Jump to content

Ճարտարապետական նկարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հին քաղաքապետարանը Ամստերդամում», Պիտեր Յանս։ Սաենրեդամ, 1657, այժմ գտնվում է Ամստերդամում

Ճարտարապետական նկարչություն, կենցաղային գեղանկարչության ձև, որտեղ հիմնական ուշադրությունը հատկացվում է ճարտարապետությանը, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարդարանքին։ Թեպետ ճարտարապետությունը առկա է բազմաթիվ վաղ նկարներում, սակայն հիմնականում օգտագործվել է որպես ֆոն կամ նկարչությանը ռիթմ է հաղորդել։ Վերածննդի դարաշրջանում ճարտարապետական ձևն օգտագործվել է հեռանկարները ընդգծելու և խորությունը արտահայտելու համար, օրինակ՝ Մազաչչոյի «Երրորդություն» (1420) որմնանկարում։

Ճարտարապետական նկարչությունը, որպես ինքնուրույն ժանր, առաջացել է 16-րդ դարում Ֆլանդրիայում և Նիդերլանդներում և զարգանալով հասել իր գագաթնակետին հոլանդական գեղանկարչության մեջ 16-17-րդ դարերում[1][2]։ Ավելի ուշ ժանրը վերածվեց ռոմանտիկ նկարչության գործիքի, ինչպես, օրինակ, հայտնի դարձած ավերակների տեսարանները։

Արևմտյան նկարիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճարտարապետական բնապատկեր, Հանս Վրեդեման դե Վրիս, (Էրմիտաժ)

Ճարտարապետական նկարչությունը՝ որպես առանձին արևմտյան արվեստի ժանր, սկսեց զարգանալ XVI դարում։ Այս ժամանակահատվածում հիմնական կենտրոներն էին Ֆլանդրիան և Նիդերլանդները։ Առաջին կարևոր ճարտարապետական նկարիչը համարվում է հոլանդացի Հանս Վրեդեման դե Վրիսը (1527—1607), որը եղել է միաժամանակ և՛ ճարտարապետ, և՛ նկարիչ[3]։ Նրա աշակերնների թվում էին որդիները՝ Սալոմոնը և Փոլը, ինչպես նաև Հենդրիք վան Ստենվեյք I-ը։ Նրանց շնորհիվ այս ժանրը ժողովրդականացվել է և վերածվել Հոլանդական գեղարվեստի ոսկեդարի գլխավոր ժանրերից մեկը։

  • Սալոմոն Վրեդեման դե Վրիս (1556—1604)
  • Փոլ Վրեդեման դե Վրիս (1567—1617)
  • Հենդրիք Աերթս (1565-ի և 1575—1603-ի միջև)

Նիդերլանդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտվերպենյան տաճար, Հենդրիք վան Ստենվեյք I, այժմ գտնվում է Բուդապեշտի գեղարվեստի թանգարանում
  • Հանս Վրեդեման դե Վրիս (1527—1607)
  • Հենդրիք վան Ստենվեյք I (1550—1603), առաջին նկարիչներից մեկը, ով մասնագիտացել է եկեղեցական ինտերիերների վրա
Գոթական տաճարի ինտերյեր, Փոլ Վրեդեման դե Ֆրի, 1612, այժմ գտնվում է Լոս Անջելես շրջանի արվեստի թանգարանում
  • Պիտեր Նիֆս Ավագ (1578—1656)
  • Հենդրիք վան Ստենվեյք II (շուրջ 1580—1649)
  • Լոդեվիք Նիֆս (1617—1649)
  • Վոլֆգանգ դե Սմեթ (1617—1685)
  • Պիտեր Նիֆս Կրտսեր (1620—1675)
  • Էռազմ Բիե (1629—1675)
  • Վիլհելմ Շուբերտ վան Էրենբերգ (1630—1676)
  • Յակոբ Ֆերդինանդ Սաի (1658-ից հետո 1726)
  • Լիևին Քրուլ (1634—1720)
Վիեննայի ճիզվիտական եկեղեցու առաստաղի իլյուզիոնիստական նկարչություն, Անդրեա Պոցցո, 1703
  • Վիվիանո Կոդացցի (1606—1670)
  • Ասկանիո Լուչանո (1621—1706)
  • Անդրեա Պոցցո (1642—1709), իլյուզիոնիստական նկարչության վիրտուոզ վարպետ
  • Լուիջի Քուեյնի (1643—1717)

Նիդերլանդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտանիքը Վիլեմ I-Ի գերեզմանին Նյու Կերքում, Դելֆթ, Դիրկ Վան Դելեն, 1645, այժմ գտնվում է Ամստերդամի պետական թանգարանում

