Jump to content

Մաքսիմ Կանունիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմ Կանունիկով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 14, 1991(1991-07-14)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 183 սմ
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան, հարձակվող
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Ուրալեց
2004—2009 Ռուսաստան Զենիթ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2013 Ռուսաստան Զենիթ 32 (2)
2011  Ռուսաստան Տոմ 28 (5)
2013—2014 Ռուսաստան Ամկար 35 (5)
2014—2017 Ռուսաստան Ռուբին 93 (18)
2018 Ռուսաստան ՍԿԱ Խաբարովկս 9 (0)
2018—մ․հ․ Ռուսաստան Կռիլյա Սովետով 20 (5)
Ազգային հավաքական
2010—2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 17 (3)
2014—2017 Ռուսաստան Ռուսաստան 12 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մաքսիմ Սերգևիչ Կանուննիկով (հուլիսի 14, 1991(1991-07-14)[1][2], Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Կռիլյա Սովետով ակումբի հարձակվող։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել մանկուց, Նիժնի Տագիլի Ուրալեց ակումբում։ Առաջին մարզիչը եղել է Գենադի Նիկոլաևիչ Բաբայցևը[3], ապա ընտանիքով ժամանել է Զենիթ ակումբ հետազոտության։ 2009 թվականից հանդես է եկել երիտասարդական կազմում։ 2009 թվականի օգոստոսին, Երբ Զենիթի գլխավոր մարզիչը Դիկա Ադվակատը կատարեց փոփոխություն իր աշխատանքում, երիտասարդական ակումբի մարզիչ դարձավ Անատոլի Դավիդովը։ Կանունիկովն սկսեց հիմնական կազմում մարզվել[4]։

Հիմնական կազմում 2009 թվականի օգոստոսի 23-ին կատարել է իր նորամուտը Ռուսաստանի առաջնությունում Մոսկովյան Լոկոմոտիվ ակումբի դեմ խաղում՝ փոխարինելով Ֆաթիհ Տեքենին։ Առաջին գոլը Զենիթի կազմում խփել է 2010 թվականի մայիսի 10-ին՝ Ռուսաստանի առաջնությունում Ամկարի դեմ արտագնա խաղում[5]։

2010 թվականի հուլիսի 27-ին կատարել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայում։ Նա դուրս է եկել փոխարինման 80-րդ րոպեին՝ Ունիրեյ ակումբի դեմ խաղում։ 89-րդ րոպեին ունեցել է հնարավորություն և փորձել խփել, սակայն դարպասապահ Արլաուսկիսը փրկել է Ունիրի ակումբի դարպասը։

2011 թվականի հունվարի 17-ին վարձավճարով տեղափոխվել է Տոմ ակումբ[6]։ Նոր ակումբում կատարել է իր նորամուտը 2011 թվականի մարտի 14-ին՝ Նիժնինովգորոդյան Վոլգա ակումբի դեմ խաղում։ Առաջին գոլը Տոմ ակումբում խփել է ապրիլի 24-ին՝ ԲԿՄԱ-ի դարպասին[7]։ Ընդհանուր առմամբ, Տոմիչեյ ակումբում անցկացրել է 28 խաղ և խփել 5 գոլ, ինչից հետո վերադարձել է Զենիթ։

2013 թվականի հունվարի 14-ին Ամկար ակումբի հետ 3,5 տարով կնքել է պայմանագիր։ Առաջին գոլը Ամկար ակումբում խփել է մարտի 16-ին, 21-րդ տուրի ժամանակ, Վլադիկավակազի Ալանի ակումբի դեմ խաղում։ Ընդհանուր 2 մրցաշրջանում անցկացրել է 35 խաղ, խփել 5 գոլ և արել 7 գոլային փոխանցում։

2014 թվականի մայիսի 12-ին ընդգրկվել է ԱԱ-2014 Ռուսաստանի հավաքականի մասնակիցների ցանկում[8], իսկ հունիսի 2-ին ընդունել՝ մրցության ավարտական հայտը[9]։

2014 թվականի հունիսի 2-ին կնքել է պայմանագիր Ռուբին ակումբի հետ[10]։ Տրանսֆերի գինը կազմել է € 1,5 մլն[11]։ Ֆուտբոլիստի գնման իրավունքի գերակայությունը պատկանում էր Պետերբուրգյան Զենիթ ակումբին, որտեղից հարձակվողը տեղափոխվել էր Ամկար․ այն միակ ակումբն էր, որ այդ իրավունքով չէր շարժվում։ 2014 թվականին Կանուննիկովի շնորհիվ Ռուբին ակումբի դեմ խաղում գրանցվում է չորս գոլ[12]։ 2017 թվականի ամռանը տեղափոխվել է Սպարտակ մեկ միլիոն եվրոյով, սակայն Ռուբին ակումբը արգելափակել է տեղափոխությունը։ 2018 թվականի մարտի սկզբին հրաժարվել է վերակնքել պայմանագիրը Ռուբին ակումբի հետ[13]։ Մի քանի օր անց տեղափոխվել է ՍԿԱ Խաբարովսկ ակումբ[14][15]։ 2018 թվականի հուլիսի 27-ին կնքել է մեկամյա պայմանագիր՝ Կռիլյա Սովետով ակումբի հետ[16]։

Հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սեպտեմբերի 7-ին կատարել է իր նորամուտը Ռուսաստանի երիտասարդական հավաքականում՝ 2011 Եվրոպայի առաջնության ընտրական խաղի ժամանակ[17]։ Ռուսաստանի երիտասարդական հավաքականը խաղացել է Ռումինիայի դեմ։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։ Առաջին խաղը երիտասարդական հավաքականում խփել է 2011 թվականի մարտի 26-ին՝ Գվինեայի երիտասարդական հավականի դարպասին[18]։

2014 թվականի մայիսի 26-ին կատարել է իր նորամուտը հիմնական կազմում՝ Սլովակիայի հավաքականի դեմ խաղում։

Ձեռբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Զենիթ»
  • Ռուսաստանի չեմպիոն (2)։ 2010, 2011/12
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր։ 2009
  • Ռուսաստանի Գավաթի դափնեկիր։ 2009/10

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 25 -ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Զենիթ 2009 1 0 0 0 0 0 1 0
2010 12 1 2 1 7 0 21 2
Ընդհանուր 13 1 2 1 7 0 22 2
Տոմ 2011/12 28 5 2 0 0 0 30 5
Ընդհանուր 28 5 2 0 0 0 30 5
Զենիթ 2011/12 10 0 0 0 1 0 11 0
2012/13 9 1 2 0 3 0 14 1
Ընդհանուր 19 1 2 0 4 0 25 1
Ընդհանուր Զենիթում 32 2 4 1 11 0 47 3
Ամկար 2012/13 11 2 0 0 0 0 11 2
2013/14 24 3 0 0 0 0 24 3
Ընդհանուր 35 5 0 0 0 0 35 5
Ռուբին 2014/15 26 5 2 0 0 0 28 5
2015/16 30 4 0 0 10 3 40 7
2016/17 22 7 1 0 0 0 23 7
2017/18 15 2 2 0 0 0 17 2
Ընդհանուր 93 18 5 0 10 3 108 21
ՍԿԱ Խաբարովկս 2017/18 9 0 0 0 0 0 9 0
Ընդհանուր 9 0 0 0 0 0 9 0
Կռիլյա Սովետով 2018/19 20 5 2 0 0 0 22 5
Ընդհանուր 20 5 2 0 0 0 22 5
ԸնդհանուրԿարիերա 217 35 13 1 21 3 241 39

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հուլիսի 24 [19]-ի դրությամբ
ՌուսաստանՌուսաստան Տարի ԱԱ Ընտրական խաղեր ԱԱ Եզրափակիչ խաղեր ԵԱ Ընտրական խաղեր ԵԱ Եզրափակիչ խաղեր Ընկերական խաղեր Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2014 0 0 2 0 0 0 0 0 3 0 5 0
2015 0 0 0 0 0 0 0 0 1 0 1 0
2016 0 0 0 0 0 0 0 0 3 0 3 0
2017 0 0 0 0 0 0 0 0 2 0 2 0
ԸնդհանուրԿարիերա 0 0 2 0 0 0 0 0 9 0 11 0

Ընդհանուր։ 12 խաղ/ 0 գոլ; 3 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 4 պարտություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Максим Канунников: «Из Питера уезжать никуда не хочется»». Sports.ru (ռուսերեն). 2010 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  4. «Давыдов привлек к работе с основным составом «Зенита» четырех игроков дубля». Sports.ru (ռուսերեն). 2009 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  5. «Максим Канунников: «Были надежда и огромное желание забить»». Sports.ru (ռուսերեն). 2010 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  6. «Пополнение в «Томи»». Официальный сайт ФК «Томь» (архив) (ռուսերեն). 2011 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  7. «Канунников забил первый мяч в составе «Томи»». Sports.ru (ռուսերեն). 2011 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  8. Погребняк и Дзюба вошли в расширенный список сборной России, Смолов — нет
  9. Капелло объявил состав на чемпионат мира
  10. «Рубин» подписал контракт с Канунниковым
  11. «Рубин» заплатил за Канунникова 1,5 млн евро
  12. «Максим Канунников - Все голы». gole.su. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  13. Канунников покинул Казань. Что опять случилось в «Рубине»?
  14. «Игрок сборной России Максим Канунников заявлен за «СКА-Хабаровск»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  15. «ФК «СКА-Хабаровск» покинули 13 Ֆուտբոլистов». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  16. Максим Канунников — игрок «Крыльев Советов»
  17. «Молодёжная сборная России по Ֆուտբոլу. Матчи. 2010». Сайт о сборной России по Ֆուտբոլу (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  18. «Молодёжная сборная России по Ֆուտբոլу. Матчи. 2011». Сайт о сборной России по Ֆուտբոլу (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  19. «Maksim Kanunnikov - National Football Teams» (անգլերեն). national-football-teams.com. 2013 թ․ նոյեմբերի 24.