Jump to content

Մահապատիժը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերջին մահապատիժը Հայաստանում տեղի է ունեցել 1991 թ. օգոստոսի 30-ին. այն կատարվել է ընդամենը մեկ փամփուշտի օգնությամբ։ Մահապատիժը եղել է օրինական պատիժ՝ սպանության, դավաճանության և լուրջ հանցագործությունների համար, մինչև այն վերացավ 2003 թ.։ Մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։

2003 թ. Հայաստանը նույնպես վավերացրել է թիվ 6 արձանագրությունը Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային (արձանագրությունը թույլ է տալիս երկրներին պահպանել մահապատիժը ծանր պատերազմական հանցագործությունների ժամանակ)[1]։ Թիվ 13 արձանագրությունը (վերաբերում է մահապատժի վերացմանը բոլոր հանգամանքներում) ստորագրվել է 2006 թ., սակայն, 2008 թվականի հունվարից Հայաստանը չի վավերացրել այն[2]։ Մահապատիժը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]