Մասնակից:Svetik Sloyan/Հուդայածառ Գրիֆիթի
Հուդայածառ Գրիֆիթի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Cercis griffithii
|
Հուդայածառ Գրիֆիթի (լատին․՝ Cercis griffithii), ցեզալպինազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ ծառ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին 3-4 մ բարձրություն ունեցող գեղազարդային ծառ է, որն ունի պարզ ամբողջական տերևներ և թափվող տերևակիցներ: Ծաղիկները զիգոմորֆ են և համարյա թիթեռանման, փնջերով, պայծառ վարդագույն կամ կապտավուն[1]:
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Շվանիձոր և Նյուվադի): Աճում է նաև Ադրբեջանում, Միջին Ասիայում և Իրանում[1]:
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 700-900 մ բարձրությունների վրա, կիսաանապատներում, չոր քարքարոտ լանջերին, երբեմն սահմանաշերտերում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]:
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Ներկայումս հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Ընդորում տարածման և բնակության շրջանների մակերեսը՝ 10 կմ²-ից պակաս է: Կապված աճելավայրերի պայմանների փոփոխության, պտղատու և խաղողի այգիների հիմնման հետ՝ տեսակին սպառնում է անհետացում: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]:
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.