Մայնի Օֆենբախ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Մայնի Օֆենբախ | |||||
գերմ.՝ Offenbach am Main | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Դարմշտադտի վարչական շրջան | ||||
Առաջին հիշատակում | 977 | ||||
Մակերես | 44,88 կմ² | ||||
ԲԾՄ | 98 մետր | ||||
Բնակչություն | ▲135 490 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC 1[2] և UTC 2 | ||||
Հեռախոսային կոդ | 069 | ||||
Փոստային դասիչ | 63065, 63067, 63069, 63071, 63073 և 63075 | ||||
Ավտոմոբիլային կոդ | OF | ||||
Պաշտոնական կայք | offenbach.de | ||||
| |||||
Մայնի Օֆենբախ, Օֆֆենբախ[3] (գերմ.՝ Offenbach am Main), քաղաք Գերմանիայիում, Հեսսենի նահանգում։
Բնակչությունը կազմում է մոտ 118 հազար մարդ։ Բնակչության շրջանում միգրանտների մասնաբաժինը ռեկորդային է Գերմանիայի համար`55% (2011): Սկզբնապես այն արդյունաբերական քաղաք էր, որը հիմնականում զբաղվում էր կաշվե արդյունաբերությամբ։ Այսօր Մայն Օֆենբախը-ը հայտնի է որպես Ռայն-Մայնի շրջանի կարևոր սպասարկման կենտրոն, և այն նաև ընդգրկում է դիզայնի ինստիտուտը։ Քաղաքն անմիջականորեն հարում Է Մայնի Ֆրանկֆուրտին, մտնում է Ֆրանկֆուրտի ագլոմերացիայի մեջ և ենթարկվում է 2011 թվականին հողային կառավարության սահմանած տարածաշրջանային վարչակազմին, որը միավորում է Ֆրանկֆուրտի և նրա շրջակայքի կառավարումը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայն Օֆենբախը գտնվում է Մայն գետի հարավային և հարավ-արևմտյան ափին։ Կառուցապատված տարածքը գտնվում է քաղաքի հյուսիսային մասում, իսկ անտառային զանգվածը՝ հարավային մասում։ Քաղաքի ամենաբարձր կետը, 166 մետր, Շնեկենբերգում է (խխունջների սար)։ Ամենացածր կետը՝ Մայնի ափից 97 մետր հեռավորության վրա՝ Իզենբուրգյան ամրոցի դիմաց։
Հարակից համայնքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայն Օֆենբախը արևմուտքից և հյուսիսից սահմանակից է Մայնի Ֆրանկֆուրտին, հյուսիս-արևելքում՝ Մայնտալ քաղաքին (Մայն-Կինցիգ-Կրեյիս), արևելքում`Մայն Մյուլհայմ և Օբերտշաուզեն քաղաքների հետ (երկուսն էլ պատկանում են Օֆենբախի շրջանին), իսկ հարավում՝ Հյուսենշտամ և Նոյ-Իզենբուրգ քաղաքների հետ (երկուսն էլ պատկանում են Օֆենբախի շրջանին)։
Համայնքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայն Օֆենբախը բաժանված է հետևյալ տարածքներ՝ Բիբեր, Բյուրգել, Կայզերլայ, Լաուտերբորն, Ռոզենհեյոէ, Ռումպենհայմ, Տեմպելզե և Վալդհայմ։ Յուրաքանչյուր շրջան կարող է կիսվել քառորդով և շրջանով, որոնք չպետք է վերաբերվեն առանձին շրջաններին, քանի որ աշխարհագրորեն և վարչության կողմից նրանք միասնական են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օֆենբախի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 977 թվականին։ 1486 թվականին քաղաքին տիրացել է իզենբուրգների տոհմը, 1556 թվականին Կոմս Ռայնգարդը այստեղ է տեղափոխել իր նստավայրը՝ կառուցելով Իզենբուրգի ամրոցը, շինարարությունն ավարտվել է 1559 թվականին։ 1564 թվականի հրդեհից հետո ամրոցը այրվել է և վերականգնվել է 1578 թվականին։
1600-ականների կեսերից Օֆենբախը ընկավ Հեսե-Դարմշտադտի հողատարածքների տիրապետությանը։ 1815թ. Վիեննայի կոնգրեսը քաղաքը փոխանցեց Ավստրիայի կայսր Ֆրանց II-ին։ Բայց մեկ տարի անց այն կրկին վերադարձվեց Հեսսենի մեծ դքսությանը՝ Դարմշտադտին։ Դքսական վարչությունը շարունակվել է մինչև 1918 թվականը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը ենթարկվեց դաշնակիցների զանգվածային ռմբակոծության, ավերվեց քաղաքի մեկ երրորդ մասը, 467 մարդ զոհվեց։
Մայն Օֆենբախը մտնում է Ֆրանկֆուրտի հետ հասարակական տրանսպորտի միասնական համակարգի մեջ, կապված է Ֆրանկֆուրտի քաղաքային էլեկտրագնացքի (S-Bahn), տրամվայի և ավտոբուսների հետ։
Կրոնական համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարեկամական քաղաքներ.
