Jump to content

Մարիո Բավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բավա
Մարիո Բավա
Mario Bava
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 31, 1914(1914-07-31)[1][2][3]
ԾննդավայրՍան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա
Մահացել էապրիլի 25, 1980(1980-04-25)[3] (65 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[4]
ԳերեզմանԿամպո Վերանո
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, գրող, պատասխանատու հատուկ էֆեկտների համար, կինոպրոդյուսեր, նկարազարդող, կոմիքսների արտիստ, ռեժիսոր, կինոօպերատոր և դերասան
Ծնողներհայր՝ Եվգենիո Բավա
ԵրեխաներԼամբերտո Բավա
 Mario Bava Վիքիպահեստում

Մարիո Բավան (հուլիսի 31, 1914(1914-07-31)[1][2][3], Սան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա - ապրիլի 25, 1980(1980-04-25)[3], Հռոմ, Իտալիա[4]), իտալական կինոռեժիսոր, օպերատոր և սցենարիստ է, ինչպես նաև մեկ ֆիլմի պրոդյուսեր և դերասան (խաղացել է երկու ֆիլմերում)։ Իտալական ռեժիսոր Լամբերտո Բավայի հայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1914 թ. հուլիսի 31 Սան-Ռեմո քաղաքում։ Նրա հայրը մասնագիտությամբ քանդակագործ էր և սերտորեն կապված է եղել ֆիլմերի ստեղծման հետ. սկզբում նա ստեղծում էր դեկորացիաներ ֆիլմերի համար, իսկ հետո, ծանոթանալով նկարահանման արվեստին, դարձավ օպերատոր և հետագայում նաև ռեժիսոր։ 1926 թ.-ից նա զբաղվում էր օպտիկական էֆեկտների ստեղծմամբ։ Որոշ ժամանակ Մարիո Բավան աշխատում էր որպես իր հոր օգնական, ստեղծում էր ֆիլմերի համար սուբտիտրներ։ Բավայի առաջին ֆիլմը, որտեղ նա հանդես էր գալիս որպես օպերատոր, դարձավ վավերագրական դրաման Մուսոլինիի կառավարման մասին, որը նկարահանվեց 1933 թ.-ին։ Մինչև ռեժիսորական գործունեության սկիզբը Բավան նկարահանել էր մոտ 45 ֆիլմ որպես օպերատոր։ Այդ ընթացքում Բավան ձեռք բերեց մեծ հռչակ և ստացավ «էֆեկտների հանճար» անվանումը։
Առաջին ֆիլմը, որտեղ նա հանդես եկավ որպես ռեժիսոր, 1957 թ.-ի «Ես արնախում եմ» ֆիլմն էր։ Սակայն Բավան նկարահանել էր միայն ֆիլմի երկրորդ կեսը։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ ֆիլմի ռեժիսորը Ռիկարդո Ֆրեդան էր, բայց վերջինս ֆիլմի պրոդյուսերի հետ 1956 թ.-ին ունեցած վեճի պատճառով լքեց նկարահանման վայրը։ Այդպես Բավան պրոդյուսերների խնդրանքով ավարտեց ֆիլմը։ Հաջորդ ֆիլմի «Անմահ հրեշ Կալտիկին» (1959 թ.) հետ տեղի ունեցավ նույն դեպքը։ Այդ ֆիլմի նկարահանման ժամանակ Ֆրեդան օգտագործում էր Ռոբերտ Հեմպտոմ կեղծանունը, իսկ Բավան՝ Ջոն Ֆոմ։ Այդպես Բավան արժանացավ պրոդյուսերների վստահությանը, և հաջորդ ֆիլմը նա արդեն ինքնուրույն էր նկարահանում։ Ֆիլմը ստացավ «Դևի դիմակը» անվանումը, որի հիմքում ընկած էր Գոգոլի Վիյի ստեղծագործությունը։ Նրա հաջորդ երկու ֆիլմերը՝ «Հերակլեսի սխրանքները։ Հերակլը ստվերների թագավորությունում» (1961) և «Ներխուժողները», գունավոր էին նկարահանվել, սակայն հաջորդ ֆիլմը՝ «Աղջիկը, որը չափից ավելի գիտեր» (1963) կրկին սև ու սպիտակ էր նկարահանվել։ «Աղջիկը, որը չափից ավելի գիտեր» ֆիլմից հետո Մարիոն վերադառնում է սարսափի ֆիլմերին և նկարահանում «Վախի երեք դեմքերը» (1963), «Մտրակ և մարմին» (1963), «Վեց կին մարդասպանի համար» (1964) և «Սարսափ խորունկ տիեզերքից»։ 1965 թ. American International Pictures կազմակերպությունը դադարեցնում է Բավայի հետ կնքած պայմանագիրը՝ պատճառաբանելով, որ նրա ֆիլմերը ավելի դժվար է դառնում հարմարեցնել ցենզուրայի պահանջներին։ Դրանից հետո Բավան նկարահանում է «Բժիշկ Գոլդֆուտը և օրիորդներ-ռումբերը» (1966) կատակերգությունը և ««Վախ» օպերացիան» (1966) սարսափի ֆիլմը, որի առաջնելույթի ժամանակ կանգնած ծափահարում էր Լուկինո Վիսկոնտին։ Բավան ազդեցություն է թողել Ֆելինիի և Սկորսեզեի գործունեության վրա։ Մինչև 1968 թ. Բավան անձնական խնդիրների պատճառով ոչինչ չէր նկարահանում, բայց 1968 թ. նա ստացավ առաջարկ Դինո դե Լաուրենտիսից՝ իրականացնելու ճանաչված կոմիկսների սերիաների էկրանացումը։ Ֆիլմը ստացավ «Սատանայիկ» անվանումը։ Ֆիլմի բյուջեն կազմում էր 3 միլիոն դոլար, բայց Բավան տեղավորվեց 400 հազարի մեջ։ «Արյունալի ծոց» ֆիլմը դարձավ ռեկորդակիր ֆիլմում տեղի ունեցող սպանությունների թվով (13 սպանություն)։ 1972 թ. նկարահանվեց նրա ամենասիրած ֆիլմերից մեկը՝ «Սատանայի տունը», որի հիմքում ընկած էր Դոստոևսկու «Դևեր» ստեղծագործությունը։ 1974 թ. նկարահանվեց «Վայրի շներ» ֆիլմը, բայց այն դուրս եկավ միայն 20 տարի հետո՝ նրա որդի Լամբերտոյի շնորհիվ։ Պատճառը պրոդյուսերի սնանկացումն էր, որի արդյունքում վերջինիս ամբողջ ունեցվածքը բաժանվել էր վարձատուների միջև։ Բավայի վերջին աշխատանքը Դարիո Արջենտոյի «Ինֆերնո» ֆիլմն էր, որտեղ նա ստեղծում էր վիզուալ էֆեկտներ և հանդես գալիս որպես ռեժիսորի օգնական։ Մարիո Բավան մահացել է 1980 թ. ապրիլի 25 սրտի կաթվածից։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անունը Բնագիր անունը Դերը ֆիլմում
1939 La Vispa Teresa օպերատոր
1939 Il Tacchino prepotente օպերատոր
1943 L’Avventura di Annabella օպերատոր
1943 Sant’Elena, piccola isola օպերատոր
1946 L’Orecchio ռեժիսոր, օպերատոր
1946 L’Elisir d’amore օպերատոր
1947 Uomini e cieli օպերատոր
1947 Santa notte ռեժիսոր, օպերատոր
1947 Legenda Sinfonica ռեժիսոր, օպերատոր
1947 Anfiteatro Flavio ռեժիսոր, օպերատոր
1948 Pagliacci օպերատոր
1948 Natale al campo 119 օպերատոր
1949 Follie per l’opera օպերատոր
1949 Variazioni sinfoniche ռեժիսոր, օպերատոր
1949 Antonio di Padova օպերատոր
1950 Vita da cani օպերատոր
1950 Quel bandito sono io օպերատոր
1950 L’Ospedale del delitto օպերատոր
1950 Canzone di primavera օպերատոր
1950 È arrivato il cavaliere! օպերատոր
1950 Miss Italia օպերատոր
1951 Guardie e ladri օպերատոր
1951 La Famiglia Passaguai fa fortuna օպերատոր
1951 Goya օպերատոր
1951 Amor non ho… però… però օպերատոր
1951 La Famiglia Passaguai օպերատոր
1952 Papà diventa mamma օպերատոր
1953 Perdonami! օպերատոր
1953 Il Viale della speranza օպերատոր
1953 Villa Borghese օպերատոր
1953 Cose da pazzi օպերատոր
1953 Il Bacio dell’Aurora օպերատոր
1953 Balocchi e profumi օպերատոր
1953 Gli Eroi della domenica օպերատոր
1954 Terza liceo օպերատոր
1954 Graziella օպերատոր
1954 Hanno rubato un tram օպերատոր
1954 Ulisse համառեժիսոր
