Jump to content

Մարիա Տերեսա Ֆեռարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Տերեսա Ֆեռարի
անգլ.՝ María Teresa Ferrari
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 11, 1887(1887-10-11)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Մահացել էհոկտեմբերի 30, 1956(1956-10-30) (69 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
ՔաղաքացիությունԱրգենտինա
ԿրթությունԲուենոս Այրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Մասնագիտությունբժիշկ-գրող և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԲուենոս Այրեսի համալսարան
 María Teresa Ferrari Վիքիպահեստում

Մարիա Տերեսա Ֆեռարի Գաուդինո (իսպ՝. Maria Teresa Ferrari Gaudino հոկտեմբերի 11, 1887(1887-10-11), Բուենոս Այրես, Արգենտինա - հոկտեմբերի 30, 1956(1956-10-30), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի մանկավարժ, բժշկագիտության պրոֆեսոր, կանանց իրավունքների համար պայքարի ակտիվիստ։ Եղել է առաջին կին համալսարանական պրոֆեսորը Արգենտինայում ու ամբողջ Լատինական Ամերիկայում և ընդհանրապես աշխարհում առաջին կանանցից մեկը, ով բժշկագիտություն դասավանդելու իրավունք է նվաճել։ Եղել է նաև կանանց առողջության պահպանման բնագավառում առաջին հետազոտությունները նախաձեռնողներից մեկը, ով արդյունավետ փորձեր է կատարել ճառագայթային թերապիան այդ ոլորտում, մասնավորապես՝ արգանդի ուռուցքների ոչ վիրաբուժական եղանակներով բուժման նպատակով կիրառելու ուղղությամբ։ Նախագծել, պատրաստել, կատարելագործել է վագինոսկոպը, որի գործադրումը դրական կտրուկ փոփոխություններ է ապահովել կանանց հիվանդությունների բուժման բնագավառում ոչ միայն Արգենտինայում, այլև հարևան Բրազիլիայում։ 1925 թվականին Բուենոս Այրեսի բժշկական կենտրոնում հիմնել է առաջին ծննդատունը, սկիզբ դրել գինեկոլոգիական ծառայությունների մատուցմանը, դրանով իսկ ապահովել առաջին ինկուբացիոն ծառայությունները հայրենի երկրում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ ոք չէր սպասում, որ Մարիան, ծնված լինելով բուենոսայրեսցի ունևոր ընտանիքում[1], որի նախնիները ներգրավված են եղել Իսպանիայից Արգենտինայի ազատագրման պայքարում[2],

Բուենոս Այրեսի ազգային համալսարանի բժշկական ֆակուլտետի ժամանակակից մասնաշենքը

կփորձի խախտել ավանդույթը և տնային տնտեսությամբ զբաղվելու փոխարեն կձգտի կարիերա անել։ Իսկ նա ոչ միայն փորձեց, այլև ձգտեց իրեն դրսևորել բժշկության բնագավառում, մի բնագավառ, որտեղ ավանդաբար հաստատված էր տղամարդկանց գերիշխանությունը։ Բայց սկզբում մանկավարժի դիպլոմ վաստակեց[2] ու սկսեց դասավանդել դպրոցներից մեկում։ Հաջորդ տարում ավարտեց նաև Բուենոս Այրեսի ազգային քոլեջը՝ դարձյալ լինելով առաջին կին շրջանավարտներից մեկը։ Այնուհետև բժշկական բարձրագույն կրթություն ստացավ՝ ավարտելով Բուենոս Այրեսի համալսարանի բժշկագիտության, փիլիսոփայության և գրականության ֆակուլտետը։ Օրդինատուրան ավարտելուց հետո դիմեց համալսարանի բժշկական ֆակուլտետի դասախոսի թափուր պաշտոնի համար, բայց, «նկատի առնելով նրա՝ որպես կնոջ, ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունները», առանց կտրուկ կերպով մերժելու՝ առաջարկեցին, որ բավարարվի մանկաբարձական դպրոցում ուսուցչություն անելով։ Զայրացած՝ նա 13 տարի պայքար մղեց նախապաշարումների դեմ, որոնք արգելափակել էին իր առաջընթացն աշխատանքի մեջ։ 1927 թվականին Մարիան այդ պայքարում վերջապես հաղթանակ տոնեց. աշխատանքի նշանակվեց որպես պրոֆեսորի փոխարինող, իսկ 1939 թվականին գործնականում ճանաչվեց իբրև լիիրավ պրոֆեսոր։