XVII դարում ճարտարապետական նկարչությունը պատկերանկարչության և բնապատկերների հետ միասին դարձել է Հոլանդական գեղարվեստի ոսկեդարի առաջատար ժանրերից մեկը։ Ժանրի հայտնի հոլանդական արվեստագետներն են․

  • Հենդրիք վան Ստենվեյք II (1580—1649)
  • Վարֆոլոմեյ վան Բասեն (1590—1652)
  • Պիտեր վան դեր Սթոք (1593—1660)
  • Պիտեր Յանս Սանրեդամ (1597—1665)
  • Ժերար Հոուքջեստ (1600—1661)
  • Սյուզաննա վան Ստենվեյք (1601—1664)
  • Դիրք վան Դելեն (1605—1671)
  • Դանիել դե Բլիք (շուրջ 1610—1673)
  • Հենդրիք Քորնելիս վան Վլիտ (1612—1675), հիմնականում նկարել է եկեղեցական ինտերյեր
  • Էմանուել դը Վիտտե (1617—1692)
  • ՅոՎ Բերքհեյդե (1630—1693)
  • Յան վան դեր Հեյդեն (1637—1712)
  • Գերրիտ Ադրիանզուն Բերքհեյդե (1638—1698)
  • Գասպար Վան Վիտել (1652 կամ 1653—1736)
  • Ժակ դե Լանջու (1687—1761)

18-րդ դարում Իտալիայում հատկապես հայտնի էին ճարտարապետական նկարները և նրանց հետ կապված վեդուտները կամ քաղաքային բնապատկերները։ Ճարտարապետական գեղանկարչության հետ սերտորեն կապված մեկ այլ ժանր է կապրիչչիոն, որտեղ հիմնականում պատկերվում են հնարովի անտիկ կառույցների ավերակները։

  • Ստեֆանո Օռլանդի (1681—1760)

Նիդերլանդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քորնելիս Պրոնք (1691—1759)
  • Ժան Թեն Քոմփ (1713—1761)
  • Ռուդոլֆ ֆոն Ալտ (1812—1905)
  • Ժուլ Վիկտոր Գենիսոն (1805—1860)
  • Ժան Բատիստ Վան Մոեր (1819—1884)
Չորս դռների սրահ, Հենրիխ Հանսեն, Դոժերի պալատ, Վենետիկ, 1883
  • Հենրիխ Հանսեն (1821—1890)
  • Ջեյքոբ Քորներուփ (1825—1913)
  • Մարտինուս Ռեռբյու (1803—1848)
  • Շարլ Մարի Բուտոն (1781—1853)
  • Վիլհելմ Բարտ (1779—1852)
  • Մայքլ Նեհեր (1798—1876)
  • Էդուարդ Գերտներ (1801—1877)
  • Մաքս Էմանուել Այնմիլեր (1807—1870)
  • Ֆրիդրիխ Ավգուստ Էլզասեր (1810—1845)
  • Գերման Գեմել (1813—1868)
  • Ադոլֆ Զիլ (1829—1907)
  • Ֆրիդրիխ Կարլ Մայեր (1824—1903)
  • Ջովանի Միլյարա (1785—1837)
  • Ֆեդերիկո Մոյա (1802—1885)

Միացյալ Թագավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր Անգլիայի Բանկը, Թոմաս Հ․ Շեպարդ, 1853, այժմ գտնվում է Բրիտանական թանգարանում
  • Սամուել Փրուտ (1783—1852), ջրաներկ
  • Թոմաս Հ․ Շեպարդ (1792—1864), ջրաներկեր

Ժամանակակից արվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական ճարտարապետական նկարչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում ճարտարապետական նկարչությունը հիմնականում դիտարկում էին որպես նկարչություն ցածրագույն տեսակ։ Ժանրի հայտնի վարպետներն են՝

  • Գո Չժունշու, X-րդ դարի նկարիչ
  • Վան Չժենպենա, գործել է մոտավորապես 1300 թվականին[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Muller, Sheila D. Architectural painting // Dutch Art: An Encyclopedia. — Routledge, 2013. — С. 20. — ISBN 9781135495749
  2. Fredericksen, Burton B. Masterpieces of Painting in the J. Paul Getty Museum: Second Edition. — Getty Publications, 1988. — С. 21. — ISBN 9780892361373
  3. Waagen, Gustav Friedrich Handbook of Painting: The German, Flemish, and Dutch Schools. — John Murray, 1860. — С. 245.
  4. Chung, Anita Drawing Boundaries: Architectural Images in Qing China. — 2004. — ISBN 9780824826635