Jump to content

Ճապոնիայի կայսերական կնիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնիայի կայսերական կնիք
Մանրամասնություններ

Ճապոնիայի կայսերական կնիք կամ Քրիզանթեմի կնիք (ճապ.՝ 菊の御紋 կիկու-նո գոմոն), Ճապոնիայի ազգային կնիքներից մեկը, պետական խորհրդանիշ՝ դեղին կամ նարնջագույն 16 թերթանի քրիզանթեմի տեսքով։ Ճապոնիայի կայսեր և կայսերական ընտանիքի կողմից օգտագործվող կնիքը և ընտանեկան գերբն է։ Տարբերվում է երկրի կառավարության գերբից։

Կամակուրայի ժամանակաշրջանից ի վեր կնիքը համարել են ճապոնական կայսրերի և ճապոնական կայսերական ընտանիքի անդամների խորհրդանիշը։

Կայսերական կնիքը երբեմն օգտագործվել է որպես ազգային զինանշան, չնայած Ճապոնիայում պաշտոնական զինանշան գոյություն չի ունեցել[1]։

Կայսերական կնիքը բաղկացած է կենտրոնական շրջանակից, որը շրջապատված է 16 թերթիկներով, որոնք շրջապատված են դրսի երկրորդ շարքի թերթերով։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիզանթեմի պատկերն առաջին անգամ օգտագործվել է Գո-Տոբա կայսեր կողմից։

Որպես կայսերական տան պատվանշան՝ քրիզանթեմի պատկերն ընդունվել է 1869 թվականից։ Մեյձիի հեղափոխության ժամանակ, 1871 թվականի հրամանագրով, բացի Ճապոնիայի կայսրից, ոչ ոք իրավունք չի ունեցել օգտագործել այդ կնիքը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ արգելքը հանվել է[2]։

Կայսերական ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունեցել է կայսերական կնիքի իր ձևափոխված տարբերակը` 14 թերթիկով։

Սինտոյի սրբավայրերը նույնպես օգտագործել են կայսերական կնիքը կամ դրա մի մասը փոփոխված տեսքով։

Ներկայումս քրիզանթեմի խորհրդանշական պատկերն օգտագործվում է Ճապոնիայի խորհրդարանի և դիվանագիտական հաստատությունների տարածքներում, ծառայում է որպես քաղաքական գործիչների ատրիբուտ, ինչպես նաև  տեղադրվում է ճապոնական արտասահմանյան անձնագրերի շապիկներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. [ГОСУДАРСТВЕННЫЙ ГЕРБ // Япония от А до Я. Популярная иллюстрированная энциклопедия. (CD-ROM). — М.: Directmedia Publishing, «Япония сегодня», 2008. — ISBN 978-5-94865-190-3. «Популярная иллюстрированная энциклопедия»]. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. «Государственные символы Японии». Info-Japan.ru (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնիայի կայսերական կնիք» հոդվածին։