Ճաղատ-մազով
Ճաղատ-մազով (ռուս.՝ лысый - волосатый), քաղաքական դիսկուրսին բնորոշ ռուսական հումոր, վերաբերում է պետության ղեկավարների իրավահաջորդության էմպիրիկ կանոնին` ճաղատ կամ գրեթե ճաղատ առաջնորդին հաջորդում է մազերովը, և՝ հակառակը։ Այս հաջորդական և համաչափ փոփոխությունը նկատելի է եղել դեռևս 1825 թվականին, երբ Նիկոլայ I-ը փոխարինեց իր հանգուցյալ եղբորը՝ Ալեքսանդրին`դառնալով Ռուսաստանի կայսր։ Նիկոլայ I-ի որդին՝ Ալեքսանդր II-ը հոր հետ հիմք է դրել «ճաղատ-մազով» հաջորդականության առաջին զույգին։
Խորհրդային տարիներին (Լենինից հետո) կանոնը վերաբերում էր Կենտկոմի գլխավոր (առաջին) քարտուղարներին։ Ինչ վերաբերում է Համառուսաստանյան կենտրոնական կոմիտեի նախագահներին, հաջորդականության կանոնը չի պահպանվում։ Բացի այդ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահներն ունեցել են ավելի շատ «մազով» առաջնորդներ, քան «ճաղատ»։
Ներկայիս «ճաղատ-մազով» զույգ կազմող առաջնորդներն են գրեթե ճաղատ Վլադիմիր Պուտինը և միտրի Մեդվետևը։ Վլադիմիր Պուտինը նախագահել է 2000-ից մինչև 2008 թվականը։ Այնուհետև նրան հաջորդել է Մեդվետևը՝ նախագահելով մինչև 2012 թվականը, իսկ այնուհետև՝ կրկին Պուտինը[1]։
Ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ «ճաղատ-մազով» հումորի՝ կա խիստ կանոն, որը գործում է Ռուսաստանի քաղաքականության վերջին երկու դարերի ընթացքում։ Ճաղատ (կամ ակնհայտորեն գրեթե ճաղատ) պետական ղեկավարին հաջորդում է ոչ ճաղատը՝ «մազով», և՝ հակառակը։ Թեև այս օրինաչափությունը, ամենայն հավանականությամբ, պատահականություն է, այն գործում է 1825 թվականից՝ սկսվելով Նիկոլայ I-ից (բացառությամբ Գեորգի Մալենկովի, ով Խորհրդային Միության վարչապետն է եղել 1953-1955 թվականներին, բայց ոչ առաջին քարտուղար)։ Այնուամենայնիվ, Պոտսդամի կոնֆերանսի ժամանակ Իոսիֆ Ստալինի կարճամետրաժ վավերագրական մի ֆիլմ ներկայացրել է, որ նա եղել է ճաղատացման վաղ փուլում՝ հակասություններ առաջացնելով կանոնին[2]։
Ճաղատ առաջնորդներ | Պատկեր | Մազով առաջնորդներ | Պատկեր |
---|---|---|---|
Նիկոլայ I (1825–1855) |
Ալեքսանդր II (1855–1881) |
||
Ալեքսանդր III (1881–1894) |
Նիկոլայ II (1894–1917) |
||
Գեորգի Լվով (1917) |
Ալեքսանդր Կերենսկի (1917) |
||
Վլադիմիր Լենին (1917–1924) |
Իոսիֆ Ստալին (1924–1953) |
||
Լավրենտի Բերիա (1953) |
Գեորգի Մալենկով (1953) |
||
Նիկիտա Խրուշչով (1953–1964) |
Լեոնիդ Բրեժնև (1964–1982) |
||
Յուրի Անդրոպով (1982–1984) |
Կոնստանտին Չեռնենկո (1984–1985) |
||
Միխայիլ Գորբաչով (1985–1991) |
Բորիս Ելցին (1991–1999) |
||
Վլադիմիր Պուտին (2000–2008) |
Դմիտրի Մեդվեդև (2008–2012) |
||
Վլադիմիր Պուտին (2012–ներկա) |
Մազեր ունեցող Ստալինի մահից որոշ ժամանակ անց ԽՍՀՄ փաստացի ղեկավարը եղել է կառավարության ղեկավարը՝ Գեորգի Մալենկովը, ով նույնպես ունեցել է մազեր և չի պահպանել հաջորդականությունը։ Սակայն Ստալինի մահից հետո առաջին ամիսներին և մինչ ձերբակալությունը ամենամեծ իշխանությունը զբաղեցրել է ներքին գործերի նախարար Լավրենտի Բերիան, որը եղել է ճաղատ։
