Մասնակից:O'micron/Սևագրություն4
Տարածք | 1,3 մլն կմ² |
---|---|
Բնակչություն | 152 մլն մարդ |
Երկրներ | 16 պետություն |
Կախյալ երկրներ | Ջիբրալթար Կատալոնիա |
Չճանաչված երկրներ | Հյուսիսային Կիպրոս |
Լեզուներ | ռոմական լեզվաընտանիք սլովոնական լեզվաընտանիք |
Ժամային գոտիներ | 2 |
Հարավային Եվրոպա կամ Միջերկրածովյան Եվրոպա, Եվրոպա աշխարհամասի կազմում գտնվող տարածաշրջան, որը ներառում է Պիրենեյան թերակղզու պետությունները (Իսպանիա, Պորտուգալիա, Անդորրա), Ապենինյան թերակղզու վրա գտնվող Իտալիան (ինչպես նաև Վատիկան անկլավ պետությունը և Սան Մարինո գաճաճ պետությունը) և Հունաստանը:
Պայմանականորեն այս տարածաշրջանի մեջ է մտնում նաև Թուրքիան՝ պետություն, որը կապում է Հարավային Եվրոպան և Հարավ-արևելյան Ասիան:
Աշխարհագրորեն Հարավային Եվրոպայի մաս են կազմում նաև Բալկանյան թերակղզու վրա գտնվող պետությունները՝ Ալբանիան և նախկին Հարավսլավիայի մաս կազմող հանրապետությունները: Չնայած այս հանգամանքին, այս պետությունները ավելի հաճախ ներառվում են Արևելյան Եվրոպա տարածաշրջանի մեջ, քանի որ պատմական, քաղաքական, տնտեսական և մշակութային տեսանկյունից էապես տարբերվում են Հարավային Եվրոպայի մյուս պետություններից:
Եվրոպայի և աշխարհի տարածաշրջաններից Հարավային Եվրոպան առանձնանում է իր ծովափնյա աշխարհագրական դիրքով, ինքնատիպ և բազմազան բնական պահմաններով և բնությամբ, պատմական և մշակութային վառ անցյալով և հատկապես զբոսաշրջային կարևորագույն կենտրոններով:
Պատահական չէ, որ Հարավային Եվրոպայից են սկիզբ առել Աշխարհագրական մեծ հայտնագործությունները, որի շնորհիվ մարդը հաստատվեց աշխարհի տարբեր ծայրերում: Հարավային Եվրոպայի ժողովուրդները մեծ ներդրում են ունեցել եվրոպական քաղաքակրթության և դեմոկրատիայի (ժողովրդավարության) ծաղկման և զարգացման գործընթացներում: Այս տարածաշրջանում են ստեղծվել ժամանակների հզորագույն պետությունները՝ Հին Հունաստանը և Հռոմեական կայսրությունը, ինչպես նաև այս տարածաշրջանը առանձնանում է նրանով, որ առաջին անգամ հենց Հարավային Եվրոպայում (մասնավորապես Հունաստանում) բոցավառվել և աշխարհի սեփականություն է դարձել Օլիմպիական խաղերը:
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջերկրածովյան Եվրոպան Եվրոպա աշխարհամասի հարավային տարածաշրջանն է: Աշխարհագրորեն այս տարածաշրջանի մեջ են մտնում Եվրոպայի երեք խոշոր թերակղզիները՝ Պիրենեյան, Ապենինյան և Բալկանյան, ինչպես նաև դրանց կազմի մեջ մտնող բազմաթիվ փոքր և միջին չափսերի կղզիներ:
Ներկայումս Հարավային Եվրոպա տարածաշրջանը Եվրոպայի ամենամեծ թվով պետություններ ունեցող տարածաշրջանն է (16 պետություն): Տարածաշրջանի ընդհանուր տարածքը կազմում է 1,3 մլն կմ²*: Պետությունների մեծ մասը գտնվում են Միջերկրական ծովի ափին և դա է պատճառը, որ Հարավային Եվրոպան առավել հայտնի է, որպես Միջերկրածովյան Եվրոպա:
Այս տարածաշրջանի մաս կազմող պետություններն են՝
- Հարավ-արևմտյան Եվրոպա
Պետություններ, որոնք գտնվում են Հարավային Եվրոպայի հարավ-արևմտյան սահմանների ներսում.
