Մայք Միլզ
Մայք Միլզ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1958[1][2][3] (65 տարեկան) Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք[4] |
Մասնագիտություն | բասիստ, ստեղնահար, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դաշնակահար, կիթառահար, կոմպոզիտոր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հնչյունավորող |
Գործիքներ | բաս կիթառ, երգեհոն, դաշնամուր, կիթառ[4], բաս[4] և երաժշտական ստեղնաշար[4] |
Կրթություն | Ջորջիայի համալսարան |
Անդամակցություն | R.E.M., Hindu Love Gods, The Baseball Project?, Automatic Baby?, The Backbeat Band? և Big Star's Third? |
Mike Mills Վիքիպահեստում |
Մայքլ Էդվարդ «Մայք» Միլզ (անգլ.՝ Michael Edward "Mike" Mills, դեկտեմբերի 17, 1958[1][2][3], Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, տիրապետում է մի շարք երաժշտական գործիքների, կոմպոզիտոր, առավել հայտնի է որպես ալտերնատիվ ռոք խմբի՝ R.E.M.-ի հիմնադիրներից մեկը[5]։ Չնայած այն բանի, որ Մայքը առավել հայտնի է որպես Բաս կիթառիստ, բեկ վոկալ և դաշնակահար, նա իր երաժշտական ռեպերտուարում ընդգրկում է նաև կիթառ և հարվածային գործիքներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլզը ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Օրինջ շրջանում։ Պատանի տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մեյկոն քաղաք, որը գտնվում է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում, որտեղ 1970 ական թվականների սկզբին սովորել է Հյուսիսիարևելյան միջնակարգ դպրոցում։ Միլզի հայրը՝ Ֆրենկը, նույնպես երգիչ է եղել, իսկ մայրը՝ Էդորան, եղել է դաշնամուրի ուսուցչուհի, նա օգնում էր երեխաներին սովորել նվագել դաշնամուր, սիրել և զգալ երաժշտությունը։ Մայքը նահանգի համալսարաններից մեկում ծանոթացել և իր նոր ընկերների՝ Փիթեր Բակի և Մայք Ստայպի հետ հիմնել է իր առաջին խումբը, որը ստացել է R.E.M. անվանումը։
R.E.M.
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլզը, Բերին, Բակը և Ստայպը որոշեցին թողնել ուսումը և ստեղծել իրենց երաժշտական կարիերան։ Առաջինը նրանք ստեղծեցին R.E.M. անվամբ մի խումբ։ Կոլեկտիվը շատ կարճ ժամանակահատվածում գտավ Լեյբլ (I.R.S. Records), որը օգնեց նրանց թողարկելու անդրանիկ ալբոմը։
Միլզը խմբի երգերի հեղինակն է՝ «Nightswimming»[6], «Find the River», «At My Most Beautiful», «Why Not Smile», «Let Me In», «Wendell Gee», «(Не Go Back To) Rockville»[6], «Beat a Drum», «Be Mine» և «What’s the Frequency, Kenneth?»: Նաև Միլզը հայտնի է որպես հիանալի բեկ վոկալիստ։ Նրա ամենատպավորիչ ալբոմները Lifes Rich Pageant (1986) և Accelerate (2008) են։ Ի լրումն բեկ վոկալի նա նաև կատարել է Լիդ վոկալային երգեր, որոնցից են «Texarkana», «Near Wild Heaven», «Superman» և The Clique խմբի «Love is All Around» երգի կավեր տարներակը։
Մայք Միլզը հայտնի է նաև իր կոստյումների հավաքածուով, որոնք նա հաճախ կրում էր բեմ դուրս գալու ժամանակ։ 1994 թվականին Մայքը առաջին անգամ բեմ դուրս եկավ իր կոստյումով, իսկ մեկ տարի անց՝ 1995 թվականին, կոստյումներով մասնակցեց խմբի համերգային հյուրախաղերին։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984 — Hindu Love Gods — «Gonna Have a Good Time Tonight»/«Narrator».
