Jump to content

Իսլա Մայոր (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մայորից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսլա Մայոր (այլ կիրառումներ)
Իսլա Մայոր
Տեսակկղզի
Երկիր Իսպանիա
Վարչատարածքային միավորSan Javier?
Մակերես93,8 հեկտար
Բնակչություն2 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Իսլա Մայոր (իսպ.՝ Isla Mayor) կամ Իսլա դել Բարոն (իսպ.՝ Isla del Barón) կղզի Մար Մենոր ծովածոցում։ Բարոն դե Բենիֆայնոն Նեանուդեհարի ոճով պալատ է կառուցել այստեղ։ Այդ է պատճառը, որ կղզին կոչվում է նաև Իսլա դել Բարոն։ Այն զբաղեցնում է 0,94 կմ² տարածք։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու մակերեսը 94 հեկտար է, բարձրությունը 104 մետր։ Այն ոչ միայն տարածքով ամենամեծն է Մար Մենորի ծոցում, այլև ամենաբարձր կետն է։ Արևմուտքում տեղակայված է Պերդիգերա կղզին, որը երկրորդն է կղզիների շարքում։ Երկրաբանորեն իրենից ներկայացնում է Ստրատոհրաբուխ մնացորդների տեղ։

Կղզու վրա աճում են ոչ բարձր ծովային արմավենիներ և Խամերոփսներ։ 1986 թվականից Մայորը հանդիսացել էր անբացահայտ այծյամների[1], ինչպես նաև՝ գիշատիչ ծովային թռչունների բնակավայր։ Կղզու հասանելիությունը սահմանափակ է, այցելելու համար այս և հարակից կղզիներ, պարտադիր է ստանալ թույլատվություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսլա Մայոր (կղզի)» հոդվածին։