1955 Buonanotte… avvocato! օպերատոր
1955 Le Avventure di Giacomo Casanova օպերատոր
1956 La Donna più bella del mondo օպերատոր
1956 Mio figlio Nerone օպերատոր
1956 Orlando e i Paladini di Francia օպերատոր
1956 Città di notte օպերատոր
1957 «Ես արնախում եմ» I Vampiri համառեժիսոր (չի նշված տիտրերում), օպերատոր
1958 Le Fatiche di Ercole օպերատոր
1958 La Morte viene dallo spazio օպերատոր
1959 Ercole e la regina di Lidia օպերատոր
1959 «Անմահ հրեշ Կալտիկին» Caltiki — il mostro immortale համառեժիսոր (չի նշված տիտրերում), օպերատոր
1959 La Battaglia di Maratona ռեժիսոր, օպերատոր
1959 Agi Murad il diavolo bianco օպերատոր
1960 Seddok, l’erede di Satana պրոդյուսեր
1960 «Դևի դիմակը» La maschera del demonio ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1960 Esther and the King համառեժիսոր, օպերատոր
1961 Le meraviglie di Aladino համառեժիսոր (մի քանի դրվագի հեղինակ)
1961 L’Ultimo dei Vikinghi ռեժիսոր
1961 «Հերակլեսի սխրանքները» Ercole al centro della terra ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1961 «Ներխուժողները» Gli invasori ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1963 «Աղջիկը, որը չափից ավելի գիտեր» La Ragazza che sapeva troppo ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1963 «Վախի երեք դեմքերը» I Tre volti della paura ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1963 «Մտրակ և մարմին» La Frusta e il corpo ռեժիսոր, օպերատոր
1964 «Վեց կին մարդասպանի համար» Sei donne per l’assassino ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1964 La Strada per Fort Alamo ռեժիսոր, օպերատոր
1965 Terrore nello spazio ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1966 Ringo del Nebraska ռեժիսոր
1966 ««Վախ» օպերացիան» Operazione paura ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1966 I Coltelli del vendicatore ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1966 «Բժիշկ Գոլդֆուտը և օրիորդներ-ռումբերը» Spie vengono dal semifreddo ռեժիսոր, դերասան (դերը - Furious man at fairground, չի նշված տիտրերում), օպերատոր
1968 «Սատանայիկ» Diabolik ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1968 Nude… si muore սցենարիստ
1970 Roy Colt & Winchester Jack ռեժիսոր, օպերատոր
1970 5 bambole per la luna d’agosto ռեժիսոր, օպերատոր
1970 Il Rosso segno della follia ռեժիսոր, օպերատոր
1971 «Արյունալի ծոց» Reazione a catena ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1972 Gli Orrori del castello di Norimberga ռեժիսոր, օպերատոր
1972 Quante volte… quella notte ռեժիսոր, օպերատոր
1973 «Սատանայի տունը» La Casa dell’esorcismo ռեժիսոր, սցենարիստ
1974 «Վայրի շներ» Cani arrabbiati ռեժիսոր, դերասան (դերը - Crowd extra, չի նշված տիտրերում), օպերատոր
1977 Beyond the Door II ռեժիսոր, օպերատոր
1979 La Venere di Ille ռեժիսոր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119326337 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Բավա» հոդվածին։