Jump to content

Մարշմելոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարշմելոու
Marshmallow
սպիտակ մարշմելոու
Ծագում
Տեսակքաղցրավենիք
Ենթատեսակկոնֆետ և Հրուշակեղեն
Առաջացման երկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ստեղծման տարեթիվ1950-ակններ
Բաղադրամասեր
Հիմնականշաքար
Հնարավորեգիպտացորենի օշարակ, դոնդողանյութ, խաղողաշաքար
 Marshmallows Վիքիպահեստում

Մարշմելոու (անգլ.՝ marshmallow), քաղցրավենիք, պաստեղի տարատեսակ, բայց առանց ձվի։ Մրգապաստեղի տարատեսակ է կազմված շաքարից կամ եգիպտացորենի օշարակից, տաք ջրում փափկեցված դոնդողանյութից և սպունգի աստիճանի հասցված խաղողաշաքարից[1][2], որոնց կարող են ավելացվել աննշան քանակի ներկանութ և բուրահաղորդիչներ[3]։

Հաճախ անվանում են մինի-մրգապաստեղ։ Չնայած մարշմելոուի և մրգապաստեղի արտաքին նմանությանը, նրանք տարբեր ուտելիքներ են, քանի որ մարշմելոուի մեջ խնձորի խյուս և ձվի սպիտակուց չկա։

Մարշմելոու (անգլ.՝ marsh mallow) անվանումը թարգմանվում է «Ճահճային փիփերթ», անգլերեն այսպես է կոչվում Փիփերթազգիների ընտանիքի «փիփերթ դեղային» բույսը, որի արմատներից ստանում էին մածուցիկ դոնդողանման սպիտակ զանգված։ Հետագայում սկսեցին փիփերթի փոխարեն օգտագործել դոնդողանյութ (ժելատին) և օսլա։ Ժամանակակից օդային մարշմելոուները հայտնվել են ԱՄՆ-ում 1950-ական թվականներին։ Այն սկսել է արտադրել Քրաֆթ ֆուդս (անգլ.՝ Kraft Foods) ընկերությունը[4]

Պատրաստումը տնական պայմաններում

Մարշմելոուի փոքր կտորներ ավելացնում են սալաթի, աղանդերի, պաղպաղակի մեջ, նրանով զարդարում են տորթեր և խմորեղեններ։ Ամերիկայում ընդունված է մարշմելոուի փոքր կտորները լցնել տաք կակաոյի մեջ և կրակի վրա խորովել։ Խորովելուց հետո, տաքանալով մարշմելոուն մեծանում է չափերով, դառնում օդեղեն ու մածուցիկ։

Մարշմելոուի խորովելը խարույկի վրա։

Մարշմելոուն վաճառում են քաշով կամ տոպրակներով։ Առավել հաճախ նրանք սպիտակ են, սակավ գունավոր։ Լինում է նաև շոկոլադի կամ շաքարավենու (կարամել) ջնարակի մեջ թաթախված, ընկույզով կամ համային հավելանյութերով։ Լինում է մեծ և փոքր, կլոր և քառակուսի։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. H. Panda, The Complete Book on Gums and Stabilizers for Food Industry, 2010 ISBN 9788178331317, page 280-283 Marshmallows (անգլ.)
  3. http://library.uniteddiversity.coop/Food/Food_Production_and_Processing/marshmallows.pdf
  4. PAGAN KENNEDY, Who Made That Marshmallow // The New York Times, Sep 16, 2012 (copy of the page) (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարշմելոու» հոդվածին։