Jump to content

Մասնակցի քննարկում:K.Karine

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարի գալո՜ւստ։ Vlag van het Verenigd Koninkrijk. Welcome message in English
Ողջույն K.Karine, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքության և ներդրումների համար։ Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել այս հանրագիտարանը։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Ողջույն, նորեկներ
Ձեզ ենք ներկայացնում հայերեն Վիքիփեդիան
Ավազարկղ
Փորձարկումների և սևագրությունների համար
Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած տեկստը պետք է ընթեռնելի լինի բոլորի համար
Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ավտոմատ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ Vacio 08:21, 19 Դեկտեմբերի 2024 (UTC)[reply]

Ստորագրություն

[խմբագրել կոդը]

Ողջույն Կարինե։ Շնորհակալություն ձեր ներդումների համար։ Մեկ բան եմ ուզում նշել. ստորագրության կարիք կա միայն քննարկման էջերում (ինչպիսին օրինակ սա է), բայց ոչ հոդվածներում։ Խնդրում եմ ուշադիր եղեք նաև, որպեսզի ձեր ավելացրած նյութեը պատճենված չլինեն։ Հաջողությո՜ւն։ --Vacio 15։57, 18 Հունվարի 2011 (UTC)

Թարգմանչի անկյուն

[խմբագրել կոդը]

Ողջույն, Կարինե ջան։ Շնորհակալություն թարգմանչի անկյուն նախագծում Ձեր կատարած ներդրումների համար։ Խնդրում եմ միայն ռուսերեն տեքստը չհեռացնել թարգմանելիս, քանի որ վերստուգողները բնօրինակին նայելով են ստուգում թարգմանությունները։ Շնորհակալություն և հաճելի խմբագրումներ։ --Լիլիթ (քննարկում) 06։27, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)

Կարինե ջան, քո թարգմանած Խորտակված վավը․ Տիտանիկ հատվածն արդեն ստուգված է։ Խնդրում եմ տեղափոխես Տիտանիկի խորտակումը հոդված (Թարգմանչի անկյունից հայերեն թարգմանությունը քոփի ես անում և հոդվածում փեյսթ՝ ենթավերնագրի հետ միասին), իսկ տեղափոխելուց հետո {{արված է}}-ի փոխարեն, խնդրում եմ դնես {{fontcolor||pink|Տեղափոխված է}} կաղապարը, որպեսզի հաջորդ բաժինը դնեմ թարգմանության։ Եթե հարցեր լինեն, կարող ես սեղմել այս քննարկման կողքից խմբագրել կոճակը և գրել։ Մեկ անգամ ևս շնորհակալություն։ --Լիլիթ (քննարկում) 12:00, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Կարինե ջան, Թարգմանչի անկյունից այդ հատվածի մոտ սեղմիր խմբագրել, անհրաժեշտ տեքստը քոփի արա, նոր տեղափոխիր, որպեսզի հղումներն ու նկարներն էլ տեղափոխվեն։ Առանց խմբագրել սեղմելու քոփի մի արա։ --Լիլիթ (քննարկում) 12:35, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Կարինե ջան, Թարգմանչի անկյուն նախագծում կատարած քո թարգմանությունները ստուգվել են, կարող ես տեղափոխել։ Միայն թե խնդրում եմ սեղմես խմբագրել, հետո քոփի անես․․․ --Լիլիթ (քննարկում) 13:28, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Կարինե ջան, Հայոց ցեղասպանության ժխտումը հոդվածի բաժինը խնդրում եմ նորից տեղափոխես, քանի որ առանց խմբագրել սեղմելու ես քոփի արել և աղբյուրները չեն տեղափոխվել։ --Լիլիթ (քննարկում) 14:51, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ժպիտ
Կարինե ջան, այս շքանշանը քեզ Թարգմանչի անկյուն նախագծի շրջանակներում Թամիլերեն հոդվածը թարգմանելու և բարելավելու համար։ Այս հոդվածի թարգմանությունն ավարտեցինք։ Շնորհակալություն ։) --Լիլիթ (քննարկում) 09։57, 9 Հոկտեմբերի 2014 (UTC)

Շնորհակալություն...– Այս անստորագիր գրառման հեղինակն է K.Karine (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։


Կաղապարի թարգմանություն

[խմբագրել կոդը]

Ողջույն, Կարինե ջան։ Այս կաղապարը կարո՞ղ ես թարգմանել, որպեսզի ավելացնենք Ռուսերեն հոդվածում։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 18։43, 22 Հոկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, կփորձեմ...

