Մասնակից:Դրագոման/Նադար
Դրագոման/Նադար | |
---|---|
![]() |
Նադար (ֆր.՝ Nadar, իրական անունը Գասպար Ֆելիքս Տուրնաշոն ), ֆրանսիացի լուսանկարիչ, ծաղրանկարիչ, վիպասան, լրագրող և օդագնաց։
Լուսանկարչական դիմանկարի խոշորագույն վարպետ: Նադարի կողմից ստեղծված լուսանկարները պահվում են բազմաթիվ խոշոր պետական լուսանկարչական հավաքածուներում:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նադարը ծնվել է 1820 թվականին Փարիզում։ 1853 թվականին սկսել է ստեղծել իր առաջին լուսանկարները, 1858 թվականին նկարել է աշխարհի առաջին լուսանկարը օդից, օդապարիկով բարձրանալով Փարիզի վրա: Նա նկարել է Շառլ Բոդլերին, Գյուստավ Կուրբեին, Սառա Բեռնարին, Էռնեստ Շեքլտոնին և այլ մարդկանց:
Հայտնի ֆրանսիացի դասական նկարիչ Էնգրի խնդրանքով Նադարը նկարահանել է այն մարդկանց դիմանկարները, որոնց լուսանկարները ցանկանում էր ունենալ նկարիչը։
Նադարը, որպես լրագրող Դոմեի հետ աշխատել է «Շարիվարի» ամսագրում։ 1850 թվականին՝ 30 տարեկան հասակում, Նադարը եղել է բուլվարների սիրահար, հայտնի էր իր սրամտությամբ, բայց ոչ թատրոնը, ոչ արվեստի սրահը, ոչ էլ ամսագիրը նրան ապրելու համար բավականաչափ միջոցներ չէին տրամադրում: 1852 թվականին նա դարձավ եղբոր՝ Ադրիենի լուսանկարչական ստուդիայի համասեփականատերը, բայց այդ համագործակցությունը շուտով ավարտվեց դատական գործողությամբ:
1854 թվականին լույս տեսավ Պանթեոն Նադար մեծ վիմագրությունը, որը բաղկացած էր 240 ծաղրանկարներից՝ պլանավորված չորս հավաքածուներից առաջինը։ Նա նախատեսում էր նախ նկարահանել իր հաճախորդներին, հետո նոր նկարել ծաղրանկարներ: Նադարը գրել է․
Նրա դիմանկարների ոճը պարզ ու խիստ էր: Որպես կանոն, նա մարդկանց նկարում էր կանգնած, օգտագործելով միայն վերին լույսը և միատոն երանգները: Նա կենտրոնացած էր դեմքի, ժեստերի, կեցվածքի վրա, փորձելով բացահայտել մոդելի անհատական հատկությունները: Ավելի ուշ նա լուսանկարել է էլեկտրական լույսով:
1900 թվականին նա թողարկել է լուսանկարչության մասին հիշողությունների գիրք[1]։ Մահացել է 1910 թվականի մարտի 21-ին, թաղված է Պեր Լաշեզ գերեզմանոցում:
Պյերոյի էքսպրեսիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նադարի ամենաանսովոր նախագծերից մեկը (և ընդհանրապես վաղ լուսանկարները) հանդիսանում է Պյերոյի էքսպեսիաները շարքը: Այն միատեսակ դիմանկարների շարք է, որտեղ հերոսի դեմքն արտահայտում է ծայրահեղ գարշելի զգացումներ: Շարքը ստեղծվել է 1854 թվականին Նադարի կողմից և ներկայացնում է Փարիզի դերասան Շարլ Դեբյուրոյին Պյերոյի կերպարում: Շարքը բացահայտում է լուսանկարչության բնույթի և դեմքի արտահայտությունների խնդիրը․ ենթադրում են, որ «Պյերոյի էքսպրեսիաները» ուղղված էր Լաֆատերի ֆիզիոգնոմիկայի տեսությանը, որը միմիկան և դեմքի գծերը համարում էր բնածին անձնական բնավորության արտացոլում:
Շարքի մոդելը եղել է 19-րդ դարի գեղարվեստական և ինտելեկտուալ մշակույթում լայն տարածում ստացած, հայտնի դերասան Բատիստ Դեբյուրոն՝ Շառլ Դեբյուրոյի որդին: Ենթադրվում է, որ Դեբյուրոյի ստեղծած կերպարը եղել է լիրիկական հերոս Ալբերտ Գիրաուի նախատիպը՝ Լուուսնային Պյերո բանաստեղծական շարքից[2][3][4]։ Պյերոյի կոնֆլիկտային և սահմանային կերպարը Նադարի կողմից պահպանվել է, նա ավելի շուտ ներկայացնում է բարդ և օտարացված հոգեբանական դիմանկար, քան կողմնորոշվում է Կոմեդիա դել'արտեի ավանդական կերպարների վրա։ «Պյերոյի էքսպեսիաներ» լուսանկարչական շարքը ցուցադրվել է 1855 թվականին Փարիզում կայացած համաշխարհային ցուցահանդեսին, որտեղ շարքն արժանացել է ոսկե մեդալի:
