Մահբուբ ուլ Հակ
Մահբուբ ուլ Հակ | |
Կրթություն՝ | Փանջաբի համալսարան, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ և Եյլի համալսարան |
---|---|
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, ֆինանսիստ, բանկիր և քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | փետրվարի 22, 1934[1] |
Ծննդավայր | Gurdaspur, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | հուլիսի 16, 1998[2] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Պակիստան |
Պարգևներ |
Մահբուբ ուլ Հակ (ուրդու՝ محبوب الحقمحبوب الحق, փետրվարի 22, 1934[1], Gurdaspur, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 16, 1998[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), պակիստանցի խաղերի տեսաբան, տնտեսագետ և միջազգային զարգացման տեսաբան, ով 1985 թվականի ապրիլի 10-ից մինչև 1988 թվականի հունվարի 28-ը եղել է Պակիստանի 13-րդ ֆինանսների նախարարը[3]։
Փանջաբի համալսարանում տնտեսագիտություն ուսումնասիրելուց հետո տեղափոխվում է Քեմբրիջ, որտեղ Ամարտյա Սենի հետ միասին ստանում է տնտեսագետի աստիճան։ Նա ավելի ուշ տեղափոխվել է Եյլի համալսարան, որտեղ ստացել է դոկտորի աստիճան և հետագայում աշխատել է որպես գիտաշխատող Հարվարդ Քեննեդի դպրոցում։ Նա 1960-ականներին Պակիստան է վերադարձել որպես Պակիստանի գլխավոր տնտեսագետ և տեղափոխվել է ԱՄՆ սոցիալիստական կառավարության ընտրություններից հետո։ 1970-ական թվականներին համաշխարհային բանկում աշխատել է որպես քաղաքականության տնօրեն, ինչպես նաև Ռոբերտ Մըք Նամարայի գլխավոր տնտեսական խորհրդական[4][5]։
Պակիստան է վերադարձել 1982 թվականին և 1985 թվականին դարձել է երկրի ֆինանսների նախարար, վերահսկել է զգուշավոր տնտեսական ազատականացման ժամանակաշրջանը։ 1988 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ծառայել է որպես Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կառավարչի հատուկ խորհրդական։ Հակը ստեղծել է մարդկային ներուժի զարգացման մասին զեկույց, որը ներառում է հանրաճանաչ մարդկային զարգացման ինդեքսը, որը չափում է ժողովրդական բարեկեցության զարգացումը՝ ի հաշիվ իրենց եկամուտների։ Նա վերադարձել է Պակիստան է 1996 թվականին՝ Իսլամաբադում հիմնելու մարդկային զարգացման կենտրոն։ [6]
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահբուբ ուլ Հակը ծնվել է 1934 թ. փետրվարի 24-ին Փանջաբ նահանգում[7]։ 1947 թվականի օգոստոսին պատանեկության տարիների ընթացքում տեսել է կրոնական բռնություններ, որոնք կապված էին Պակիստանի և Հնդկաստանի անկախության հետ։ Կրոնական բռնությունները անջնջելի տպավորություն են թողել Մահբուբ ուլ Հակի կյանքում։ Լահոր հասնելուց հետո Հակին տրվել է կառավարության կողմից հովանավորվող բնակարան, և նա որոշել է շարունակել իր կրթությունը։ 1954 թվականին նա դիմել և ընդունվել է Փանջաբ համալսարան՝ հասարակական գիտությունների ֆակուլտետ։
1958 թվականին նա ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան և վաստակել է կրթաթոշակ, որպեսզի ուսումը շարունակի Մեծ Բրիտանիայում։ Նա ընդունվել է Քեմբրիջի համալսարան, որտեղ կրկին նույն ոլորտում ստացել է բակալավրի աստիճան։ Քեմբրիջում Հակը ստացել է իր բակալավրի աստիճանը Ամարտյա Սենի հետ, ում հետ նա ձևավորել է սերտ և ցմահ բարեկամություն։ Կրկին կրթաթոշակ ստանալով՝ Հակը մեկնել է ԱՄՆ իր դոկտորական ուսուցման համար, որտեղ ամերիկյան տնտեսական համակարգը ավելի ուշ իր ազդեցությունը կունենար նրա՝ երկար կապիտալիզմի պաշտպանության գործում։ Նա ընդունվել է Յել համալսարանի ասպիրանտուրա և ստացել տնտեսագիտության PhD աստիճան, որը հաջորդել է Հարվարդի նախադոկտորական աշխատանքին։ Նախադոկտորական աշխատանքն ավարտելուց հետո Հակը վերադարձել է իր երկիր՝ կառավարական համակարգին միանալու համար։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակը աշխատել է Համաշխարհային բանկի քաղաքակրթության համակարգողի տնօրենի պաշտոնում (1970–1982) և գլխավորել է Պակիստանի ֆինանսների նախարարությունը՝ որպես ֆինանսների նախարար (1982–1988): 1989 թվականին նա նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր-ի կառավարիչ և ղեկավարել է միջազգային գիտնականների խումբը՝ ստեղծելու առաջին Մարդկային զարգացման զեկույցը։ [8]
“ | an early proponent of economic liberalization who in later years argued that poor countries failed to prosper because they neglected the basic development of their people | ” |
Պակիստան վերադառնալուց հետո Հակը միացավ Պլանային հանձնաժողովին և մինչև 20-ական թվականները դարձավ Պլանային հանձնաժողովի գլխավոր տնտեսագետ [10] : Նա պահպանեց իր կապերը Ֆինանսների նախարարության հետ և շարունակեց աշխատել որպես Պակիստանի կառավարության տնտեսագետ-խորհրդատու։