Կարինե ջան, թարգմանած կաղապարը կարող ես տեղափոխել բուն {{ՄՀԱ ձայնավորների սխեմա}} կաղապար։ — Ջէօ (ㅅeoul) 06:39, 23 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Հինդի շքանշան
Կարինե ջան, այս շքանշանը քեզ Հինդի հոդվածը Թարգմանչի անկյուն նախագծի շրջանակներում թարգմանելու համար։ Այս հոդվածի թարգմանությունն էլ վերջացրինք։ Շնորհակալություն քո ներդրումների համար ։) --Լիլիթ (քննարկում) 11։54, 11 Նոյեմբերի 2014 (UTC)
Կարինե ջան, մասնակցային էջումդ տեսա, որ շքանշանները խառնվել էին, ուղղեցի, նայի տես, եթե հավանում ես, այսպես թողնենք, եթե չէ, կարող եմ հին տեսքին վերադարձնել։ --Լիլիթ (քննարկում) 13:08, 11 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
Շնորհակալություն, Լիլիթ ջան: Հավանում եմ... – Այս անստորագիր գրառման հեղինակն է K.Karine (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջո՜ւյն, Կարինե ջան։ Երևի տեղյակ կլինես Վիքին սիրում է գիտություն նախագծի մասին։ Նախագծի շրջանակներում ամեն ամիս կազմակերպվում են երկօրյակներ։ Սիրով հրավիրում ենք քեզ հերթական երկօրյակին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 28-30-ը Աղվերանում ։) --Լիլիթ (քննարկում) 12։34, 14 Նոյեմբերի 2014 (UTC)

Օրվա հոդված – Հինդի

[խմբագրել կոդը]

Կարինե ջան, շնորհավորում եմ, քո խմբագրած/առաջարկած Հինդի հոդվածն ընտրվել է 2014 թ. նոյեմբերի 19-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն քո ներդրման համար ։) --Լիլիթ (քննարկում) 06։35, 19 Նոյեմբերի 2014 (UTC)

Ռուսական շքանշան

[խմբագրել կոդը]
Ռուսական շքանշան
Կարինե ջան, այս շքանշանը քեզ «Թարգմանչի անկյուն» նախագծի շրջանակներում Ռուսերեն հոդվածի թարգմանությունը վերջացնելու համար։ Շնորհակալություն ։) --Լիլիթ (քննարկում) 13։51, 19 Նոյեմբերի 2014 (UTC)

Հարգելի՛ K.Karine։ Ձեր բեռնած RMS Titanic boat deck plan.svg.png պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել, դրանց համար պետք է լրացված լինեն ազատ կամ ոչ ազատ պատկերի կաղապարը, այլապես դրանք ենթակա են ջնջման, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 05։57, 24 Նոյեմբերի 2014 (UTC)

Երջանիկ ջան, քանի որ նկարն ազատ պատկեր էր, բեռնեցի պահեստ։ --Լիլիթ (քննարկում) 08:18, 24 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Օրվա հոդված – Ռուսերեն

[խմբագրել կոդը]

Կարինե ջան, շնորհավորում եմ, քո խմբագրած/առաջարկած Ռուսերեն հոդվածն ընտրվել է 2014 թ. նոյեմբերի 25-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն քո ներդրման համար ։) --Լիլիթ (քննարկում) 05։05, 25 Նոյեմբերի 2014 (UTC)

Հարգելի՛ K.Karine։ Ձեր բեռնած Ships around RMS Titanic arm.png պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել, դրանց համար պետք է լրացված լինեն ազատ կամ ոչ ազատ պատկերի կաղապարը, այլապես դրանք ենթակա են ջնջման, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 12։16, 30 Նոյեմբերի 2014 (UTC)

Լիլիթ ջան, ենթադրում եմ սա էլ է ազատ: --ERJANIK քննարկում: 12:17, 30 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
Հա, Երջանիկ ջան, տեղափոխեցի պահեստ։ --Լիլիթ (քննարկում) 04:51, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Չինական այբուբեն

[խմբագրել կոդը]

Ողջույն, Կարինե ջան։ Չինական այբուբենի հերթական հատվածն այս անգամ դու չէիր թարգմանել ։) Խնդրում եմ տեղափոխելիս մյուս անգամ ուշադիր լինես ։) --Լիլիթ (քննարկում) 06։40, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)

Լիլիթ ջան, թարգմանել էի, ընդամենը ստորագրությունն էի մոռացել դնել... – Այս անստորագիր գրառման հեղինակն է K.Karine (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Նոր մասնակից ունենք՝ Էմմա Բաղդասարյան, ինքն էր թարգմանել, քանի որ չէիր պիտակել Թարգմանվում է :)--Լիլիթ (քննարկում) 05:49, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Կարինե ջան, շնորհավորում եմ, քո խմբագրած/առաջարկած Անդրե Աղասի հոդվածն ընտրվել է 2014 թ. դեկտեմբերի 7-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն քո ներդրման համար ։) --Լիլիթ (քննարկում) 07։46, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)

