Մայք Պոմպեո
Մայքլ Ռիչարդ («Մայք») Պոմպեո (անգլ.՝ Michael Richard «Mike» Pompeo՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական գործիչ, դիվանագետ, գործարար, փաստաբան։ ԱՄՆ–ի Պետական քարտուղար՝ 2018 թվականի ապրիլի 26–ից։ Մինչ այդ ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենն էր (2017—2018 թթ․)։ Եղել է ԱՄՆ–ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ՝ կոնգրեսմեն Կանզաս նահանգից (2011—2017 թթ․) և հանդիսանում է ԱՄՆ–ի Հանրապետական կուսակցության կազմում գտնվող «Թեյախմության շարժման» անդամ[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոմպեոն ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30–ին, ԱՄՆ–ի՝ բնակչության ամենամեծ նահանգի՝ Կալիֆորնիայի 58 «կոմսություններից»՝ մարզերից մեկում՝ Հարավային Կալիֆորնիայի Օրինջ կոմսությունում՝ անգլ.՝ Orange, California, տիկին Դորոթիի (Dorothy) (օրիորդական ազգանունը՝ Մերսեր՝ Mercer) և պարոն Վեյն Պոմպեոյի (Wayne Pompeo) ընտանիքում[3][4][5]։ Պոմպեոյի Հայրը՝ Վեյնը իտալական ծագում ունի։ Նրա հայրական պապն ու տատը՝ Կարլո և Ադելինա Տոլլիները (Carlo Pompeo and Adelina Tollis) ծնվել են Իտալիայի Պաչենտրո բնակավայրում, Աբրուձձո մարզում։ Այնուհետև Կարլոն և Ադելինան ներգաղթել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ համապատասխանաբար 1899 և 1900 թվականներին[6]։ Մայք Պոմպեոն 1982 թվականին ավարտել է Լոս Ամիգոս միջնակարգ դպրոցը՝ անգլ.՝ Los Amigos High School, որը գտնվում է Կալիֆորնիայի Ֆաունթեյն Վելլիում՝ անգլ.՝ Fountain Valley, California[7]։ Այդ դպրոցում Մայք Պոմպեոն խաղում էր դպրոցական բասկետբոլի թիմում որպես հարձակվող[8]։ Սովորել է ԱՄՆ–ի Վեսթ–Փոյնթ Ռազմական ակադեմիայում[3][9][10][11]։ 1986 թվականին՝ քսաներեքամյա Մայք Պոմպեոն, որպես իր դասընթացի լավագույն կուրսանտը՝ ավարտել է այդ ռազմական ակադեմիան՝ անգլ.՝ United States Military Academy at West Point։ Ակադեմիայում նա մասնագիտանում էր ճարտարագիտության՝ ինժեներիայի կառավարման ոլորտում[3][9][10][11]։ Սովորել է նաև Հարվարդի համալսարանում։ Հետագայում՝ 1986–1991 թվականներին, Մայք Պոմպեոն ծառայել է Եվրոպայում տեղակայված Ամերիկյան բանակում՝ պաշտպանելով ԱՄՆ–ն և Արևմտյան քաղաքակրթությունը «Սովետի» Չարիքի կայսրությունից։ Հանդիսանում էր զրահատանկային զորքերի սպա։ Արևմտյան Գերմանիայում՝ անգլ.՝ West Germany տեղակայված 7–րդ Զրահահետախուզական զորագնդի 2–րդ Հետախուզական էսկադրոնի 7–րդ վաշտում։ Նրա զորագունդը գտնվում էր ԱՄՆ–ի 4–րդ հետևակային դիվիզիայի կազմում։ Մայք Պոմպեոն զբաղեցնում էր տանկային դասակի հրամանատարի պաշտոնը։ Հասել է մինչև զրահահետախուզական վաշտի հրամանատր սպայի և զրահահետախուզական գումարտակի՝ էսկադրոնի տեխնիկական գծով փոխհրամանատարի պաշտոնին[12]։ [13] Մայք Պոմպեոն ԱՄՆ–ի բանակից զորացրվել է կապիտանի սպայական կոչումով՝ անգլ.՝ captain.[14][15][16][17]
1994 թվականին ԱՄՆ–ի բանակի պահեստազորի կապիտան Մայք Պոմպեոն ստացավ Իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան՝ անգլ.՝ Juris Doctor Հարվարդի համալսարանի Իրավաբանական ֆակուլտետից՝ անգլ.՝ Harvard Law School։ Ընդ որում, Հարվարդի համալսարանում Մայք Պոմպեոն «Հարվարդի Իրավունքի և հանրային քաղաքականության հանդես" պարբերականի՝ անգլ.՝ Harvard Journal of Law & Public Policy 78 խմբագիրներից մեկն էր[18][19]։ and on the 81-member board of editors[20] of the Harvard Law Review.[14] After graduating, he worked as a lawyer for the law firm Williams & Connolly in Washington.[21]