1960-ին նա ամբողջ երկրում հանդես է եկել ելույթներով։ Նա աջակցում էր նախագահ Այուբ Խանի քաղաքականությունը։ [11] Հակը կողմնակից էր կապիտալիզմին՝ որպես ազգային տնտեսության տնտեսական հիմք, և օգնել է առաջնորդել կառավարությանը՝ մատակարարելով ազատ շուկայական սկզբունքներ տնտեսությունը խթանելու համար։ 1965 թվականի հանրային ասուլիսի կոնֆերանսի ժամանակ Հակը պնդել է, որ ՙՙ22 արդյունաբերական ընտանեկան խմբեր եկել են տնտեսության ղեկավարման և Պակիստանի ֆինանսական քաղաքական ոլորտ և որ նրանք հսկողության տակ են առել արդյունաբերական արժեթղթերի երկու երրորդը, բանկային համակարգի 80%-ը և ապահովագրության բնագավառի արժեթղթերի 79%-ը՚՚ : Տնտեսական արագ զարգացումը պատճառ հանդիսացավ, որպեսզի Հակի թիմը կասկածի այսպիսի օրինակների աճի երկարաժամկետ կենսունակությանը։ Մինչդեռ միջազգային համայնքը ողջունում էր Պակիստանին որպես զարգացման օրինակ, Հակը բարձրացրեց այնպիսի հարցեր, որոնք այնքան էլ համապատասխան չէին եկամտի աճի բաշխմանը։ Հակը անակնկալի եկավ, որ 22 ընտանիքների ամուր օլիգարխիան հսկողության տակ էր առել ազգային տնտեսությունը և մասնավոր հատվածը։ Մինչդեռ աջակցում էր հզոր օլիգարխ ընտանիքների հարկման ավելացմանը, Հակը 1971 թվականին լքում է երկիրը՝ պատերազմից անմիջապես առաջ, որի արդյունքում արևելյան Պակիստանը վերածվեց Բանգլադեշի։ [12]
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակը հնդիկ տնտեսագետ Ամարտյա Սենի հետ համատեղ ուժերով մշակեց Մարդկային զարգացման ինդեքս, որը դարձավ ամենաազդեցիկ և լայնորեն տարածված ինդեքսը՝ չափելու աշխարհի մարդկային զարգացումը։ Մարդկային զարգացման ինդեքսը տարեկան մարդկային զարգացման զեկույցների համար օգտագործվեց մինչև 1990 թվականը՝ Միացյալ ազգերի զարգացման համակարգի կողմից։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա մահացավ 1998 թվականի հուլիսի 16-ին Նյու Յորքում՝ թողնելով իր կնոջը՝ Խադիջա Հաքին, որդուն՝ Ֆարհանին և դստերը՝ Տոնեեմային։ Մարդկային զարգացման կենտրոնում նրա ներդրումների ճանաչողությունը 1998 թվականի դեկտեմբերի 13-ին բերեց Մարդկային զարգացման կենտրոնի պաշտոնական վերանվանմանը Մահբուբ ուլ Հակի անվամբ, որի նախագահն էր Խադիջա Հակը։
Օգտագործված ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Strategy of Economic Planning (1963)
- The Poverty Curtain: Choices for the Third World (1976). Columbia University Press. 247 pages. ISBN 0-231-04062-8
- The Myth of the Friendly Markets (1992)
- Reflections on Human Development (1996) Oxford University Press. 1st edition (1996): 288 pages, ISBN 0-19-510193-6. 2nd edition (1999): 324 pages, ISBN 0-19-564598-7
- The U.N. and the Bretton Woods Institutions: New Challenges For The Twenty-First Century / Edited By Mahbub Ul Haq ... [Et Al.] (1995)
- The Vision and the Reality (1995)
- The Third World and the international economic order (1976)
- New Imperatives of Human Security (1995)
- A New Framework for Development Cooperation (1995)
- Humanizing Global Institutions (1998)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://global.britannica.com/biography/Mahbub-ul-Haq
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #104186895 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Mahbub ul Haq, a heretic among economists, died on 16 July, aged 64
- ↑ «Inaugural Mahbub ul Haq-Amartya Sen Lecture, UNIGE | Human Development Reports». hdr.undp.org. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Amartya Sen - Biographical». www.nobelprize.org. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Honouring Mahbubul Haq - The Express Tribune». The Express Tribune (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Sen, Amartya; Tam Dalyell (1998 թ․ օգոստոսի 3). «Obituary: Mahbub ul Haq». Amartya Sen, Tam Dalyell. The Independent. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ UNDP (1990) Human Development Report 1990: Concept and Measurement of Human Development Արխիվացված 2017-07-13 Wayback Machine.
- ↑ BARBARA CROSSETTE. "Mahbub ul Haq, 64, Analyst And Critic of Global Poverty". The New York Times. July 17, 1998.
- ↑ Crossette, Barbara (1998 թ․ հուլիսի 17). «Mahbub ul Haq, 64, Analyst And Critic of Global Poverty». The New York Times. The New York Times. էջ 2. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «System is to blame for the 22 wealthy families». Human Development Center, Originally published on London Times. Human Development Center. 1973 թ․ մարտի 22. էջ 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Ponzio, Richard; Khadija Haq (2008). Pioneering the human development revolution: an intellectual biography of Mahbub Ul Haq. United Kingdom: Oxford University Press, 2008. էջեր 256–260. ISBN 9780195695137. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ url-status (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- UNDP Human Development Reports website
- Mahbub-ul-Haq page on United Nations in Pakistan site Արխիվացված 2004-11-01 Wayback Machine – Contains a tribute, his speeches and the Human Development Review Journal
- The Mahbub-ul-Haq Development Center Արխիվացված 2017-03-14 Wayback Machine
|