- Անդորրա
- Ֆրանսիա (միայն Հարավային Ֆրանսիան)
- Ջիբրալթար (Մեծ Բրիտանիայի կախյալ տարածք)
- Մոնակո
- Պորտուգալիա
- Իսպանիա
- Հարավ-կենտրոնական Եվրոպա
Պետություններ, որոնք գտնվում են Հարավային Եվրոպայի կենտրոնական սահմանների ներսում.
- Իտալիա (բացառելով Հյուսիսային Իտալիան)[1]
- Սան Մարինո
- Վատիկան*
- Հարավ-արևելյան Եվրոպա
Պետություններ, որոնք գտնվում են Հարավային Եվրոպայի արևելյան սահմանների ներսում՝ Բալկանյան թերակղզու վրա.
- Ալբանիա
- Բոսնիա և Հերցեգովինա
- Բուլղարիա
- Խորվաթիա
- Հունաստան
- Կոսովո*
- Հյուսիսային Մակեդոնիա
- Չեռնոգորիա
- Ռումինիա
- Սերբիա
- Սլովենիա
- Թուրքիա (միայն Արևելյան Թրակիան)[2][3][4]
- Կղզի-պետություններ
- Խոշոր կղզիներ
Երկրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Եվրոպան գտնվում է երկրակեղևի ալպյան ծալքավոր գոտում: Աշխարհագրական այս հատվածում տարածվում է ընդարձակ Ալպ-հիմալայան գեոսինկլինալային գոտին: Գեոսինկլինալայային գոտում տեղակայված պետություններին բնորոշ առանձնահատկություններից է այն, որ այս տարածքներում դեռևս չեն ավարտվել լեռնակազմական գործընթացները: Լեռնակազմական գործընթացները Ալպ-հիմալայան գեոսինկլինալում շարունակվում են հաճախակի ուղեկցվելով, երկրաշարժներով ու հրաբխային երևույթներով։
Հարավային Եվրոպայի տարածքում գտնվում են Ալպ-հիմալայան գեոսինկլինալի միջադիր զանգվածները և մեզասինկլինորիումները՝ միջլեռնային ու նախալեռնային իջվածքներով:
Հյուսիսային և Հարավային արտաքին գոտիները կազմված են գերազանցապես նստվածքային ապարներից, բնորոշվում են մագմատիզմի թույլ զարգացմամբ, ծալքերի, վրաշարժերի ու տեկտոնական ծածկույթների համապատասխանաբար դեպի հյուսիս (Պիրենեյներ, Հյուսիսային Ալպեր, Կարպատներ) և դեպի հարավ (Հարավային Ալպեր, Ապենիններ, Տավրոսի և Զագրոսի լեռներ) թեքվածությամբ, շրջմամբ և ուղղվածությամբ։ Գեոսինկլինալի կենտրոնական գոտին այստեղ նահանջել է:
Դաշտավայրերը ընդարձակ չեն, տարածվում են ափամերձ շրջաններում և գետահովիտներում։ Դաշտավայրերը հիմնականում տափարակ կամ բլրավոր հարթավայրեր են՝ կազմված ծովային նստվածքներից ու գետային բերվածքներից։ Առանձնանում են Անդալուզյան դաշտավայրը Իսպանիայում և Պադանի դաշտավայրը Իտալիայում։
Հարավային Եվրոպայի երկրները գրեթե զուրկ են տափաստաններից: Այստեղի տափաստանային բնական գոտիների մեծ մասը հերկված է։ Թերևս Հարավային Եվրոպայում տափաստաններ պահպանվել են միայն Պիրենեյան թերակղզում՝ Իսպանիայի կենտրոնական հատվածում և շատ չնչին քանակությամբ Սիցիլիա կղզում: Այդ աշխարհագրական շրջաններին բնորոշ է չոր ու տաք կլիմն, դարչնագույն կամ կարմրավուն հողերի առտությունը, ինչպես նաև խոտային ու թփուտային բուսականության գերակշռությունը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Եվրոպան գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում: Տարածաշրջանի երկրների մեծ մասին բնորոշ է միջերկրածովային տաք կլիման՝ շոգ (միջինում՝ 24, 25), չորային, արևադարձային ամառներով և մեղմ ու խոնավ ձմեռներով (միջին հունվարյան հիմնականում չի իջնում 10, 12 °C-ից):