Նադարը Ռոսալինդա Կրաուսի ուսումնասիրություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նադարի լուսանկարները դարձել են ժամանակակից արվեստի ամենախոշոր ամերիկյան տեսաբան Ռոսալինդա Կրաուսի հետազոտության թիրախային թեմաներից մեկը, մասնավորապես՝ «Նադարի հետքերով» նրա ստեղծագործությունները[5]։ Կրաուսի աշխատանքներում Նադարի լուսանկարները ներկայացված են բարդ համատեքստով. Սվեդենբորգի մետաֆիզիկա, Հյուգոյի հետմահու դիմանկարներ, Կանտի գաղափարները, Բալզակի սնահավատությունը, Լաֆատերի ֆիզիոգնոմիկան[6]։ Ռոզալինդա Կրաուսի[7] հետազոտությունների շնորհիվ Նադարի լուսանկարները սկսել են ընկալվել որպես արվեստի և լուսանկարչության իռացիոնալ բնույթի ներկայացում[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ժորժ Սանդ (1864)
Նադարի տեքստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Felix Nadar. My Life as a Photographer (1900) // October, vol. 5, Photography, Summer 1978, pp. 2-28
- Надар. Когда я был фотографом. СПб: Клаудберри, 2019
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Васильева Е. Характер и Маска в фотографии XIX века // Вестник Санкт-Петербургского государственного университета. Серия 15., 2012, вып. 4, с. 175—186.
- Краусс Р. По следам Надара // Краусс Р. Фотографическое: опыт теории расхождений. М. «Ad Marginem», 2014, с. 13-26
- Якимович Е. Живопись и фотография во Франции во второй половине XIX века. Автореферат диссертации на соискание учёной степени кандидата искусствоведения. Москва, Московский государственный университет, 2001
- Hambourg M. M., Heilbrun F., Néagu P. Nadar. Exhibition catalogue. New York: Metropolitan Museum of Art, 1994—272 p.
- Krauss R. Tracing Nadar // October, Vol. 5, Photography. (Summer, 1978), pp. 29-47
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Felix Nadar. My Life as a Photographer (1900) // October, vol. 5, Photography, Summer 1978, pp. 2-28
- ↑ Избранные стихотворения Жиро в переводах Эллиса и С. Рафаловича // Умственный аквариум: Из поэзии и прозы бельгийского символизма / сост. М. Яснов. — СПб.: Петербург — XXI век, 2003. — С. 186—193.
- ↑ Giraud A. Pierrot lunaire: rondels bergamasques, 1884.
- ↑ Васильева Е. Музыкальная форма и фотография: система языка и структура смысла / Вестник Санкт-Петербургского государственного университета. — СПб., 2015. — Серия 15, вып. 4. — С. 28—41.
- ↑ Краусс Р. По следам Надара // Краусс Р. Фотографическое: опыт теории расхождений. М. «Ad Marginem», 2014, с. 13-26
- ↑ Васильева Е. Характер и Маска…
- ↑ Рыков А. В. Проблемы скульптуры в теории искусства Розалинд Краусс // Искусство скульптуры в XX веке: проблемы, тенденции, мастера. Очерки. М.: Галарт, 2010. С. 430—439.
- ↑ Сосна Н. Фотография и образ: философский анализ концепций Р. Краусс, М.-Ж. Мондзэн и В. Флюссера. Автореферат диссертации на соискание учёной степени кандидата философских наук. М.: Институт философии РАН, 2005
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- История фото: Надар — Тициан фотографии(ռուս.)
- Парижский светописец(ռուս.)
- Daniel, Malcolm. «Nadar (1820—1910).» In Heilbrunn Timeline of Art History. New York: The Metropolitan Museum of Art, 2000