Մաքսիմ Ուերտա
Մաքսիմ Ուերտա իսպ.՝ Máximo Huerta | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1971[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Ուտիել |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | CEU San Pablo University? |
Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ, հեռուստահաղորդավար, գրող և մանկագիր |
Աշխատավայր | Government of Spain?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Culture and Sport? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Academy of Television and Audiovisual Arts and Sciences of Spain? |
Կայք | maximhuerta.com |
Màxim Huerta Վիքիպահեստում |
Մաքսիմ Ուերտա Էռնանդես (իսպ.՝ Màxim Huerta Hernández հունվարի 26, 1971[1], Ուտիել), իսպանացի լրագրող և բանաստեղծ։ 2018 թվականի հունիսին մեկ շաբաթ ժամկետով զբաղեցրել Է Իսպանիայի մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը Պեդրո Սանչեսի կառավարությունում։ Հրաժարական է տվել նրա՝ հարկերից խուսափելու մասին տեղեկատվություն հրապարակումից հետո։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքսիմ Ուերտան եղել է լրատվամիջոցների ոլորտի դիպլոմավորված մասնագետ, Վալենսիայի Սուրբ Պողոս համալսարանի շրջանավարտ, հրատարակչական գործում գրաֆիկական դիզայնի և նկարազարդումների ոլորտում բիզնես կառավարման մագիստրոս։ Իսպանիայի հեռուստատեսային գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ։
Նա պրոֆեսիոնալ գործունեություն սկսել է հայրենի Ութիլում ռադիոյում և մամուլում։ 1997 թվականին նա աշխատանքի է անցել հեռուստատեսությունում՝ Canal Nou մարզային հեռուստաալիքում, որտեղ վարել և խմբագրել է տեղեկատվական ծրագրերը։ 2000 թվականին աշխատանքի է անցել Telecinco հեռուստաալիքում, նախ Վալենսիայում, ապա՝ Մադրիդի կենտրոնական տեղեկատվական խմբագրությունում։ 2005 թվականին աշխատանքի է անցել առավոտյան ծրագրի վարող Անա Ռոզա Քվինտանայի թիմում, որտեղ մինչև 2015 թվականը մասնագիտացել է աշխարհիկ կյանքի նորությունների մեջ։ Միաժամանակ աշխատել է ռադիոյում և զբաղվել է գրական գործունեությամբ։ Յոթ վեպերի հեղինակ է և Գարնանային մրցանակի դափնեկիր՝ 2014 թվականի լավագույն սիրավեպի համար։ Նա չի թաքցրել իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը[3][4]։
2018 թվականի հունիսի 7-ին Մաքսիմ Ուերտան Պեդրո Սանչեսի կառավարությունում նշանակվել է Իսպանիայի մշակույթի և սպորտի նախարար։ Մեկ շաբաթ անց նա հրաժարական է տվել հարկային մեքենայությունների մեղադրանքների պատճառով՝ դրանով իսկ ռեկորդ սահմանելով դեմոկրատական Իսպանիայում նախարարի պաշտոնավարության ամենակարճ ցուցանիշով։ Հայտնի է դարձել, որ իր հիմնադրած ընկերության միջոցով խուսափել է ավելի քան 218 հազար եվրոյի չափով հարկերից։ Մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում Ուերտային փոխարինել է Խոսե Գիրաոն, որը 1994-2001 թվականներին եղել է Ռեյնա Սոֆիա թանգարանի տնօրենը։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.eldiario.es/politica/Pedro-Sanchez-Maxim-Huerta-nombrado_0_781822084.html
- ↑ vertele.eldiario.es(իսպ.)
- ↑ queer.de(գերմ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Максим Уэрта на сайте Испанской академии телевизионных наук и искусств(իսպ.)
- Eldiario.es Максим Уэрта(իսպ.)
- El Mundo: Максим Уэрта уходит с поста министра культуры в связи с налоговыми махинациями и заявляет, что стал жертвой травли(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Ուերտա» հոդվածին։ |
|