Բացի այդ, 1996 թվականի նոյեմբերի 5-ին Վիկտոր Չեռնոմիրդինը ժամանակավորապես նշանակվել է պետության պաշտոնական ղեկավար, մինչդեռ Ելցինը ծանր վիրահատության էր ենթարկվել։ Նրան կարելի է համարել որպես Ելցինին նախորդած և հաջորդող։ Վերջինս ճաղատ էր։ Նմանատիպ իրավիճակ էր նաև Գենադի Յանաևի դեպքում. Օգոստոսյան հեղաշրջման ժամանակ նա փաստացի 3 օր գլխավորել է ԽՍՀՄ-ը որպես նախագահի պաշտոնակատար։ Նա ունեցել է մազեր, իսկ նրա նախորդն ու հաջորդը՝ Գորբաչովը՝ եղել է ճաղատ։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ օրինաչափությունը հայտնի է դարձել Լեոնիդ Բրեժնևի ղեկավարության ժամանակաշրջանում։ 1990-ական թվականների կեսերին ոմանք հումորով կանխատեսում էին, որ ճաղատ Գենադի Զյուգանովը «անխուսափելիորեն» կհաղթի 1996 թվականի նախագահական ընտրություններում և այդպիսով կփոխարինի ոչ ճաղատ Ելցինին։ Ժամանակակից Ռուսաստանում օրինաչափությունը հաճախ կատակների և մուլտֆիլմերի թեմա է[3]։ Քաղաքական լրագրության մեջ հաճախ օգտագործվում է.
Ճաղատ, մազով, ճաղատ, մազով, ճաղատ, մազով,- ահա թե ինչպես ենք մենք ընտրում մեր ղեկավարներին,- հեգնում է իմ Սանկտ Պետերբուրգի ընկերուհին, երբ ես հարցնում եմ, թե նա քվեարկե՞լ է նախագահական ընտրություններում:- Մտածեք դրա մասին. Խրյուշչովը ճաղատ էր, Բրեժնևը՝ մազով, Գորբաչովը ճաղատ էր, Ելցինը` մազով, իսկ Պուտինը գրեթե ճաղատ է։ Մեդվեդևը պետք է հաղթեր».[4] |
Ռուս առաջնորդների իրավահաջորդությունների այլ օրինաչափություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տղամարդ-կին
[խմբագրել | խմբագրել կոդը]1682 թվականից մինչև 1801 թվականը ռուսական գահին եղել է խիստ «տղամարդ-կին» հաջորդականություն. Պետրոս I, Եկատերինա I, Պետրոս II, Աննա Յոհանովնա, Իվան VI, Ելիզավետա Պետրովնա, Պետրոս III, Եկատերինա II, Պավել I: Պավել կայսրը փոխել է գահի իրավահաջորդության կանոնները, որպեսզի երկիրը կառավարեն միայն տղամարդիկ, և «տղամարդ-կին» հաջորդականությունը դադարեցվել է։
Եթե Սոֆյա Ալեքսեևնան (եղել է Պետրոս I-ի և Իվան V-ի քույրը, հզոր ռեգենտ) համարվում է դե ֆակտո առաջնորդ, ապա հաջորդականությունը կարելի է հետևել 1676 թվականից, երբ գահին հաջորդել է Սոֆիայի մեկ այլ եղբայր Ֆեոդոր III-ը[2]։
Սպանված-մահացած
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկ այլ հաջորդականություն կապված է Ռուսաստանի ղեկավարների մահվան հետ, և կարելի է նկատել 1730-ից 1825 թվականներին և առանձին՝ 1825-1924 թվականներին. Աննան մահացել է, Իվան VI-ը սպանվել է, Ելիզավետան մահացել է, Պետրոս III-ը մահացել է, Եկատերինան մահացել է, Պավելը սպանվել է, Ալեքսանդր Առաջինը մահացել է։ Հերթականության ընդհատումից հետո, երբ Նիկոլայ I-ը ճնշել է դեկաբրիստների ապստամբությունը, որոնք սպառնում էին սպանել իրեն և իր ընտանիքին, հաջորդականությունը վերսկսվել է. սպանվել է Նիկոլայ I-ի որդի Ալեքսանդր II-ը, մահացել է Ալեքսանդր III-ը և սպանվել է Նիկոլայ II-ը (սակայն, Նիկոլայի նշանակած իրավահաջորդ Միխայիլը երբեք չի հաստատվել որպես կայսր և 1917 թվականի ռուսական հեղափոխությունից անմիջապես հետո մահապատժի է ենթարկվել հեղափոխականների կողմից)։ Թեև այդ օրինաչափությունը հակիրճ պահպանվել է միապետության տապալումից հետո՝ խորհրդային առաջնորդ Վլադիմիր Լենինի բնական պատճառներով մահից հետո, նրա իրավահաջորդը՝ Իոսիֆ Ստալինը, խախտել է օրինաչափությունը՝ մահանալով ինսուլտից։ Նիկոլայ II-ի մահապատժից հետո ոչ մի ռուս պետության ղեկավար չի սպանվել։
