Ճեղքելով ալիքները
«Ճեղքելով ալիքները», Լարս ֆոն Թրիերի կողմից 1996 թվականին նկարահանված ֆիլմ՝ Էմիլի Ուոթսոնի գլխավոր դերակատարմամբ։ Այն ռեժիսորի «Ոսկե սիրտը» եռերգության («Ճեղքելով ալիքները», «Ապուշները», «Խավարում պարողը») առաջին ֆիլմն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրադարձությունները տեղի են ունենում 20-րդ դարի վաղ 70-ականներին Շոտլանդիայի լեռնային բարձրավանդակում։ Միամիտ, անմեղ, միաժամանակ որոշ հոգեբանական տարօրինակություններով Բեսս Մաքնիլը մոր և եղբոր այրու՝ Դորոթիի (Դոդո) հետ ապրում է Շոտլանդիայի արևմտյան մասում՝ խիստ կանոններով կրոնական համայնքում, որտեղ եկեղեցու զանգերը չեն ղողանջում։
Մարդիկ Բեսսին ընդունում են որպես մեծ երեխա, քանի որ նա հավատացած է, որ եկեղեցում կարող է հաղորդակցվել Աստծու հետ, իսկ վերջինս՝ լսել իրեն։ Չընդունելով ընտանիքի ու համայնքի անհամաձայնությունը՝ Բեսսն ամուսնանում է իրենից տարիքով մեծ և ավելի փորձառու Յանի հետ, որն աշխատում է բաց ծովում՝ նավթային հորատանցքում։ Յանի հետ Բեսսն առաջին անգամ ճաշակում է ֆիզիկական սերը և երջանիկ, բայց ոչ երկար ժամանակով զույգերը վայելում են միմյանց։
Սակայն Յանը ստիպված է վերադառնալ իր աշխատանքին։ Բեսսը դժվարությամբ է համակերպվում Յանի՝ նավթային հորատանցք վերադառնում փաստին, իսկ երկար հեռախոսային խոսակցությունները չեն կարողանում խլացնել նրա հուսահատությունն ու մենակությունը։ Բեսսն աղաչում է Աստծուն, որ Յանը վերադառնա։
Շուտով նրա խնդրանքը կատարվում է, Յանը վերադառնում է, սակայն կաթվածահար վիճակում։ Աշխատավայրում՝ վթարի պատճառով, Յանը վտանգավոր հարված է ստանում գլխին, ինչի արդյունքում չի կարողանում քայլել, շարժվել և գամվում է անկողնուն։ Յանը, հասկանալով, որ այլևս չի կարող լինել Բեսսի հետ, պահանջում է, որպեսզի Բեսսը հագնվի մարմնավաճառի տեսքով և հանդիպի այլ տղամարդկանց հետ։ Սկզբում Բեսսն ընդդիմանում է, սակայն հետագայում, հավատալով, որ նման կենսակերպը կօգնի իր ամուսնու առողջացմանը, գլխովին ընկղմվում է մարմնական մեղքերի մեջ։ Հանդիպելով տարաբնույթ և բազմաթիվ տղամարդկանց հետ՝ Բեսսը փորձում է ինքն իրեն հավատացնել, որ դրանով նաև քավում է իր մեղքը, քանի որ նա խնդրել էր Աստծուն վերադարձնել իր ամուսնուն։ Չնայած ընտանիքի և շրջապատի դատապարտմանը՝ Բեսսն օրեցօր ավելի ու ավելի է մխրճվում մեղքերի աշխարհը՝ հավատալով, որ դրանով օգնում է իր ամուսնուն ոտքի կանգնել։ Նման ապրելակերպը հասցնում է նրան, որ Բեսսի մայրը տնից վռնդում է նրան, իսկ համայնքի երեխաների կողմից Բեսսը ենթարկվում է ծաղրուծանակի։
Մի օր Բեսսը դաժանորեն ծեծվում է հերթական տղամարդկանց կողմից և կիսամեռ վիճակում ընկնում հիվանդանոց, որտեղ Յանն է պառկած։ Կյանքի վերջին րոպեներին Բեսսի մտքում կրկին Յանն է և նրա առողջական վիճակը։
Բեսսի մահվան օրը Յանը ոտքի է կանգնում։ Չնայած Յանի և Դորոթիի խնդրանքին, համայնքը որոշում է Բեսսին թաղել որպես մեղավորի։ Յանն ընկերների հետ գողանում է Բեսսի մարմինը, իսկ դագաղը լցնում ավազով։ Դուրս գալով բաց ծով՝ Բեսսի մարմինը հանձնում են ծովին։
Լարս ֆոն Թրիերը Լարս ֆոն Թրիեր չէր լինի, եթե այդքանով ավարտեր ֆիլմը։ Առավոտյան բաց ծովում լսվում է երկնքից հնչող զանգերի ղողանջը՝ որպես Աստծու պատասխան Բեսսին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էմիլի Ուոթսոն - Բեսս Մաքնիլ
- Ստելլան Սքարսգորդ - Յան Նյուման
- Քաթրին Քարթլիջ - Դոդո Մաքնիլ
- Էդրիան Ռոուլինս - դոկտոր Ռիչարդսոն
- Սանդրա Վո - Բեսսի մայր
- Ուդո Կիր - սադիստ ծովային
Արտադրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեսսի դերը սկզբում նախատեսված էր Հելենա Բոնեմ Քարթերի համար, սակայն նկարահանումներից անմիջապես առաջ նա հրաժարվում է նկարահանումից՝ ֆիլմում առկա բազմաթիվ սեքսուալ դրվագների և մերկ հանդես գալու պատճառով։ Նկարահանումները կատարվել են Շոտլանդիայում։
Ֆիլմում, ի թիվս այլ մեղեդիների, հնչում է նաև Յոհան Սեբաստիան Բախի «Սիցիլիանա» մեղեդին։
Ընդգրկվել է նշանավոր ռեժիսոր Մարտին Սքորսեզեի և կինոքննադատ Ռոջեր Էբերտի կողղմից կազմված 1990-ականների 10 լավագույն ֆիլմերի վարկանիշային ցանկում[13]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաննի կինոփառատոն, 1996
- Գրան պրի
- Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ
- լավագույն ֆիլմ
- լավագույն դերասանուհի՝ Էմիլի Ուոթսոն
- Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի մրցանակ
- Սեզար մրցանակաբաշխություն, 1997
- լավագույն արտասահմանյան ֆիլմ
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օսկար մրցանակաբաշխություն, 1997
- լավագույն դերասանուհի՝ Էմիլի Ուոթսոն
- BAFTA մրցանակաբաշխություն, 1997
- լավագույն դերասանուհի՝ Էմիլի Ուոթսոն
- Կաննի կինոփառատոն, 1996
- Ոսկե գլոբուս մրցանակաբաշխություն, 1997
- լավագույն դրամա
- լավագույնն դրամատիկ դերասանուհի՝ Էմիլի Ուոթսոն
- Գոյա մրցանակաբաշխություն, 1997
- լավագույն եվրոպական ֆիլմ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 https://web.archive.org/web/20200301173533/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/breaking-the-waves.5409
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.metacritic.com/movie/breaking-the-waves
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/en/film618791.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0115751/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=15408.html
- ↑ 6,0 6,1 Cakarel E. MUBI — 2007.
- ↑ 7,0 7,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ http://www.kinokalender.com/film817_breaking-the-waves.html
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 http://stopklatka.pl/film/przelamujac-fale
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 https://filmow.com/ondas-do-destino-t5871/
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 http://www.imdb.com/title/tt0115751/fullcredits
- ↑ «Ebert & Scorsese: Best Films of the 1990s». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ճեղքելով ալիքները»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Ճեղքելով ալիքները(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Ճեղքելով ալիքները»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Ճեղքելով ալիքները»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- Ֆիլմի մասին gidonlinekino.com կայքում
- Ֆիլմի մասին my-hit.org կայքում Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1996 դրամա ֆիլմեր
- 1996 ֆիլմեր
- «Սեզար» մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Դանիական դրամա ֆիլմեր
- Դանիական ֆիլմեր
- Դրամա ֆիլմեր
- Լարս ֆոն Թրիերի ֆիլմեր
- Հոլանդական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր ամուսնական դավաճանության մասին
- Ֆիլմեր ինքնասպանության մասին
- Ֆիլմեր կրոնի մասին
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական մելոդրամա ֆիլմեր
- Ֆրանսիական ռոմանտիկ ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1970-ականներին
- Շոտլանդական ֆիլմեր
- 1990-ականների բրիտանական ֆիլմեր
- Ֆիլմեր քրիստոնեության մասին