Միջերկրածովյան կլիմա ունեցող մարզերը ամռանը գտնվում են մերձարևադարձային անտիցիկլոնների, ձմռանը՝ ցիկլոնների ազդեցության տակ։
Տարեկան տեղումները՝ 400-600 մմ (լեռներում՝ մինչև 1000 մմ)։ Մշտական ձյունածածկույթ չի առաջանում։
Կլիման Պիրենեյան թերակղզում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիայի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 24.1 (75.4) |
26.8 (80.2) |
30.4 (86.7) |
33.2 (91.8) |
37.8 (100) |
41.5 (106.7) |
40.6 (105.1) |
41.8 (107.2) |
38.3 (100.9) |
34.6 (94.3) |
28.3 (82.9) |
25.2 (77.4) |
41.8 (107.2) |
Միջին բարձր °C (°F) | 14.8 (58.6) |
16.2 (61.2) |
18.8 (65.8) |
19.8 (67.6) |
22.1 (71.8) |
25.7 (78.3) |
28.2 (82.8) |
28.3 (82.9) |
26.5 (79.7) |
22.5 (72.5) |
18.2 (64.8) |
15.3 (59.5) |
21.5 (70.7) |
Միջին օրական °C (°F) | 11.6 (52.9) |
12.7 (54.9) |
14.9 (58.8) |
15.9 (60.6) |
18.0 (64.4) |
21.2 (70.2) |
23.1 (73.6) |
23.5 (74.3) |
22.1 (71.8) |
18.8 (65.8) |
15.0 (59) |
12.4 (54.3) |
17.5 (63.5) |
Միջին ցածր °C (°F) | 8.3 (46.9) |
9.1 (48.4) |
11.0 (51.8) |
11.9 (53.4) |
13.9 (57) |
16.6 (61.9) |
18.2 (64.8) |
18.6 (65.5) |
17.6 (63.7) |
15.1 (59.2) |
11.8 (53.2) |
9.4 (48.9) |
13.5 (56.3) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 1.0 (33.8) |
−1.2 (29.8) |
0.2 (32.4) |
5.5 (41.9) |
6.8 (44.2) |
10.4 (50.7) |
14.1 (57.4) |
14.7 (58.5) |
12.1 (53.8) |
9.2 (48.6) |
4.3 (39.7) |
2.1 (35.8) |
−1.2 (29.8) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 99.9 (3.933) |
84.9 (3.343) |
53.2 (2.094) |
68.1 (2.681) |
53.6 (2.11) |
15.9 (0.626) |
4.2 (0.165) |
6.2 (0.244) |
32.9 (1.295) |
100.8 (3.969) |
127.6 (5.024) |
126.7 (4.988) |
774 (30.47) |
աղբյուր: Օդերեվուդաբանության ինստիտուտ[5] |
Կլիման Ապենինյան թերակղզում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 11.9 (53.4) |
13.0 (55.4) |
15.2 (59.4) |
17.7 (63.9) |
22.8 (73) |
26.9 (80.4) |
30.3 (86.5) |
30.6 (87.1) |
26.5 (79.7) |
21.4 (70.5) |
15.9 (60.6) |
12.6 (54.7) |
20.4 (68.7) |
Միջին օրական °C (°F) | 7.5 (45.5) |
8.2 (46.8) |
10.2 (50.4) |
12.6 (54.7) |
17.2 (63) |
21.1 (70) |
24.1 (75.4) |
24.5 (76.1) |
20.8 (69.4) |
16.4 (61.5) |
11.4 (52.5) |
8.4 (47.1) |
15.2 (59.4) |
Միջին ցածր °C (°F) | 3.1 (37.6) |
3.5 (38.3) |
5.2 (41.4) |
7.5 (45.5) |
11.6 (52.9) |
15.3 (59.5) |
18.0 (64.4) |
18.3 (64.9) |
15.2 (59.4) |
11.3 (52.3) |
6.9 (44.4) |
4.2 (39.6) |
10.0 (50) |
Տեղումներ մմ (դյույմ) | 66.9 (2.634) |
73.3 (2.886) |
57.8 (2.276) |
80.5 (3.169) |
52.8 (2.079) |
34.0 (1.339) |
19.2 (0.756) |
36.8 (1.449) |
73.3 (2.886) |
113.3 (4.461) |
115.4 (4.543) |
81.0 (3.189) |
804.3 (31.665) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) | 7.0 | 7.6 | 7.6 | 9.2 | 6.2 | 4.3 | 2.1 | 3.3 | 6.2 | 8.2 | 9.7 | 8.0 | 79.4 |
Միջին ամսական արևային ժամ | 120.9 | 132.8 | 167.4 | 201.0 | 263.5 | 285.0 | 331.7 | 297.6 | 237.0 | 195.3 | 129.0 | 111.6 | 2472,8 |