Ճաղատ ու մազով վարչապետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականից ի վեր վարչապետների մոտ նման օրինաչափություն է նկատվել. մազեր ունեցող Սերգեյ Ստեպաշին, ճաղատ Վլադիմիր Պուտին, մազեր ունեցող Միխայիլ Կասյանով, ճաղատ Միխայիլ Ֆրադկով, մազեր ունեցող Վիկտոր Զուբկով, ճաղատ Վլադիմիր Պուտին, մազեր ունեցող Դմիտրի Մեդվեդև, ճաղատ Միխայիլ Միշուստին. Այս օրինաչափությունը գործում է միայն այն դեպքում, եթե բացառվեն գործող վարչապետները։
-
Սերգեյ Ստեպաշին
-
Վլադիմիր Պուտին
-
Միխայիլ Կասյանով
-
Միխայիլ Ֆրադկով
-
Վիկտոր Զուբկով
-
Վլադիմիր Պուտին
-
Դմիտրի Մեդվեդև
-
Միխայիլ Միշուստին
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vladimir Savchenko. Новая наука Историоматика/Пси-гидродинамика Советской власти, или Закон "лысых/волосатых" (Russian).
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Y. Mikhailina (2007 թ․ հունվարի 12). Преемник должен быть без запаха. Интервью И. Минтусова, личного консультанта Б. Ельцина (Russian). Moskovskij Komsomolets. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - V. Kupriyanov. Башмак Эмпедокла (Russian). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 25-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - V. Tseplyaev (2007 թ․ դեկտեմբերի 27). Мистические закономерности российской власти (Russian). AiF online.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - Alla Bossart. С Новым гоном! (Russian). Gazeta.ru.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - D. Dybov (2002 թ․ հոկտեմբերի 8). Не дай Буш! (Russian). Moskovskie Novosti. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - V. Skachko (April 11–17, 2008). Мистика и власть (Russian). Kievskiy Telegraf.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Шарж в газете, пуля во лбу (Russian).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Krulwich, Robert (2008 թ․ սեպտեմբերի 10). «Baldness Pattern: A New Cold War Analysis». WBUR. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ 2,0 2,1 V. Skachko (April 11–17, 2008). Мистика и власть (Russian). Kievskiy Telegraf.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Череда правителей России (закономерность истории): Александр II — лысый Николай ... Анекдоты из России» (Russian). 2004 թ․ ապրիլի 24.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Catriona Bass (2008 թ․ մարտի 7). «Russian politics: the bald truth». The Times.(չաշխատող հղում)