Ջանալով խորացնել իր գիտելիքները և կատարելագործել հմտությունները՝ Ֆեռարին լրացուցիչ դասընթացների մասնակցեց Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մասնավորապես՝ Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում սովորեց միզուղիների հետազոտման և դրանց հիվանդությունների բուժման նոր մեթոդներ՝ դառնալով այդ մասնագիտացման գծով դիպլոմ ստացած առաջին կինը, նշանավոր կին գիտնական Մարիա Սկլադովսկայա-Կյուրիի ղեկավարած ինստիտուտում ունկնդրեց նրա դասախոսությունները ճառագայթային թերապիան բժշկության բնագավառում կիրառելու մասին, ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում յուրացրեց կեսարյան հատում կատարելու եղանակները։ Ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները նա մեծ եռանդով կիրառեց հայրենի երկրում իր ծավալած գործունեության ընթացքում և կոնկրետ՝ Բուենոսի Այրեսի զինվորական հոսպիտալում իր իսկ հիմնադրած մայրության և գինեկոլոգիայի բաժանմունքում։ Միաժամանակ, լինելով կանանց իրավունքների համար աննկուն, եռանդուն մարտնչող, 1936 թվականին նա հիմնեց Արգենտինայի համալսարանական կանանց դաշնությունը՝ լայն ճակատով ու բուռն թափով պայքար ծավալելով կանանց քաղաքական և քաղաքացիական իրավունքների նվաճման ու պահպանման համար։ Երբ Արգենտինայում իշխանության գլուխ անցան պահպանողական ուժերը, 1930-ական թվականների վերջերին նրան հեռացրեցին զինվորական հոսպիտալից, իսկ 1950-ականների սկզբներին էլ՝ դասախոսական աշխատանքից։ Բայց, լինելով ինչպես արգենտինական, այնպես էլ արտասահմանյան մի շարք բժշկական ընկերակցությունների անդամ, մինչև իր կյանքի ավարտը նա շարունակեց տարածել իր փորձն ու գիտելիքները։

Մարիա Տերեսա Ֆեռարին մահացել է 69 տարեկան հասակում՝ 1956 թվականի հոկտեմբերի 30-ին։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Տերեսա Ֆեռարին ֆրանսերենով կամ իսպաներենով հեղինակել է մասնագիտական՝ բժշկագիտական բազմաթիվ գրքեր, որոնցից մի քանիսը ներկայացված են ստորև.

  • «Contribución al estudio de la medicación hipofisiaria en Obstetricia». Buenos Aires: Facultad de Ciencias Médicas. 1912. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Text "իսպաներեն" ignored (օգնություն)
  • «Infecciones puerperales. Tratadas por vacunas Coli». Buenos Aires: Anales de Sociedad de Obstetricia y Ginecología. 1914. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Text "իսպաներեն" ignored (օգնություն)
  • «Vagido Uterino». Buenos Aires: Revista Argentina Obstetricia y Ginecología. 1917. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Text "իսպաներեն" ignored (օգնություն)
  • «Tumores del ovario complicando el embarazo, el parto y el puerperio» (Spanish). Buenos Aires: La Semana Médica. 1921. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • «Siphilis et Mortalité». Buenos Aires: La Semana Médica. 1922. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Text "իսպաներեն" ignored (օգնություն)
  • «Traitement de la sténose du col de l'uterus par Tige Iribarbe». Paris: Boletín de la Société de Gynecolegie et d’Obstetrique de París. 1923. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Text "ֆրանսերեն" ignored (օգնություն)
  • «Vaginoscopio». Buenos Aires: La Semana Médica. 1924. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Text "իսպաներեն" ignored (օգնություն)
  • «Tratamiento de los Fibromas Uterinos por Radio». Las Ciencias Buenos Aires. Buenos Aires: AG Bufarrini. 1928. {{cite journal}}: Text "իսպաներեն" ignored (օգնություն)
  • {{cite journal|titllanguage=Spanish}e=El Radio en la Fibromatosis Uterina|date=1932|publisher=La Semana Médica|location=Buenos Aires|}
  • «El Radio frente a la cirugía en el Tratamiento de los Fibromas uterinos». Acción Médica. Buenos Aires. 22. 1939. {{cite journal}}: Text "իսպաներեն" ignored (օգնություն)
  • «Mme. Curie, la Radioactividad y sus proyecciones en a Física y la Terapéutica». Vox Médica. Buenos Aires. 10. 1941. {{cite journal}}: Text "իսպաներեն" ignored (օգնություն)
  • «570 casos de Fibromas Uterins traités avec succés par la Curieteherapie». Paris: Revue Gynecolegie et Ostetrique. 1947. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Text "ֆրանսերեն" ignored (օգնություն)
  • «Fibromas Uterins traits avec success par la Curietherapie». Praxis: Journal Suisse de Medicine. 1948. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Text "ֆրանսերեն" ignored (օգնություն)
  • «Tratamiento de la Fibromatosis Uterina por el Radio». 7. Madrid: Toco Ginecología Práctica. 1948. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Text "իսպաներեն" ignored (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Aller, Dictinio y Conde, Dra. María Ferrari de Gaudino, Primera Profesora Universitaria de América Latina. Vida consagrada al triunfo de un ideal, H. F M. Editor, Bs. As. 1972, II edición.
  • Zuppa, A, Silvia, El caso de Dra. María Teresa Ferrari de Gaudino: el triunfo de la mujer en la docencia universitaria, citado en Saberes y prácticas médicas en la Argentina: un recorrido por historias de vida, Edt. Universidad de Mar del Plata, Bs. As., 2008.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Cagliani, Martín A. «Mujeres Argentinas». Saber Golwen (Spanish). Buenos Aires, Argentina: Historical Society. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 Alvarez, Adriana; Carbonetti, Adrián (2008). Saberes y prácticas médicas en la Argentina : un recorrido por historias de vida (Spanish) (1 ed.). Mar del Plata: H.I.S.A., Universidade Nacional de Mar del Plata. էջ 137. ISBN 978-9-871-37119-8. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Տերեսա Ֆեռարի» հոդվածին։