Գործարար ասպարեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին Մայք Պոմպեոն տեղափոխվում է Կանզաս նահանգ Վիչիտա քաղաքը՝ անգլ.՝ Wichita, Kansas, որտեղ նա և իր երեք այլ Վեսթ–Փոյնթ ռազմական ակադեմիայում սովորած ընկերները՝ Բրայըն Բուլատոն՝ անգլ.՝ Brian Bulatao, Ուլրիք Բրեչբուքը՝ անգլ.՝ Ulrich Brechbuhl և Մայքըլ Սթրադինգերը՝ Stradinger, ձեռք են բերում երեք հատ օդանավերի պահեստամասերի գործարան․ Էյրը Մըշին՝ Aero Machine, Փրեսիժըն Փրոֆայլինգ՝ Precision Profiling, Բի ընդ Բի Մըշին՝ B&B Machine, ինչպես նաև ևս մեկ գործարան Սենթ Լյուիսում՝ St. Louis, որը կոչվում էր Ըդվանս թուլ ընդ Դայ՝ Advance Tool & Die։ Բոլոր գործարանները վերանվանում են մեկ ընդհանուր անովամբ՝ Թայեր էյրոսփեյս՝ Thayer Aerospace, ի պատիվ Վեսթ Փոյնթի «հայր»՝ ռազմական ակադեմիայի պետ Սիլանուս Թայերի՝ անգլ.՝ Sylvanus Thayer.[22][23][24] Venture funding for the private organization included a nearly 20% investment from Koch Industries[25] as well as Dallas-based Cardinal Investment, and Bain & Company (Brechbuhl worked for Bain at the time).[22][26] Բրեքբուլը և Սթրադինգերը այս ընկերության հիմնադրումից կարճ ժամանակ անց դուրս են գալիս ընդհանուր գործից, իսկ Պոմպեոն և Բուլատոն՝ շարունակում են։
2006 թվականին Մայք Պոմպեոն վաառում է իր բաժնեմասը՝ այդ ընկերությունում, որն ինքը վերանվանել էր Նեքս–Թեք Էյորսփեյսից՝ Nex-Tech Aerospace, Հայլանդ Քափիթալ Մենեջմենթ՝ անգլ.՝ Highland Capital Management, և ընդ որում, վերջինս այնպիսի հաճախորդներ ուներ, ինչպիսիք էին Լոքհիդ Մարթենը՝ անգլ.՝ Lockheed Martin, Գալֆսթրիմ Էյրոսփեյսը՝ անգլ.՝ Gulfstream Aerospace, Ցեսնա էյրքրաֆթը՝ անգլ.՝ Cessna Aircraft, Բոինգը՝ անգլ.՝ Boeing, Սփիրիթ Էյրոսիսթեմզը՝ անգլ.՝ Spirit AeroSystems և Ռեյթեոն Էյրքրաֆթը՝ անգլ.՝ Raytheon Aircraft.[27] Պոմպեոն հետո դարձավ Սենթրի Ինթերնեյշնըլի՝ անգլ.՝ Sentry International նախագահը։ Այդ կազմակերպությունը նավթահանքերի տեխնիկայի և սարքավորման արտադրող էր, որը նաև Կոխ Ինդասթրիզի՝ անգլ.՝ Koch Industries գործընկերն էր[28]։
2017 թվականին, երբ Մայք Պոմպեոն դարձավ Կենտրոնական Հետախուզական վարչության՝ ԿՀՎ–ի՝ անգլ.՝ CIA տնօրենը, նա իր նախկին գործարար գործընկերոջը՝ Բրայան Բուլատոյին նշանակեց ԿՀՎ–ի Օպերատիվ վարչության պետ[23]։
Կոնգրեսմեն և ԱՄՆ–ի Հանրապետական կուսակցության գործիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011–2017 թթ․ Պոմպեոն եղել է ԱՄՆ–ի կոնգրեսի անդամ՝ ներկայացնելով Կանզաս նահանգը։ Եղել է ԱՄՆ–ի կոնգրեսի Իտալա–ամերիկյան պատվիրակության անդամներից մեկը։ Նա նաև Թեյախմության շարժման անդամ՝ ԱՄՆ–ի Հանրապետական կուսակցության կազմում[29]։
ԿՀՎ տնօրեն (2017—2018)
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունվարից մինչև 2018 թվականի ապրիլը Պոմպեոն եղել է ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչության՝ ԿՀՎ–ի տնօրենը։
ԱՄՆ–ի Պետական քարտուղար
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի ապրիլից նա հանդիսանում է ԱՄՆ–ի Պետական քարտուղար՝ ըստ հերթականության 70–րդը։ ԱՄՆ–ի 45–րդ Նախագահ Դոնալդ Թրամփը Պոմպեոյին առաջադրեց որպես ԱՄՆ–ի Պետական քարտուղար 2018–ի մարտին, ինչ պաշտոնում Պոմպեոն հաջորդեց Ռեքս Թիլերսոնին՝ վերջինիս պաշտոնաթողությունից հետո[30]։ Պոմպեոն հաստատվեց այդ պաշտոնում ԱՄՆ–ի Սենատի որոշմամբ՝ 2018 թվականի ապրիլի 26–ին, քվեների 57 «կողմ» և 42 «դեմ» հարաբերակցությամբ[31][32][33]։ Հենց նույն օրն ևեթ Պոմպեոյին երդվեցրեցին այդ պաշտոնում[34]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gehrke, Joel (2014 թ․ օգոստոսի 7). «Tea-Party Power Endures». National Review. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Senator Roberts survives Tea Party challenge, foxnews.com; accessed October 21, 2015.
