Jump to content

Մասնակից:Makruhi/Ավազարկղ ղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդա Բրունի դիմանկարը, Ջոն Լյուդվիգ Լանգ (1811 թվական)

Ադելաիդ Կարոլին Յոհանն Բրուն, հայտնի է նաև Իդա Բրուն , իսկ ավելի ուշ Իդա Դը Բոմբել անվանումով, ծնվել է 1792 թվականի սեպտեմբերի 20–ին, մահացել՝ 1857 թվականի նոյեմբերի 23–ին, դանիացի երգչուհի, պարուհի և դասական միմոպլաստիկ արվեստի ժանրի ներկայացուցիչ։[1]Գրականագետ Հեննինգ ֆենգերը Իդա Բրունին նկարագրել է որպես դասական շիկահերի, որի միմոպլաստիկ արվեստը գերել է Եվրոպային։[2]

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոֆիենհոլմ
Իդա Բրուն Կնիեպ

Բրունը ծնվել է 1792 թվականին Սոֆիենհոլմում, վաճառականի ընտանիքում։ Նա հինգ երեխաներից ամենափոքրն էր։[3]Դեռ վաղ հասակից Իդան երգելու և պարելու տաղանդ է ցուցաբերում և զարգացնում ի շնորհիվ իր մոր, որը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում միմոպլաստիկ արվեստի նկատմամբ, հատկապես Էմմա Հեմիլթոնի "կենդանի քանդակներին", որին նա հանդիպել էր Նեապոլում 1796 թվականին։[4]1801–1810 թվականներին Իդան իր մոր հետ ճանապարհորդում է դեպի Գերմանիա, Շվեյցարիա և Իտալիա։ Եվ որ երկրում էլ նա գտնվելիս է լինում Իդան երգեցողության և պարի դասեր է վերցնում հնարավորինս ամենալավ ուսուցիչների մոտ։ Եվ արդեն հինգ տարեկան հասակում նա ելույթ է ունենում։ Իր կատարումներում Իդան պետք է շատ նրբորեն շարժվեր տարբեր դիրքերում, մի քանի րոպե քարացած մնալով մարմնավորելով տարբեր դասական, դիցաբանական կերպարների այնպիսին ինչպիսին են Իֆիգենիայինը, Գալետայինը, Դիանայինը, Ավրորայինը և Ալթաեինը։ Նրա այս դիրքերը հանձնվում էին կտավներին գերմանացի նկարչի Քրիստոֆ Կնիեպի կողմից, ինչպես նաև Ալֆոնս դը Լամարտինը իր պոեզիայում է արտահայտում նրա կերպարը։ Նրա արվեստի կատարողականության մասին գրված է նաև իր մոր նամակագրության և "Իդայի էսթետիկ զարգացումը" կենսագրության մեջ 1824 թվականին։

Իդա Բրունի միմոպլաստիկ արվեստի ցուցադրումները հիացնում էին ժամանակի նկարիչներին ինչպիսին են Յոհան Վոլֆգանգ Գյոթեն, Օգյուստ Վիլհելմ Շլեգելը և հատկապես Բերտել Թորվալդսենը։[5][6]Իդան դարձավ նույնքան հայտնի իր միմոպլաստիկ արվեստի ցուցադրումների համար , որքան Էմմա Հեմիլթոնն էր։ Նա տղամարդկանց համար կանացի իիդեալ էր։ Նա նշանավոր էր նաև իր երգեցողությամբ և նույնիսկ մրցում էր այն ժամակվա իտալացի հայտնի օպերայի երգչուհիներից մեկի Անժելիկա Կատալանիի հետ։[7]

Բրունի մայրը 1796 թվականին տեսնելով Հեմիլթոնի արվեստը, խնդրում է նրան Իդային ուղղություն տալ այդ արվեստում հաջողության հասնելու համար։ Իդան համարյա թե նույնն էր անում ինչ–որ Հեմիլթոնը։ Սակայն Իդան հետնամասում ավելացնում է նաև պատմական և երաժշտական տեսարաններ։[8]Բրունը միմոպլաստիկ արվեստը զարգացնում է ավելացնելով փոքրիկ բալետային տեսարաններով առանց վճարի և աշխատավարձ ստանալու, քանի որ նա Դանիայի ամենահարուստ ընտանիքներից մեկից էր սերված։ Տոմսերը երբեք չէին վաճառվում նրա բացառիկ ելույթների ժամանակ։ Սակայն նման ճնշման տակ աշխատելով Իդան ձեռք է բերում անորեքսիա հիվանդությունը։ 1806–1816 թվականներին նա ամենահայտնի դերասանուհիներից մեկն էր միմոլաստիկ արվեստի և հայտնի էր Կոպենհագենում, Ժնևում և Հռոմում։ 1816 թվականին նա ամուսնանում է Դանիայի ավտրիացի դեսպանի կոմս Լուի Ֆիլիպպ դը Բոմբելլի հետ։ Ամուսնությունը դիտվում է որպես փախուստ։ Իդան զարմանալիորեն տպավորված չէր իր ամուսնով։ Ամուսինը հումորով էր վերաբերվում Բրունին։ Ամուսնությունից հետո Իդան զբաղվում է միայն երգելով մինչև իր ամուսնու մահը, իսկ նրա մահից հետո 1843 թվականին նա դառնում է Նապոլեոնի այրու ընկերուհին, մինչև վերջինիս մահանալը 1847 թվականը։ Այնուհետև Իդա Բրունը տեղափոխվում է Վիեննա, որտեղ էլ մահանում է 1857 թվականին։