Նագարիա (Իսրայել) — 1978 թ-ից |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի եղանակային ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանական եղանակի ծառայությունը Օֆենբախում կենտրոնական գրասենյակի հետ թողարկում է տարեկան 95000 կանխատեսում և 20000 զգուշացում անբարենպաստ եղանակային երեւույթների մասին։ Դրանով գերմանական եղանակի ծառայությունը կարևոր դեր է խաղում Ֆրանկֆուրտի օդանավակայանի թռիչքների անվտանգության ապահովման գործում։
Մեծ նշանակություն ունի նաև կլիմայի փոփոխությունների մոնիթորինգը և ուսումնասիրությունը, որոնք թույլ են տալիս գնահատել գլոբալ տաքացման հետևանքները և նվազագույնի հասցնել դրա հնարավոր վնասները ազգային և միջազգային մակարդակներում։ Գերմանական եղանակի ծառայությունն իր տրամադրության տակ ունի գերմանական ազգային գրադարան՝ աշխարհի խոշորագույն մասնագիտացված գրադարաններից մեկը։
Գերմանական եղանակային ծառայությունը այցելուների համար անվճար ապահովում է եղանակային պարկը։
Թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանական կաշվե թանգարանը (Deutsches Ledermuseum) նվիրված է կաշվի օգտագործմանը արվեստում, արհեստում և առօրյա կյանքում։ Այն հիմնադրվել է 1917 թվականին տեխնիկական դպրոցի պրոֆեսոր Ուգո Էբերհարդտի կողմից։ Ներկայումս 2500 ք.մ. մակերեսով տարածքում ցուցադրվում է ավելի քան 30,000 ցուցանմուշ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Helmut Hill (Hrsg.): Rumpenheim und Waldheim, Lebendige Stadtteile von Offenbach am Main. CoCon-Verlag, Hanau 2006, ISBN 3-937774-25-4.
- Hans Georg Ruppel: Geschichte der Stadt Offenbach. Neuauflage, Wartberg Verlag, ISBN 3-8313-1334-2.
- Hans Georg Ruppel, Lothar Braun: Es begann in Offenbach... Wartberg Verlag, ISBN 3-9801846-3-3.
- Ulrich Jung: The war das 20. Jahrhundert in OF und Region. Wartberg Verlag, ISBN 3-86134-923-X.
- Alfred Kurt: Stadt Kreis Offenbach in der Geschichte. Hg. Offenbach-Post-ը, Bintz-Verlag, 1998, ISBN 3-87079-009-1.
- Wilfried B. Sahm, Christina Uslular-Thiele: Offenbach – was für eine Stadt. Hg.: Volkshochschule Offenbach, Cocon-Verlag, 2004, ISBN 3-937774-05-X.
- Hessisches Städtebuch; Band-IV 1. Teilband aus "Deutsches Städtebuch. Handbuch städtischer Geschichte" – Im Auftrage der Arbeitsgemeinschaft der historischen Kommissionen und mit Unterstützung des Deutschen Städtetages, des Deutschen Städtebundes und des Deutschen Gemeindetages, hrsg. von Erich Keyser, Stuttgart 1957.
- Günter Burkhard: Die Attraktoren der Armut – Eine sozialökologische Untersuchung der wohnräumlichen Verteilung von Armut in der Stadt Offenbach. Shaker-Verlag, 1998, ISBN 3-8265-2696-1.