Ճարտարապետների տուն (Մոսկվա)
Տեսակ | կառույց և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Խամովնիկի շրջան |
Հիմնադրված է | 1935 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ[1] |
Ճարտարապետների տուն (ռուս.՝ Дом архитекторов, նաև՝ Տուն Ռոստովյան առափնյայում ռուս.՝ Дом на Ростовской набережной), բնակելի տուն, որը գտնվում է Մոսկվայում, Ռոստովսկի առափնյա 5 հասցեում։ Տունը 1930-ական թվականներին կառուցել է ճարտարապետ Ալեքսեյ Շչուսևը։ Շենքը հանդիսանում է Սմոլենսկի և Ռոստովսկի առափնյաների անսամբլի չիրականացված նախագծի մի մասը, որը նախագծել էր Շչուսևը։ Շենքի կողային թևերը 1960-ական թվականների սկզբին կառուցվել են բեժ աղյուսով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տունը կառուցվել է այսպես կոչված «Ռոստովսկի» վանատանը, որտեղ գտնվում էր 17-րդ դարի Տիրոջ Ավետման եկեղեցին։
1930-ական թվականներին ԽՍՀՄ ճարտարապետների միությունը պահանջել է նոր բնակարանների կառուցում շարունակաբար ավելացող անդամների համար։ Մոսկվայի գետի բարձրադիր հատվածում՝ Ռոստովսկի առափնյայում, շինարարության համար հողատարածք հատկացվեց։
Նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1934-1935 թթ. Ալեքսեյ Շչուսևն աշխատել է Ռոստովսկի և Սմոլենսկի հատվածների վերակառուցման վրա Մոսկվա գետի ձախ ափին ։ Որոշվել է առափնյայում կառուցել 8-9 հարկանի բնակելի տներ և միայն որոշ տեղերում, որպեսզի խուսափեն շինության միանմանությունից՝ 14 հարկանի տներ[3]։ Սակայն, նախագիծը չի հաստատվել առաջիկա անելիքների ակնհայտ բարձր ծախսերի և բարդության պատճառով։
Նախագիծը փոխարինվել է ավելի գործնական և շահավետ պլանով։ Կրճատելով տան զբաղեցրած տարածքը՝ Շչուշևը ծրագրում թողել է ընդամենը կիսաշրջանաձև կառույց ։ Այսպիսով, տունը պետք է շրջապատեր եկեղեցին երկու կողմերից։ Ի տարբերություն նախորդ գաղափարի, շենքը վերևից թագի տեսք ուներ, իսկ ներքևում ընդգծվում էր զանգվածային սյունաշարը։ Սակայն այս նախագիծը ևս վիճակված չէր իրականանալու։ Որոշվեց ստեղծել առավել տնտեսող տարբերակ. ընդունվեց առանց սյունաշարի տրաբերակը։
-
Շինարարություն
-
Վերջնական տարբերակ
Շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շինարարական աշխատանքները սկսվել են 1934 թվականին, շինարարության առաջին փուլն ավարտվել է 1938 թվականին։ Նախատեսվող բոլոր շենքերից կառուցվել են տարբեր կառուցապատողների պատկանող ընդամենը մի քանի անհատական տներ, սակայն դրանցից ոչ մեկը լիովին չի ավարտվել։ Ռոստովսկի առափնյայում կառուցվել է շենքի առանձին հատվածի մի փոքր մասը, որը 25 տարի շարունակ կանգնած էր շրջակա ցածր շենքերի շրջակայքում։ 1960-ական թվականներին շենքն ավարտվեց նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Երկու կողմից տան կցվեցին երկու աղյուսե թևեր։ Տիրոջ Ավետման եկեղեցին քանդվեց։
Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տանն ապրել են ԽՍՀՄ բազմաթիվ ճարտարապետներ, այդ թվում՝
- Դավիդ Արկին
- Գեորգի Օռլով
- Վլադիմիր Կրինսկի
- Վեսնիններ
- Վ. Կուսակով
- Ալեքսանդր Օպոլովնիկով
- Սերգեյ Բարխին
- Վ. Շկվարիկով
- Վ. Մագիդին
- Ա. Չալդիմով
- Ն. Բիլինկին
- Գեորգի Գոլց
- Մոիսեյ Գինզբուրգ
- Ն. Պոլյակով
- Միխայիլ Պարուսնիկով
- Յակով Կորնֆելդ
Ապրել են նաև՝
- Դիտմար Ռոզենտալ
- Դ. Բարշչևսկի
- Բ. Գուրնով
- Գ. Գերասիմով
- Վասիլի Կազակով (1950-1968)
- Լ. Կիսլինսկայա
- Տ. Կոլեսնիչենկո
- Յու. Օրսա
- Վ. Պոնոմարև
- Յու. Սդոբնով
- Տ. Բարխինա
- Նիկոլայ Տարասով
- Նիկա Գոլց
- Մարիա Յուդինա[4],
- Նիկոլայ Միրոտվորցև
- Վլադիմիր Ստարովսկի[5]
- և այլք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Решение Секции историко-культурного экспертного совета при Москомнаследии №1/1 от 23.01.2008
- ↑ «Фотографии старой Москвы». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին.
- ↑ Щусев А. В. Застройка набережных. Доклад на совещании актива Фрунзенского района. // «Архитектурная газета», 1935, 8/II, № 8.
- ↑ «Юдина Мария Вениаминовна». Лица Москвы. Московская энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Старовский Владимир Никонович». Лица Москвы. Московская энциклопедия. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.(չաշխատող հղում)