։ Ստացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ ու նոմինացիաներ, այդ թվում՝ 2 «Գրեմի»։
2007-2011 թթ. ուսումնասիանել է դիրիժորություն։ Այս ասպարեզում իր առաջին դասերը վերցրել է պրոֆեսոր Վահագն Պապյանից։ 2011 թ-ից համերգներով հանդես եկել Բրյուսելում և Լոնդոնում, շվեյցարական Վերբյե փառատոնում, Բեռլինի և Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի, Թորոնթոյի և Մոնրեալի, Չայկովսկու անվան սիմֆոնիկ և Անգլիական կամերային նվագախմբերի հետ, Պեկինի երաժշտական փառատոնի բացմանը։ Մ. Վենգերովը ղեկավարել է Մարիինյան թատրոնի, Վերբյե փառատոնի, Փարիզի, Թորոնթոյի, Մոնրեալի և Երուսաղեմի, Հայաստանի[8], Բերգենի (Նորվեգիա) սիմֆոնիկ, Մոսկվայի և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ, «Մոսկվայի վիրտուոզներ», Լոնդոնի Թագավորական և Բուխարեստի ֆիլհարմոնիկ նվագախմբերը։ Նա եղել է Մենուհին միջազգային ակադեմիայի դեսպանը և հյուր պրոֆեսոր Շվեյցարիայում և 2012 թ.-ի հունվարից ստանձնել է Մենուհին պրոֆեսորի պաշտոնը Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայում։ Մ. Վենգերովը պարբերաբար հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ տարբեր մրցույթներում, օրինակ Եհուդի Մենուհինի ջութակի և Դոնատելլա Ֆլիկի դիրիժորության մրցույթները։ Նա նաև Պոզնանի հեղինակավոր Վենյավսկու անվան մրցույթի նախագահն է։ Մ. Վենգերովի մասին նկարահանված են վավերագրական ֆիլմեր, «Նվագելով սրտով» և «Ապրելով երազը»,
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Maxim Vengerov – Chairman of the Jury». Henryk Wieniawski Musical Society of Poznan. Henryk Wieniawski Musical Society of Poznan. 2013. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 238 // Saarland Official Gazette (գերմ.) // Amtsblatt des Saarlandes / Hrsg.: Chef der Staatskanzlei — Saarbrücken: 2006. — Vol. 2006, Iss. 37. — S. 1516.
- ↑ https://www.rcm.ac.uk/about/historyofthercm/honoursandfellowships/NEW Honorary Doctorate List (2019).pdf
- ↑ MusicBrainz — MetaBrainz Foundation, 2000.
- ↑ Discogs — 2000.
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ 7,0 7,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Հայաստանին եմ շնորհակալ, որ ամուսնացա կնոջս հետ. Մաքսիմ Վենգերով». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաքսիմ Վենգերով
- Նախագահն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին
- Մ. Վենգերով wieniawski.com կայքում (անգլ.)
- հարցազրույց Մ. Վենգերովի հետ (ռուս.)
- հարցազրույց Մ. Վենգերովի հետ (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Վենգերով» հոդվածին։ |
|