Jump to content

Մայր Երկրի միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայր Երկրի միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվԱպրիլի 22
սկսածապրիլի 22, 2009[1]
Հաստատված1970[2]
Ի հիշատակMother Nature?[3]
ՆմանԵրկրի օր
Կայքun.org/es/observances/earth-day(իսպ.)

Մայր Երկրի միջազգային օր (ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով՝ անգլ.՝ International Mother Earth Day, արաբ․՝ اليوم الدولي لأمنا الأرض‎‎, իսպ.՝ Día Internacional de la Madre Tierra, չինարեն՝ 国际地球母亲日, ֆր.՝ Journee internationale de la Terre nourriciere), ամենամյա տոն, որը նշվում է 2010 թվականի ապրիլի 22-ից[4]։ Հիմնադրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2009 թվականին (բանաձև № A/RES/63/278)[5]։

Բանաձևում նշվում է, որ «Մայր Երկիր» եզրույթը շատ երկրներում է ընդունված, այն արտացոլում է մոլորակի, նրա էկոհամակարգերի և մարդու միջև կապը։

Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին, միջազգային և ոչ կառավարական կազմակերպություններին առաջարկում է նշել «Մայր Երկրի միջազգային օրը»՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ներկայումս Երկրի օրն ամեն տարի շատ երկրներում է նշվում[6]։

Ըստ որոշ տվյալների՝ այս միջազգային օրն առաջացել է ԱՄՆ-ում ավելի վաղ նշվող Ծառերի օրվա հիման վրա։

Մայր Երկրի միջազգային օրվա թեմաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2019 թվական - «Պաշտպանեք մեր տեսակները»
  • 2016 թվական - «Ծառերը մոլորակի համար»
  • 2015 թվական - «Ժամանակն է նախաձեռնությունը վերցնել ձեր ձեռքը»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://documents.un.org/symbol-explorer?s=A/RES/63/278&i=A/RES/63/278_0122158
  2. https://www.epa.gov/history/origins-epa
  3. https://www.un.org/en/observances/earth-day
  4. «Links to documents». Un.org. 2002 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. «GENERAL ASSEMBLY PROCLAIMS 22 APRIL 'INTERNATIONAL MOTHER EARTH DAY' ADOPTING BY CONSENSUS BOLIVIA-LED RESOLUTION». Un.org. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. «Statements and messages - President of the 63rd Session of the UN General Assembly». Un.org. 2009 թ․ ապրիլի 22. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]