Jump to content

Մարիա Մանդելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Մանդելի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 31, 1925(1925-01-31)[1][2][3]
ԾննդավայրԲերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[2]
Մահացել էդեկտեմբերի 6, 2015(2015-12-06)[4][1][2][…] (90 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա[4][2]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունձեռնարկատեր, նորաձևության դիզայներ և գործարար
Պարգևներ և
մրցանակներ
«Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր
Կայքkrizia.it
 Krizia Վիքիպահեստում

Մարիա Մանդելի (իտալ.՝ Maria Mandelli), այլ Մարիուչա Մանդելի (իտալ.՝ Mariuccia Mandelli, (հունվարի 31, 1925(1925-01-31)[1][2][3], Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[2] - դեկտեմբերի 6, 2015(2015-12-06)[4][1][2][…], Միլան, Իտալիա[4][2]), 20-21 դարերի իտալացի գործարար և մոդել, կեղծանունը՝ Krizia:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բերգամոյում, մերձավորներն ու հարազատները նրան անվանել են Մարիուչա[5]։ Էռնեստոն՝ Մանդելիի հայրը, ոչ մեծ ընտանեկան կապիտալը վատնել է թղթախաղերում[6]։ Բերգամոյում երիտասարդ Մարիան խուսափում է 1943-1945 թվականների պատերազմի ռմբակոծություններից և արդեն այդ ժամանակ սկսում է զգեստներ կարել իր տիկնիկների համար։ 1945 թվականին ընտանիքով տեղափոխվում է Միլան, պետական մրցույթով անցնում տարրական դպրոցում դասավանդելու իրավունքի (հայտնվել է երեք հազար դիմորդներից 100-ի մեջ)։ Մանդելին սկսում է աշխատել որպես ուսուցիչ։ Մանդելլիի դասախոսական կարիերան շատ կարճ է եղել։ Նա 1954 թվականին Միլանում արվեստանոց է բացել, որը տրամադրվել է ևս մեկ ընկերոջ՝ Լելիո Լուտացցիի (Lelio Luttazzi) կողմից։ Որպես ստեղծագործական կեղծանուն վերցրել է «Krizia» անունը։ Այդ ժամանակ Փարիզը սկսեց կորցնել գլխավոր նորաձևության կենտրոնի դիրքը, և այն հետ է մղել Իտալիան, առաջին հերթին՝ Ֆլորենցիան։ 1964 թվականին տեղի է ունենում Krizia-յի մոդելների առաջին ցուցադրությունը, որը բերում է առաջին մեծ հաջողությունը՝ «Critica della moda» մրցանակը, որը նախկինում ստացել էր միայն Էմիլիո Պուչին[7][8]։

1968 թվականին Ճամայկայում ամուսնացել է Եգիպտոսում երկար ժամանակ ապրած իտալացի գործարար Ալդո Պինտոյի հետ, իսկ 1971 թվականի նոյեմբերին Միլանում տեղի է ունեցել ամուսնության պաշտոնական քաղաքացիական արարողությունը։ Ամուսինը ակտիվորեն մասնակցել է «Krizia» նորաձևության տան գործերին [9]:

  • Critica della Moda — (Ֆլորենցիա, 1964)
  • I Magnifici Sette (Պավիա, 1969)
  • Tiberio d’Oro (Կապրի, 1972)
  • Premio Umberto Biancamano (Միլան, 1982)
  • The Best Six (Տոկիո, 1984)
  • Premio Città di Sanremo (Սան Ռեմո, 1984)
  • Premio Minerva (Հռոմ, 1986)
  • Night of Stars (Նյու Յորք,1987)
  • Premio Waterman Forum (Միլան, 1988)
  • Donna Ideale Leader (Սենթ Վինսենթ, 1988)
  • Premio Accademia del Profumo (Բոլոնիա, 1990)
  • Premio Ars et Labor Europa (Միլան, 1991)
  • Premio Aisl (Միլան, 1991)
  • Premio Donna e Società (Բերգամո, 1991)
  • Premio Categoria Industria 1993 (Միլան)
  • Premio Maschera D’Oro 1996 կարիերայի համար
  • Premio «Giuseppe Verdi. Una vita per la musica» — 2000
  • Premio «Isimbardi per la Moda» (Միլան, 2001)
  • Premio «Sigillo Longobardo» (Միլան, 2002)
  • Onorificenza «Paul Harris» (Բերգամո, 2006)
  • Rosa Camuna (Միլան, 2010)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сергей Старцев (2015 թ․ դեկտեմբերի 7). «Знаменитый модельер Krizia скончалась в Милане». РИА Новости. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  • Вера Щербакова (2015 թ․ դեկտեմբերի 7). «В Италии скончалась основательница дома моды Krizia». ТАСС. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  • «Mandelli Sig.ra Maria». Dettaglio decorato (իտալերեն). Presidenza della Repubblica. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://derstandard.at/2000027109777/Krizia-Gruenderin-Mariuccia-Mandelli-gestorben
  5. M.J.D.A. (2015 թ․ դեկտեմբերի 7). «È morta Krizia. La stilista Maria Mandelli aveva quasi 91 anni» (իտալերեն). Io donna. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. Giorgio Dell’Arti, Lorenzo Coraggio (2015 թ․ դեկտեմբերի 7). «Krizia». Cinquantamila giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  7. Enrico Matzeu (2015 թ․ դեկտեմբերի 7). «Chi era Mariuccia Mandelli, cioè Krizia» (իտալերեն). il Post. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  8. Davide Turrini (2015 թ․ դեկտեմբերի 7). «Krizia morta a 90 anni. La carriera dalla sartoria a Milano alle maglie indossate da Lady Diana» (իտալերեն). il Fatto Quotidiano. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  9. Angela Puchetti (2012 թ․ օգոստոսի 12). «Mariuccia Mandelli e Aldo Pinto: l'amore, la moda e 101 rose rosse». Milano (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Մանդելի» հոդվածին։