աղբյուր: Servizio Meteorologico,[6] data of sunshine hours[7] (1971–2000) |
Կլիման Բալկանյան թերակղզում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունաստանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 13.3 (55.9) |
13.9 (57) |
16.6 (61.9) |
20.0 (68) |
25.2 (77.4) |
30.4 (86.7) |
33.4 (92.1) |
33.7 (92.7) |
28.7 (83.7) |
23.5 (74.3) |
18.8 (65.8) |
14.7 (58.5) |
22.7 (72.9) |
Միջին օրական °C (°F) | 9.9 (49.8) |
10.2 (50.4) |
12.5 (54.5) |
15.7 (60.3) |
20.5 (68.9) |
25.5 (77.9) |
28.5 (83.3) |
28.6 (83.5) |
24.1 (75.4) |
19.5 (67.1) |
15.1 (59.2) |
11.7 (53.1) |
18.5 (65.3) |
Միջին ցածր °C (°F) | 6.8 (44.2) |
6.8 (44.2) |
8.8 (47.8) |
11.7 (53.1) |
15.8 (60.4) |
20.6 (69.1) |
23.6 (74.5) |
23.8 (74.8) |
19.8 (67.6) |
15.9 (60.6) |
11.7 (53.1) |
8.8 (47.8) |
14.5 (58.1) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 56.9 (2.24) |
46.7 (1.839) |
40.7 (1.602) |
30.8 (1.213) |
22.7 (0.894) |
10.6 (0.417) |
5.8 (0.228) |
6.0 (0.236) |
13.9 (0.547) |
52.6 (2.071) |
58.3 (2.295) |
69.1 (2.72) |
414.1 (16.303) |
Միջ. անձրևոտ օրեր | 12.6 | 10.4 | 10.2 | 8.1 | 6.2 | 3.7 | 1.9 | 1.7 | 3.3 | 7.2 | 9.7 | 12.1 | 87.1 |
% խոնավություն | 70.7 | 68.9 | 67.0 | 62.9 | 59.5 | 52.6 | 48.7 | 47.6 | 57.2 | 64.6 | 71.9 | 71.8 | 62.0 |
Միջին ամսական արևային ժամ | 158.1 | 168.0 | 189.1 | 225.0 | 303.8 | 360.0 | 384.4 | 359.6 | 252.0 | 198.4 | 144.0 | 105.4 | 2847,8 |
աղբյուր: Climatebase (temperatures, RH, and sun 1980–2000)[8] World Meteorological Organization (precipitation 1955–1997),[9][10] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Խիստ աշխարհագրական առումներով Կենտրոնական Եվրոպայում ներառվող Գերմանիա, Շվեյցարիա, Հյուսիսային Իտալիա, Ավստրիա, Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա և այլն
- ↑ Հոդված «Բրիտանական», Թուրքիայի հարավեվրոպական սահմանների մասին՝ Արևելյան Թրակիա և Ստամբուլ
- ↑ BBC-ն Թուրքիայի մասին: Թուրքիա՝ Հարավային Եվրոպա թե՞ Հարավ-արևմտյան Ասիա
- ↑ Կոնգրեսի գրադարան. Քաղաքական աջակցություն, Վերնագրերի կոնգրեսի գրադարան
- ↑ «Monthly Averages for Lisbon, Portugal (1981-2010)». Instituto de Meteorologia. Վերցված է 2012-08-10-ին.
- ↑ Tabelle climatiche 1971–2000 della stazione meteorologica di Roma-Ciampino Ponente dall'Atlante Climatico 1971–2000 – Servizio Meteorologico dell'Aeronautica Militare
- ↑ «Visualizzazione tabella CLINO della stazione / CLINO Averages Listed for the station Roma Ciampino». Վերցված է 13 June 2011-ին.
- ↑ Афины,Греция #16716 (Russian). Climatebase. Վերցված է 14 March 2014-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Weather Information for Athens».
- ↑ Livada, I.; Santamouris, M.; Niachou, K.; Papanikolaou, N.; Mihalakakou, G. (2002). «Determination of places in the great Athens area where the heat island effect is observed». Theoretical and Applied Climatology. 71 (3–4): 219–230. doi:10.1007/s007040200006.