Jump to content

Միջազգային օլիմպիական կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՄՕԿից)
Միջազգային օլիմպիական կոմիտե
Изображение логотипа
Տեսակոչ առևտրային կազմակերպություն, հասարակական կազմակերպություն և Սպորտային միջազգային ֆեդերացիա
Հիմնադրված էհունիսի 23, 1894[1]
ՀիմնադիրՊիեր դը Կուբերտեն և Դեմետրիուս Վիկելաս
ՎայրԼոզան, Շվեյցարիա և Château de Vidy[2]
Երկիր Շվեյցարիա
Դուստր ընկերություններOlympic Channel Services?, Olympic Broadcasting Services?, Եվրոպական օլիմպիական կոմիտեներ, Association of National Olympic Committees of Africa?, Panam Sports?, Olympic Council of Asia? և Oceania National Olympic Committees?
Կայքolympics.com/ioc
Մասնակից էՍպորտի և ժամանցի օբյեկտների միջազգային ասոցիացիա[3] և SportAccord?[4]
 International Olympic Committee Վիքիպահեստում

Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) (ֆր.՝ Comité international olympique, CIO), օլիմպիական շարժման բարձրագույն ղեկավար օրգան։ Ստեղծվել է 1894 թվականի հունիսի 23-ին, ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի (1863-1937) նախաձեռնությամբ։ ՄՕԿ-ի կազմի մեջ սկզբում մտան 12 երկրների 14 ներկայացուցիչներ (Ռուսաստանից գեներալ Բուտովսկին), որոնք նաև իրենց երկրներում ազգային օլիմպիական կոմիտեների կազմակերպիչներն էին։ Առաջին նախագահ ընտրվեց Հունաստանի ներկայացուցիչ Դ․ Վիկելասը։ Օլիմպիական խարտիայի (հրովարտակ) բնորոշմամբ ՄՕԿ-ի գլխավոր խնդիրներն են․ օլիմպիական խաղերի ծրագրերի հաստատումը, նրանց պարբերաբար անցկացումը և կատարելագործումը, սիրողական սպորտի զարգացման կազմակերպումն ու ղեկավարումը, բոլոր երկրների մարզիկների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդումը։ ՄՕԿ-ը մշտական գործող կազմակերպություն է, որի անդամներն ընտրվում են ազգային օլիմպիական կոմիտեներ ունեցող երկրներից և համարվում ՄՕԿ-ի ներկայացուցիչ՝ իրենց երկրներում։ Յուրաքանչյուր երկրում կարող է լինել ՄՕԿ-ի միայն մեկ անդամ, բացառությամբ խոշոր, օլիմպիական շարժմանը առանձնապես ակտիվ մասնակցություն ունեցող երկրների և այն երկրների, որոնցում տեղի են ունեցել օլիմպիական խաղեր։ 1980 թվականին ՄՕԿ-ը միավորում էր 148 ազգային օլիմպիական կոմիտե և ուներ 89 անդամ։ Մինչև 1966 թվականը ՄՕԿ-ի անդամներն ընտրվում էին ցմահ, դրանից հետո ընտրվածները պետք է պաշտոնաթող լինեն 72 տարեկան դառնալիս։ ՄՕԿ-ի գերագույն օրգանը սեսիան է (անդամների ընդհանուր ժողովը), որը հրավիրվում է տարեկան մեկ, իսկ օլիմպիական տարում՝ 2 անգամ (ամառային և ձմեռային օլիմպիադաների նախօրյակին)։ Սեսիաների միջև ընկած ժամանակաշրջանում օլիմպիական շարժման ղեկավարումը իրականացնում է գործադիր կոմիտեն, որն ընտրվում է ՄՕԿ-ի անդամների կազմից։ Գործկոմի մեջ մտնում են նախագահը (ընտրվում է 8 տարին մեկ), 3 փոխնախագահ և 5 անդամ, որոնք ընտրվում են 4 տարին մեկ։ ՄՕԿ-ի շտաբ-բնակարանը Լոգանն է (Շվեյցարիա)։ ՄՕԿ-ի 8-րդ նախագահն է Խուան Անտոնիո Սամարանչը (1980 թվականից, Իսպանիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջազգային օլիմպիական կոմիտե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 582