Ճոճաթոռ
Ճոճաթոռ, նստած վիճակում ետ ու առաջ ճոճվելու հատուկ ունակությամբ բազկաթոռ հանգստի համար։
Բազկաթոռի ճոճումն ապահովում են աթոռի ոտքերին ամրացված երկու կոր դետալները՝ կամ հատուկ ծխնիների, կամ էլ գլանային մեխանիզմի միջոցով։
Ամենից հաճախ ճոճաթոռները պատրաստում են փայտից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճոճաթոռի գյուտի վայրի և ժամանակի մասին հստակ տվյալներ չկան։ ԱՄՆ-ում դրա ստեղծումը երբեմն վերագրում են Բենջամին Ֆրանկլինին, սակայն ճոճաթոռները տարածված էին Հյուսիսային Ամերիկայում 18-րդ դարի սկզբին[1], իսկ նրանց անգլիական անվան առաջին օգտագործումը` rocking-chair (ճոճաթոռ), վերաբերում է 1766 թվականին[2], մինչդեռ նրանք Անգլիայում հայտնի էին նույնիսկ ավելի վաղ ժամանակներից։
Ավստրիացի հայտնի կահույքագործ Մայքլ Թոնեթը 1860 թվականից սկսեց վիեննական ճոճաթոռների արտադրությունը[3]։ Ենթադրվում է, որ ճոճաթոռները հանգստացնող ազդեցություն ունեն[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Fact Sheet on Rocking chairs». Overstock.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Rocking chair». Merriam-Webster. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Michael Thonet and his Bentwood Rocking Chair». bedroom furniturespot. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Rocking chairs». Parents. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.