Մանոլո Կարդոնա (իսպ.՝ Manuel Julián Cardona Molano; ապրիլի 25, 1977(1977-04-25), Popayán, Կոլումբիա), կոլումբիացի դերասան և մոդել։ Նկարահանվել է մեքսիկական և կոլումբիական մի շարք հեռուստասերիալներում[1]։
Մանոլո Կարդոնան ծնվել է 1977 թվականի ապրիլի 25-ին ԿոլումբիայիՊոպայան քաղաքում։ 14 տարեկանում իր առաջնախաղն է ունեցել հեռուստատեսությունում՝ նկարահանվելով կոշիկի գովազդում։ Որպես մոդել հանդես է եկել ցուցադրությունների ժամանակ։ 1995 թվականին տեղափոխվել է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա։ Համալսարանում ուսումնասիրել է ֆինանսներ և միջազգային հարաբերություններ։ Հեռուստասերիալներում իր առաջին դերը ստացել է «Հայրեր և որդիներ» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Նիկոլա Ֆրանկոյի դերը։ Մանոլո Կարդոնան առավել հայտնի է դարձել «Գրողը տանի» հեռուստասերիալում իր մարմնավորած դերի համար։ Զուգահեռաբար զբաղվել է նաև համակարգչային տեխնոլոգիաներով, բացել է subastaplaza.com համացանցային պորտալը։ Շարունակաբար նկարահանվել է հեռուստասերիալներում, ինչպես օրինակ «Amor a Mil» (2001) հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Հեկտոր Աֆանադորի դերը, «Համաձայնություն / El Cartel de Los Sapos», որտեղ մարմնավորել է Մարտին Գոնսալեսի դերը և այլն։ Նկարահանվել է նաև Ռաջա Գոսնելի «Փոքրիկը Բևեռլի Հիլսից» ֆիլմում, որտեղ խաղացել է Սեմ Կորտեսի դերը։ Խավիեր Ֆուենտես Լեոնի «Ստորջրյա հոսանք» ֆիլմում։ Այնտեղ մարմնավորել է Սանտիագոյին՝ երիտասարդ տղայի, ով սիրահարվում է Միգելին (Քրիստիան Մերկադո)[2]։