- 1985 — Full Time Men — Full Time Men, орган «One More Time» երգում
- 1987 — Уоррен Зивон — Sentimental Hygiene, նվագել է «Sentimental Hygiene», «Boom Boom Mancini», «The Factory», «Trouble Waiting to Happen», «Detox Mansion», «Bad Karma», «Even a Dog Can Shake Hands», и «The Heartache» երգերը
- 1987 — Waxing Poetics — Hermitage եղել է պրոդյուսեր
- 1988 — Билли Джеймс — Sixes and Sevens, եղել է պրոդյուսեր
- 1988 — The Cynics — «What’s It Gonna Be»/«Roadrunner» (live)
- 1989 — Кевн Кинни — MacDougal Blues
- 1989 — Indigo Girls — Indigo Girls, բաս կիթառ «Tried to Be True» երգում
- 1989 — Vibrating Egg — Come On in Here If You Want To, շարադրել է և կատարել
- 1990 —Մայք Միլզը կարճամետրաժ «Men Will Be Boys» ֆիլմի համար սաունդթրեք
- 1990 — Hindu Love Gods — Hindu Love Gods
- 1990 — Hindu Love Gods — «Raspberry Beret»
- 1991 — Նիկի Սադեն — The Jewel Thief
- 1991 — Նիկի Սադեն — «I Belong to You»
- 1991 — The Troggs — Athens, Andover
- 1991 — Ռոբի Ռոբերթսոն — Storyville, վոկալ «Shake This Town» երգում
- 1992 — Jane Pratt Show, երաժշտական շոու
- 1993 — Automatic Baby — «One»
- 1993 — The Smashing Pumpkins — Siamese Dream, դաշնամուր «Soma» երգում
- 1993 — Three Walls Down — Building Our House, եղել է պրոդյուսեր
- 1993 — Three Walls Down — «Steps»/«Wooden Nails»/«Faith in These Times» (live)
- 1994 — Victoria Williams — Loose, վոկալ «You R Loved» երգում
- 2000 — Կրիստինա Մակուիլսոն — The Lucky One
- 2006 — Various artists — Big Star Small World, բաս կիթառ «The Ballad of El Goodo» երգում, Մեթյու Սուիտոնի հետ
- 2006 — Մայք Միլզը և Սալի Էլիսոնը — «Jesus Christ», Big Star խբի երգի կավեր տարբերակը
- 2007 — Mudville — Iris Nova, դաշնամուր «Eternity» երգում
- 2008 — Modern Skirts — All of Us in Our Night,եղել է «Motorcade» սինգլի պրոդյուսերը
- 2009 — Եղել է Favorite Son ֆիլմի սաունդթրեքի հեղինակը։
- 2009 — Ջիլ Հենեսի — Ghost in My Head, Վեկ վոկալ «Erin» երգում
- 2010 — Various artists — The Voice Project
- 2012 — Джейсон Рингенберг — Nature Jams — Վոկալ մեկ թրեքում[7]
- 2012 — Patterson Hood & The Downtown 13 — «After It’s Gone»/«Unspoken Pretties» — сторона «А»[8]
Միլզը նաև եղել է Ատենս քաղաքի Greenhouse и Purr խմբի պրոդյուսերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Montreux Jazz Festival Database
- ↑ Ankeny, Jason. «Mike Mills Biography». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 6,0 6,1 Hyden, Steven (2011 թ․ նոյեմբերի 16). «R.E.M.'s Mike Mills». The A.V. Club. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «MIKE GUESTS ON JASON RINGENBERG'S NEW ALBUM NATURE JAMS». R.E.M. 2012 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «WEEKEND UPDATE: RECORD STORE DAY, DRESDEN, WILL ROCK 4 FOOD, FUTUREBIRDS, FINSTER, AND FUTURE MUSIC». R.E.M. 2012 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայք Միլզ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 17 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի երաժիշտներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի երգիչներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի ռոք երգահաններ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի կիթառահարներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ջորջիայի համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Ամերիկացի ստեղնահարներ