Jump to content

Մարկ Դոնսկոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Դոնսկոյ
Դիմանկար
Ծնվել էմարտի 6 (19), 1901[1]
ԾննդավայրՕդեսա, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 21, 1981(1981-03-21)[2] (80 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՏավրիդայի Վ. Ի. Վերնադսկու անվան ազգային համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և ռեժիսոր
ԱշխատավայրԲելառուսֆիլմ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ԽՍՀՄ պետական մրցանակ և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն

Մարկ Սեմյոնովիչ Դոնսկոյ (ռուս.՝ Марк Семёнович Донско́й, մարտի 6 (19), 1901[1], Օդեսա, Ռուսական կայսրություն - մարտի 21, 1981(1981-03-21)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կինոռեժիսոր, կինոդրամատուրգ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1966)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Սիմֆերոպոլի համալսարանի իրավունքի բաժինը, ապա ծածայել է Կարմիր բանակում։ 1926 թվականից աշխատում է կինոյում։ Առաջին ֆիլմերը բեմադրել է Մ․ Ա․ Ավերբախի հետ («Մեծ քաղաքում», 1928, «Մարդու արժեքը», 1929)։ Դոնսկոյին ճանաչում է բերել «Երգ երջանկության» (1934) կինոնկարը (Վ․ Գ․ Լեգոշինի համագործակցությամբ)։ 1930-ական թվականների առավել նշանակալից աշխատանքներից են՝ «Գորկու մանկությունը» Կադր «Գորկու մանկությունը» կինոնկարից (1938), ռեժիսոր Մ․ Ս․ Դոնսկոյ (1938, սցենարը՝ Ի․ Գրուզդևի և Դոնսկոյի), «Ծառայության մեջ» (1939, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941), «Իմ համալսարանները» (1940, Դոնսկոյի սցենարով)։ Մեծ հայրենականի տարիներին Էկրանավորել է «Ինչպես էր կոփվում պողպատը» (1942, սցենարը Դոնսկոյի, ըստ Ն․ Օստրովսկի վեպի), «Ծիածան» (1944, ըստ Վ. Վասիլևսկայայի պատմվածքի, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946)։ Մեծ հաջողություն է ունեցել Դոնսկոյի «Գյուղական ուսուցչուհին» կինոնկարը (1947, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948), «Ալիտետը գնում է լեռները։ Ըստ Մաքսիմ Գորկու երկերի ստեղծել Է՝ «Մայրը» (1956, Դոնսկոյի և Ն․ Ա․ Կովարսկու սցենարով), «Ֆոմա Գորդեե» (1959, սցենարը Բ․ Գ․ Բյալիկի և Դոնսկոյի)։ Լենինյան թեմայով Դոնսկոյի բեմադրած ֆիլմերից են՝ «Մոր սիրտը» (1966, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1968), «Մոր հավատարմությունը» (1967)։ Մարկ Դոնսկոյի վերջին աշխատանքը «Նադեժդա» կինոնկարն է (1973), որը նվիրված է Վլադիմիր Իլյիչ Լենինի զինակից Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայային։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ստալինյան մրցանակ
  • ԽՍՀՄ պետական մրցանակ
  • Լենինի շքանշան
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
  • ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. Find A Grave — 1996.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 438