Jump to content

Մասրենի վահանակիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասրենի վահանակիր
Մասրենի վահանակիր
Մասրենի վահանակիր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Վարդենի (Rosa)
Վերնատեսակ 'Caninae'
Տեսակ Մասրենի վահանակիր (R. corymbifera)
Միջազգային անվանում
Rosa corymbifera

Մասրենի վահանակիր (լատին․՝ Rosa corymbifera Borkh), վարդազգիների ընտանիքի, մասրենի ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր, տերևաթափ թուփ է 2-3 մ բարձրությամբ։ Տերևիկները մազմզուկապատ են (երբեմն միայն ներքևից, ջղերի երկարությամբ), 5-7 հատ, խոշոր, ձվաձև, փետրաատամնաեզր, հազվադեպ կրկնակի ատամնաեզր, սակավաթիվ գեղձիկներով։ Փշերը միատիպ են, կեռիկաձև ծռված։ Ծաղիկներն ունեն երկար կոթուններ, սպիտակ են կամ սպիտակ վարդագույն։ Հիպանթիումը հարթ է, մերկ կամ թեթևակի գեղձապատ ոտիկով։ Բաժակաթերթիկները դեպի ցած են թեքված, փետրաձև են, երբեմն համարյա քնարաձև, մնում են պտղի վրա։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական մասում, Միջին Ասիայում, Արևելյան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Առաջավոր Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Իջևանի, Շամշադինի, Նոյեմբերյանի շրջաններում, Արարատյան դաշտում, Վայքում, Ջանգեզուրում, Մեղրիում, Սևանի ավազանում, որտեղ աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, թփուտներում, անտառների եզրերին, բաց, լուսավոր վայրերում, առուների եզրերին, արոտավայրերում։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեքավոր պատվաստակալ է։ Էկոլոգիական խումբը՝ XI: Մշակության հավանական շրջանները 1-32[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 408։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի վահանակիր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի վահանակիր» հոդվածին։