- ↑ 3,0 3,1 3,2 Jarlson, Gary (1986 թ․ մայիսի 31). «Santa Ana Cadet Wins Top West Point Honor». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Lee, Teresa (2010 թ․ հոկտեմբերի 20). «Pompeo Visits Mother's Childhood Home». The Wellington Daily News. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «"Mike Pompeo", futuro capo della Cia, ha origini abruzzesi». Prima Da Noi. 2016 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Italy, L'Aquila, Civil Registration, State Archive
- ↑ Wisckol, Martin (2016 թ․ նոյեմբերի 18). «Friend says Mike Pompeo, Trump's CIA nominee from O.C., was 'born smart'». Orange County Register. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Wisckol, Martin (2016 թ․ նոյեմբերի 18). «Friend says Mike Pompeo, Trump's CIA nominee from O.C., was 'born smart'». Orange County Register. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
- ↑ 9,0 9,1 Newsman, Lily Hay (2017 թ․ հունվարի 12). «Mike Pompeo's CIA Director Hearing: 3 Questions Congress Must Ask». Wired. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
- ↑ 10,0 10,1 «Biography U.S. Congressman Mike Pompeo». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ 11,0 11,1 Gary, Jarlson (1986 թ․ մայիսի 31). «Santa Ana Cadet Wins Top West Point Honor». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Kelly, Mary Louise (2016 թ․ դեկտեմբերի 14). «For CIA Nominee Mike Pompeo, 'Not A Good Situation To Inherit'». National Public Radio. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Holman, Rhonda (2010 թ․ նոյեմբերի 12). «Pompeo among Congress' new military veterans». The Wichita Eagle. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 14,0 14,1 Gerstein, Josh (2017 թ․ հունվարի 12). «Who is Mike Pompeo». Politico. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Mike Pompeo Mike Pompeo Director of the Central Intelligence Agency». White House. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Timmons, Heather; Yanofsky, David (2018 թ․ ապրիլի 21). «A lie about Mike Pompeo's Gulf War service started with an anonymous Wikipedia edit». Quartz Media. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Kelly, Mary Louise (2016 թ․ դեկտեմբերի 14). «For CIA Nominee Mike Pompeo, 'Not A Good Situation To Inherit'». NPR. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «About». Harvard Journal of Law & Public Policy. 2009 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Redirecting ...». heinonline.org. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Editorial Board 107 Harvard Law Review 1993–1994». Harvard Law Review. 107: 1922. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
- ↑ Lefler, Dion (2010 թ․ հուլիսի 29). «Pompeo hopes varied background gives him edge». The Wichita Eagle. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ 22,0 22,1 Dinell, David (1998 թ․ դեկտեմբերի 13). «Army buddies team to fight on Air Capital business front». Wichita Business Journal. Wichita, Kansas: American City Business Journals. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ 23,0 23,1 «CIA Chief Operating Officer Speaks to Annuitants at Central Intelligence Retiree Association (CIRA) Event—Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ «CIA's New "Mayor" Comes From Finance Firm, Not Intelligence World». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ Glasser, Susan (2019 թ․ օգոստոսի 19). «Mike Pompeo, the Secretary of Trump». The New Yorker. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Ulrich Brechbuhl—Waldorf School of Garden City». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Highland Capital Management Acquires Nex-Tech Aerospace». 2007 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ Fang, Lee (2010 թ․ սեպտեմբերի 21). «Meet Mike Pompeo: The Congressional Candidate Spawned By The 'Kochtopus'». Think Progress. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Gehrke, Joel (2014 թ․ օգոստոսի 7). «Tea-Party Power Endures». National Review. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Trump fires Tillerson as secretary of state». BBC News. 2018 թ․ մարտի 13. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին – via www.bbc.co.uk.
- ↑ «Mike Pompeo confirmed as secretary of state, in a move Republicans hope will rebuild morale at the State Department». The Washington Post (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Harris, Gardiner; Kaplan, Thomas (2018 թ․ ապրիլի 26). «Mike Pompeo, Confirmed as Secretary of State, Plans to Quickly Head to Europe». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Mike Pompeo confirmed as secretary of state». CBS News (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Fox, Lauren; Walsh, Deirdre; Koran, Laura (2018 թ․ ապրիլի 26). «Mike Pompeo sworn in as Trump's second secretary of state». CNN. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- ԱՄՆ-ի պետքարտուղարներ
- Ամերիկացի փաստաբաններ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի իրավունքի դպրոցի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- ԱՄՆ ռազմական ակադեմիայի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Անձինք Կալիֆոռնիայից
- Ամերիկացի հակակոմունիստներ
- ԱՄՆ-ի կոնգրեսմեններ
- Արտաքին գործերի նախարարներ
- Ամերիկացի դիվանագետներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