Jump to content

Մարսելո Դել Պիլար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսելո Դել Պիլար
Ծնվել էօգոստոսի 30, 1850(1850-08-30)[1]
ԾննդավայրBulakan, Captaincy General of the Philippines, Իսպանական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 4, 1896(1896-07-04)[2] (45 տարեկան)
Վախճանի վայրԲարսելոնա, Իսպանիա[3]
ԳերեզմանMarcelo H. del Pilar Shrine
Մասնագիտությունլրագրող, գրող և քաղաքական գործիչ
ԼեզուՏագալերեն
Քաղաքացիություն Ֆիլիպիններ
ԿրթությունColegio de San Jose?, Սանտո Թոմասի համալսարան, Colegio de San Juan de Letran? և University of Santo Tomas Faculty of Civil Law?
Գրական ուղղություններPropaganda Movement?
Изображение автографа
 Marcelo H. del Pilar Վիքիպահեստում

Մարսելո Դել Պիլար (իսպ.՝ Marcelo del Pilar), օգոստոսի 30, 1850(1850-08-30)[1], Bulakan, Captaincy General of the Philippines, Իսպանական կայսրություն - հուլիսի 4, 1896(1896-07-04)[2], Բարսելոնա, Իսպանիա[3]), ֆիլիպինցի գրող, Ֆիլիպինյան հեղափոխության գաղափարական ոգեշնչողներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսելո Դել Պիլարն ավարտել է Մանիլայի Սան Խոսե քոլեջը, որից հետո 1880 թվականին ավարտել է Սանտո-Թոմաս համալսարանը՝ դառնալով իրավաբան[4]։ 1878 թվականին ամուսնացել է Մարսիանա Դել Պիլարի հետ[5], որի հետ հետագայում ունեցել են յոթ երեխա՝ յոթ աղջիկ և մեկ տղա, որոնցից չափահասության տարիքին հասել են երկու աղջիկ[6]։

1882 թվականին թողարկել է առաջին թերթը թագալերենով, որը կոչվում էր «Diariong Tagalog»։ Դրանում հրապարակվել են հոդվածներ Ֆիլիպիններում իսպանական գաղութային իշխանությունների քննադատությամբ։ Փախչելով հետապնդումից՝ մեկնել է Իսպանիա՝ ընտանիքը թողնելով Ֆիլիպիններում։

1889 թվականի վերջին դարձել է La Solidaridad թերթի խմբագիրը, որը Մադրիդում տպագրվել է ֆիլիպինցի բարեփոխիչների ընկերության կողմից։ Իր համախոհների հետ միասին թերթում հանդես է եկել օրենքի առջև ֆիլիպինների և իսպանացիների հավասարության, տեղական արտադրանքի հարկադիր վաճառքի չեղարկման և Ֆիլիպիններում աշխատանքային պարհակի չեղարկման, իսպանացի քահանաներին ֆիլիպինցիներով փոխարինելու և վաղուց հասունացած այլ բարեփոխումների օգտին։ Ֆիլիպինցի բարեփոխիչների գաղափարները իսպանական հանրության մոտ ըմբռնում չեն գտել, իսկ մի քանի ունևոր ֆիլիպինցիների կողմից ֆինանսավորումը քիչ է եղել։

1890-1895 թվականներին Դել Պիլարը թերթ էր հրապարակել հիմնականում իր միջոցներով։ Հրապարակումը դադարեցվել է 1895 թվականի նոյեմբերին։ Մահից առաջ Դել Պիլարը մերժել է ասիմիլյացիայի տեսությունը և չափավոր բարեփոխումների ուղին՝ դառնալով Ֆիլիպինյան հեղափոխության նախակարապետը։

Ապստամբությունը վերջին, բայց անխուսափելի միջոց է, հատկապես երբ ժողովուրդը վերջնականապես համոզվել է, որ չարի դեմ պայքարի բոլոր խաղաղ միջոցներն իզուր են։[7]

Մարսելոն ազատ ժամանակ նվագել է ջութակ, դաշնամուր և ֆլեյտա, նաև սիրում էր սուսերամարտով զբաղվել։

Մահվանից առաջ զանկացել վերադառնալ հայրենիք, բայց չի կարողացել հիվանդության սրման և միջոցների սղության պատճառով։ 1896 թվականի հուլիսի 4-ին Մարսելո Դել Պիլարը մահացել է Բարսելոնայում, մահվան պատճառ է դարձել տուբերկուլյոզը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118959042 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  3. 3,0 3,1 3,2 Birthplace of Marcelo H. del Pilar — 2012.
  4. Reyes 2008, էջ. 262.
  5. Villarroel 1997, էջ. 11 harvnb error: multiple targets (2×): CITEREFVillarroel1997 (help).
  6. Zapanta 1967, էջ. 64.
  7. Constantino, Renato The Philippines: A Past Revisited. — Quezon City: Tala Publishing Services, 1975. — ISBN 971-8958-00-2.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսելո Դել Պիլար» հոդվածին։