Մասքանա
Քաղաք | ||
---|---|---|
Մասքանա | ||
արաբ․՝ مسكنة | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Հալեպի մարզ | |
Մինտակա | Մանբիջի գավառ | |
Նահիյա | Մասքանայի շրջան | |
Բնակչություն | 15 477 մարդ (2004) | |
Ժամային գոտի | UTC 2 | |
|
Մասքանա (արաբ․՝ مسكنة), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, Հալեպի մարզի Մանբիջի գավառում։ Համանուն շրջանի կենտրոնն է։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տեղակայված է Հալեպի մարզի հյուսիսարևմտյան հատվածում՝ Եփրատ գետի ափին։
Տեղակայված է մարզի կենտրոնից՝ Հալեպից, դեպի 100 կմ արևելք։ Մոտակայքում են Դեյր Հաֆիրը, Հումայա Քաբիրան։ Քաղաքը գտնվում է Սիրիական անապատի ու Մանբիջի սարահարթի միջև։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդիկ բնակություն են հաստատել դեռ Բրոնզի դարից, ինչի մասին վկայում են հնագիտական պեղումները։ Բյուզանդական և սասանյան շրջանում քաղաքը ժամանակ առ ժամանակ գրավվել է հզոր հարևանների կողմից։ Արաբական տիրապետության շրջանում այստեղ են հաստատվել Անիզզա և Բանու Բաքր ցեղերը։ Թուրքական տիրապետության շրջանում՝ 16-19-րդ դարերում, քաղաքը մտել է Հալեպի վիլայեթի մեջ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Ալ-Խաֆսայի շրջանի բնակչությունը կազմում էր 15 477 մարդ[1]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն (Aleppo International Airport) է, որը գտնվում է Հալեպ քաղաքում։ Հարավում անցնում է Հալեպ-ալ-Ռակկա երկաթուղին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սիրիայի մարդահամար, 2004
|