Իդա Բրունի կերպարի վերարտադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իդա Բրունի կիսարձանը Բերտել Թորվալդսեն
Իդա Բրունն իր մոր կիսարձանի հետ

Թորվալդսենը նախաձեռնում է տալ Իդային նկարչության դասընթացներ, սակայն վերջինս նախընտրում էր երգել, երբ Թորվալդսոնը նվագակցում էր կիթառով։ Խորը տպավորված լինելով նրա գեղեցկությամբ ու նրբագեղությամբ, նկարիչը [9] 1810 թվականին ստեղծում է Բրունի դիմանկար կիսաքանդակը։ Այս գործի բնօրինակը գտնվում է Թորվալդսոնի թանգարանում։[10] Բրունի մոր ընկերուհին իր "L'Allemagne"– "Գերմանիան" աշխատության մեջ գրում է Բրունի մասին հետևյալը․ նա բնությունից և իր մորից վերցրել էր ամենազգայական պատկերներն ու ամենանուրբ քանդակները ներկայացնելու բացառիկ տաղանդը։ Նրա պարը անցողիկ գլուխգործոցների ժառանգություն է, երբ այն ամրագրվում է ընդմիշտ։ Իդայի մայրն իր մտորումներում ընդգրկել է այն բոլոր շարժումները, որն իր երեխան արտացհայտել է։ Ես տեսել եմ Իդային,գրում է մոր ընկերուհին, երբ նա դեռ երեխա ժամանակ ինչպես էր պատկերում դիցաբանական հերոսուհուն՝ Ալթաեյին, որի ձեռքում վառվող ջահ կար։ ԵՎ Իդան արտահայտում էր այն զգացմունքները, ինչ ապրել էր դիցաբանական կերպարը առանց խոսքի, նրա վիշտը, հոգևոր պայքարը և սարսափելի վճիռը, որ նա որպես մայր ընդունել էր։ Անկասկած նրա կենդանի հայացքը հասկացնել էր տալիս, թե ինչ էր կատարվում իր սրտում, իսկ նրա տարբեր ժեստերը և վառ կարմիր թիկնոցը, որի մեջ նա փաթաթվել էր նույնքան ազդեցիկ էր որքան նրա դեմքի արտահայտությունը։ Իդան հաճախ երկար ժամնաակ մնում էր նույն դիրքում և ամեն անգամ ոչ մի նկարիչ չէր կարող հնարել ավելի լավ պատկեր քան նա էր հանպատրաստից հորինում։ Նմանատիպ տաղանդը յուրահատուկ է։


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Attitude and Shawl Dance». Oxford Index. Վերցված է 27 April 2014-ին.
  2. Fenger, Henning (1971). Twayne's world authors series. Twayne Publishers. էջ 54.
  3. «Ida Bombelles (1792–1857) Bombelles, Adelaide (Ida) Caroline Johanne de» (Danish). Dansk kvindebiografisk leksikon. Վերցված է 27 April 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Karen Klitgaard Povlsen. «Salon à la Coppet at Sophienholm». The History of Nordic Women's Literature. Վերցված է 28 April 2014-ին.
  5. Schlegel, A. W.von. August Wilhelm Von Schlegel's Sämmtliche Werke (German). Рипол Классик. էջ 253. ISBN 978-5-87418-688-3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Ida Brun» (Danish). Thorvaldsens Museum. Վերցված է 27 April 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Carlson, Marvin (16 December 2013). Performance: A Critical Introduction. Routledge. էջ 91. ISBN 978-1-136-49865-7.
  8. Preston, Carrie J. (5 September 2011). Modernism's Mythic Pose: Gender, Genre, Solo Performance. Oxford University Press. էջ 264. ISBN 978-0-19-976626-0.
  9. Plon, Eugène (1874). Thorvaldsen: His Life and Works (Public domain ed.). R. Bentley. էջ 39.
  10. Jameson, Anna Brownell (1839). Visits and sketches at home and abroad (Public domain ed.). էջ 158.


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]