Ճոճկան
Գյուղ | ||
---|---|---|
Ճոճկան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Ալավերդի (համայնք) | Ալավերդի համայնք | |
Հիմնադրված է | 4-րդ դար թ. | |
ԲԾՄ | 740 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1559[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC 4 | |
| ||
Ճոճկան, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
Ալավերդի քաղաքից հեռու է մոտ 16 կմ հյուսիս-արևելք, Դեբեդ գետի ձախ կողմում՝ Վիրահայոց լեռների հարավահայաց բարձրադիր լանջին։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 740 մ բարձրության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ղազար Փարպեցու՝ Ճոճկան գյուղը հիմնվել է IV դարում Ջոջիկ իշխանի կողմից։
Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1886 թվականին հայտնի գեներալ Միքայել Թարիելովիչ Լոռիս-Մելիքովի մայրը Կատարինա Հովհաննիսյան Լորիս-Մելիքյանի բարեգործական նկատառումներով։ Շրջակայքում պահպանվել են Նահատակի վանք կոչված մատուռը (1612 թվական), ուր իբր ամփոփված է Վարդան նահատակի նշխարը, Շփրթնավանքը (17-րդ դար), որմնափակ հուշարձան (13-րդ դար), գերեզմանոց՝ (13-17-րդ դարեր) խաչարձաններով, գյուղատեղիներ։ Մատուռի վրա գտնվում է փոքրիկ լճակ, քարաժայռերից այդտեղ թափվող ջուրը առաջացնում է փոքրիկ ջրվեժ։ Գյուղից մի քանի կիլոմետր դեպի Հաղպատ կա մի ժայռ, որը կոչվում է Լենկթեմուրի քար։ Ճոճկանը 19-րդ դարի վերջերին եղել է գեներալ Լոռիս Մելիքովի և իշխան Լևոն Մելիքովի կալվածքը[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ճոճկանի մշտական բնակչությունը կազմել է 1559, առկա բնակչությունը՝ 1480 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 501 | 646 | 1071 | 1401 | 1337 | 1822 | 1819 | 2292[5] | 1907 | 1559[1] |
Հասարակական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքում կա 408 առանձնատուն՝ 36180 քմ տարածքով։ Գյուղն ունի մեկ միջնակարգ դպրոց։ Դպրոցում սովորում են 380 աշակերտներ։ Համայնքն ունի մեկ մշակույթի տուն։ Գործող գրադարանն ունի 7512 անուն գիրք և տեղավորված է մշակույթի պալատում։ Գյուղում գործում է մեկ բուժ. ամբուլատորիա, որը կառուցվել է 2000 թ., ապահովված է բուժ. սարքավորումներով։ 1960-1990 թթ գյուղում արտադրվել և մթերվել է տարեկան մինչև 3000 տոննա պտուղ, 300 տ խաղող և 1000 տ բանջարեղեն։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման ձմռանը մեղմ է, ամռանը շոգ, չորային։ Հաճախակի են դարձել կարկտահարությունը, երաշտը, որից խիստ տուժում են գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիները
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
- ↑ Շախկյան, Գառնիկ (2017). Թումանյանական աշխարհ. մշակութային գիտարան. Երևան: Տիգրան Մեծ. էջ 474.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 131» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 767 — 916 էջ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճոճկան բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։