ծանոթագրությունների սխալ

[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ K.Karine, նայեք Հայոց Ցեղասպանության ժխտում հոդվածի այս տարբերակը, ծանոթագրություները պատճենել էիք հոդվածի ռուսերեն տարբերակից, բայց սխալ էր արված դա, ես ուղղեցի, տեսեք խմբագրումների տարբերությունը պետք է որ հասկանաք ինչի մասին է խոսքը, ուղղակի հոդվածը շատ կարևոր էր, դրա համար ուղղեցի դրանք, շատ այսպես ասած «ջանջալ» գործ է դա, խնդրեմ ուշադիր եղեք մյուս հոդվածների համար այդպես հանկարծ չանեք, եթե նայեք խմբագրումների տարբերությունը ու չհասկանաք, նախապես ասեմ, Ձեր գրածներում (պատճենված մասերում) գրված էր միայն <ref name="ծանոթագրության անուն" />, բայց գրված չէր այդ ծանոթագրության այսպես ասած բնօրինակ մասը՝ <ref name="ծանոթագրության անուն">այսինչ այնինչ</ref>, եթե անհասկանալի բաներ կան, գրեք, ամեն դեպքում շատ շնորհակալություն Ձեզ նման կարևոր հոդվածում նման ծավալուն խմբագրումներ անելու համար, հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 12։19, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)։

Ողջույն,հարգելի Երջանիկ : Ես ուղղակի թարգմանում եմ ռուսերենից, իսկ ծանոթագրությունները վերստուգողներն են ավելացնում... կաշխատեմ անպայման օգտվել Ձեր խորհուրդներից..շնորհակալություն--95.140.195.221 12:23, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Երջանիկ, բոլոր ծանոթագրությունները ես եմ դնում։ Հոդվածը Թարգմանչի անկյունում է, դեռ չենք ավարտել։ Կարմիր ծանոթագրություններն էլ այն ժամանակ կուղղվեին, երբ ամբողջ հոդվածը թարգմանեինք, վերջացնեինք ու ես վերջնական նայեի․․․ --Լիլիթ (քննարկում) 12:27, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Լիլիթ ջան լավ ես արել որ Դու ես դրել, բայց այդ տեսքով այս կարգի կարևոր հոդվածը մեղմ ասած լավ չէր նայվում, մոտ 1.5 ամիս այսպես էր, ինչևէ կարևորը իրար հասկացանք։ --ERJANIK քննարկում: 13:09, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Կարինե ջան, շնորհավորում եմ, քո խմբագրած/առաջարկած Մուհամմեդ Ալի հոդվածն ընտրվել է 2014 թ. դեկտեմբերի 20-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն քո ներդրման համար ։)--Լիլիթ (քննարկում) 10։07, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)

Օրվա հոդված – Չինարեն

[խմբագրել կոդը]

Կարինե ջան, շնորհավորում եմ, քո խմբագրած/առաջարկած Չինարեն հոդվածն ընտրվել է 2014 թ. դեկտեմբերի 28-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն քո ներդրման համար ։) --Լիլիթ (քննարկում) 17։15, 28 Դեկտեմբերի 2014 (UTC)

Շնորհավոր Նոր Տարի

[խմբագրել կոդը]
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի K.Karine, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2014 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք, որ 2015-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար, և համատեղ ուժերով էլ ավելի կհարստացնենք այն։


Օրվա հոդված – Միմինո

[խմբագրել կոդը]

Կարինե ջան, շնորհավորում եմ, քո խմբագրած/առաջարկած Միմինո հոդվածն ընտրվել է 2014 թ. դեկտեմբերի 30-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն քո ներդրման համար ։) --Լիլիթ (քննարկում) 06:23, 30 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

խնդիր ստորագրության հետ

[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ K.Karine, Ձեր ստորագրությունը չի հղվում Ձեր մասնակցային էջին, ուղղեք, եթե չկարողանաք գրեք։ --ERJANIK քննարկում: 02:04, 7 Հունվարի 2015 (UTC)

2014 թ. տարվա հոդված

[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ K.Karine, Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2014 թ. լավագույն հոդվածները, մասնակցի՛ր 2014 թ. Տարվա հոդվածների քվեարկությանը քվեարկելով 2 հոդվածի օգտին: --ERJANIK քննարկում: 07:19, 11 Հունվարի 2015 (UTC)

Հարգելի՛ K.Karine։ Ձեր բեռնած Gayane Aslamazyan-4-LN.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել, դրանց համար պետք է լրացված լինեն ազատ կամ ոչ ազատ պատկերի կաղապարը, այլապես դրանք ենթակա են ջնջման, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 12:54, 13 Հունվարի 2015 (UTC)

Թարգմանչի անկյուն

[խմբագրել կոդը]

Հարգելի՛ K.Karine, շնորհակալություն Թարգմանչի անկյուն նախագծին մասնակցելու համար։ Ձեր կողմից թարգմանված բաժինը վերստուգվել է։ Խնդրում եմ տեղափոխել հիմնական տիրույթ։ Շնորհակալություն։ --Jeo 11:24, 9 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Ընտրյալ Հոդված
Հարգելի Կարինե, այս շքանշանը ձեզ Հայոց ցեղասպանության ժխտում հոդվածը ընտրյալ դարձնելու համար։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:57, 11 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

==Անաղբյուր հոդված. «Ժորա_Բարսեղյան»==

Հարգելի K.Karine, Ձեր ստեղծած «Ժորա_Բարսեղյան» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 21:42, 9 Հուլիսի 2020 (UTC)[reply]