Մասնակից:Յան/Ավազարկղ 6
Բանների տեղադրում, բողոքի ակցիայի ձև, որի ժամանակ ակցիայի մասնակիցները հասարակական վայրերում կախում կամ տեղադրում են բաններներ։ Նպատակն իրենց ուղերձի տարածումն է և կոնկրետ հարցի կամ խնդրի վերաբերյալ իրազեկության բարձրացումը։ Այս եղանակով բողոքի ակցիան կարող է ուղղված լինել ինչ-որ կորպորացիայի, օրենսդրական, քաղաքական գործընթացների կամ որևէ այլ տեսակի գործունեության դեմ։ Ակտիվիստները բանները կարող են կախել իրենց արշավի թիրախ հանդիսացող կառույցի վրա կամ էլ կարող են ուղղակի կախել որևէ վայրում՝ իրենց արշավի մեկնարկի մասին հայտարարելու նպատակով։
Հանրային վայրում բանների տեղադրումը կարող է որակվել որպես հանցավոր վանդալություն և անօրինական ներթափանցում մասնավոր տարածք։ Այդուհանդերձ, տվյալ արարքը կհամարվի անօրինական, թե ոչ, կախված է բանների տեղադրման կոնկրետ վայրից և այն երկրի օրենսդրությունից, որտեղ իրականացվում է բողոքի այդ գործողությունը։
Կան բողոքի ակցիաների կամ ցույցերի ժամանակ կիրառվող բաններների պատրաստման ու տեղադրելու մի քանի ձևեր։ Դրանք սովորաբար պարունակում են կարգախոսներ կամ ակցիայի հետ կապ ունեցող պատկերներ՝ ձեռաներկ, սովորական կամ տրաֆարետային տպագրությամբ։ Բողոքի ակցիայի ժամանակ դրա մասնակիցները բանները սովորաբար կախում են նախապես ընտրված վայրում՝ այն ամրացնելով պարաններով ու ծանր առարկաներով, որոնք իրենց ծանրության հաշվին պահում են բանները։
Գլոբալ խնդիրների վերաբերյալ բանների կախում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարիներ առաջ #BridgesNotWalls (հայերեն՝ «Կամուրջնե՛ր, ոչ թե պատեր») շարժման մասնակիցները բողոքի արշավներ էին իրականացնում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներգաղթի քաղաքականության համատեքստում նախատեսվող խստացումների դեմ։ 2017 թվականի հունվարի 20-ին, երբ Վաշինգտոնում ընթանում էր Թրամփի երդմնակալության արարողությունը, աշխարհի տարբեր երկրներում ակտիվիստները միացան այս արշավին՝ հինգ մայրցամաքների ավելի քան 200 հայտնի կամուրջներից կախելով բաններներ։ Սրա նպատակն էր խորհրդանշական կերպով իրենց անհամաձայնությունն արտահայտել ներգաղթի վերաբերյալ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանն ու պառակտման փոխարեն նպաստել միասնությանը[1][2][3]։
Լոնդոնում բաններները կախվել են Թեմզա գետի վրա կառուցված առնվազն ութ կամուրջներից, այդ թվում՝ այնպիսի հայտնի կամուրջներից, ինչպիսիք են Թաուեր բրիջը, Լոնդոնի կամուրջը, Սաութուորքը, Միլենիում բրիջը, Բլեքֆրայարսը, Վաթեռլո կամուրջը, Վեստմինստերյան կամուրջը և Վոքսհոլ կամուրջը։ Բաններները կախվել են նաև պատմական այնպիսի կամուրջներից, ինչպիսիք են Երկաթե կամուրջը Անգլիայում, Հյուսիսային կամուրջը՝ Շոտլանդիայում, Դայֆի կամուրջը՝ Ուելսում, Օբերբաում կամուրջը՝ Գերմանիայում, Օքլենդ Հարբոր բրիջը՝ Նոր Զելանդիայում, ինչպես նաև այլ կամուրջներ Ավստրալիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Նեպալում և ԱՄՆ-ում։ Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Ճապոնիայում ու նրա մայրաքաղաք Տոկիոյում, Ֆիլիպիններում, Բելգիայում, և Ռուսաստանում[4][5][6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաններների կախումը կարող է տարբեր կերպ իրականացվել։ Ստորև ներկայացված պատկերներում երևում են բաններների կախման տարբեր տեղանքներ։
-
Բեռլինի Բունդեսթագի շենքի վրա փակցված բաններ՝ ի նշան ածուխի այրումից փուլային հրաժարման մասին օրենքի դեմ բողոքի (2020 թվական)։
-
Վայրի սաղմոնի պահպանման օգտին հանդես եկող ակտիվիստներն ԱՄՆ Այդահո նահանգում, 2021 թվական։
-
2017 թվականին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթանում է Ապոլո Հաուսի քանդման դեմ բողոքի ակցիան։ Ցուցարարները, ի նշան բողոքի, նստել են քանդման ենթակա գրասենյակային այս շենքում։
-
2022 թվականին Նիդեռլանդներում աղի արդյունահանման դեմ բողոքի բաններ։
-
Բաններներ, որոնք կախված են Լաֆայեթի հրապարակի շուրջը տեղադրված ցանկապատից՝ Թրամփի ֆոտոշարքի համար այգին ցուցարարներից ազատելուց հետո (2020 թվական)։
-
Վիքիպեդիայի էջերից մեկը, որը որպես բաններ կախվել էր Հնդկաստանում ընթացող Շահին Բագ բողոքի ցույցերի ժամանակ, 2020 թվական։
-
Ուղղահայաց կախված բողոքի բաններ Հոնկոնգի մոտ գտնվող Առյուծի ժայռի վրա՝ 2014 թվականին Հովանոցային հեղափոխության ժամանակ։
-
2019 թվականի բողոքի ակցիաների ժամանակ «Ազատագրի՛ր Հոնկոնգը» գրառմամբ բանները Հոնկոնգի միջազգային օդանավակայանում։
-
Բաններ Կենտրոնական Կոնեկտիկուտի նահանգային համալսարանի կամպուսի պատերից մեկի վրա, 2006 թվականի մարտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Adam, Karla (January 20, 2017). «Brits have a message for Donald Trump: Build bridges not walls». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից August 25, 2018-ին. Վերցված է January 31, 2023-ին.
- ↑ «Bridges Not Walls». January 20, 2017. Արխիվացված օրիգինալից January 31, 2023-ին. Վերցված է January 31, 2023-ին – via Vimeo.
- ↑ «Brits have a message for Donald Trump: Build bridges not walls». The Washington Post. January 20, 2017. Արխիվացված է օրիգինալից August 25, 2018-ին. Վերցված է January 31, 2023-ին.
- ↑ Snowdon, Kathryn (January 20, 2017). «Bridges Not Walls Protests Held In London And Across The World To Oppose Donald Trump's Inauguration». HuffPost. Արխիվացված օրիգինալից January 31, 2023-ին. Վերցված է January 31, 2023-ին.
- ↑ Landsbaum, Claire (January 20, 2017). «Protesters Around the World Call for 'Bridges Not Walls' in Response to Trump's Inauguration». The Cut. Արխիվացված օրիգինալից January 22, 2017-ին. Վերցված է January 31, 2023-ին.
- ↑ «Protesters Across Globe Take Stand Against Trump». Reuters. January 20, 2017. Արխիվացված օրիգինալից January 31, 2023-ին. Վերցված է January 31, 2023-ին – via Voice of America.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Banner drop guide by Amnesty International (2019)