Jump to content

Ձվազատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձվազատում
Տեսակֆիզիոլոգիական գործընթաց
Ենթադասmulticellular organismal reproductive process?[1] և menstrual cycle phase?
Մասն էfemale gamete generation?[1]
ՆախասկզբնակE1.0.0.0.0.0.7
MeSHG08.686.784.690
Terminologia EmbryologicaE1.0.0.0.0.0.7
Նկարագրված էՆոր հանրագիտարանային բառարան, 1911-1916
 Ovulation Վիքիպահեստում

Օվուլյացիա (լատին․՝ ovulla-ձվիկ ), հասուն ֆոլիկուլի պատռումից ձվաբջջի հեռացում՝ ձվարանից դեպի արգանդափող։ Օվուլյացիայի ընթացքում ձվաբջիջը գտնվում է երկրորդ կարգի օվոցիտի հասունացման փուլում (տես՝ օոգենեզ)։ Ֆոլիկուլից ձվաբջիջը մտնում է ձվուղի (կնոջ մոտ կոչվում է արգանդափող), որտեղ տեղի է ունենում բեղմնավորում։ Օվուլյացիայի կենսաբանական իմաստը բաղկացած է ֆոլիկուլից ձվաբջջի ազատումից՝ այն բեղմնավորելու և սեռական ուղիներով հետագա անցնելու համար[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաշտանային ցիկլի դիագրամ։

Կնոջ մոտ օվուլյացիան տեղի է ունենում դաշտանային ցիկլը սկսվելուց 14 օր առաջ (28-օրյա ցիկլով դա տեղի է ունենում 14-րդ օրը, սակայն միջինից շեղումը որոշ չափով նորմալ է)։ Ձվաբջիջը ֆոլիկուլից ազատելու գործընթացը տևում է ոչ ավելի, քան մեկ ժամ, այնուհետև, երբ այն մտնում է արգանդափողի ձագար, ձվաբջիջը պահպանում է մոտ մեկ օրվա ընթացքում բեղմնավորվելու ունակությունը։ Ձվաբջջի բեղմնավորման գործընթացը տևում է ոչ ավելի, քան մեկ ժամ[3]։ Օբյեկտիվորեն, կինը ի վիճակի չէ զգալ օվուլյացիայի պահը։ Այն ժամանակահատվածը, որի ընթացքում օվուլյացիայի հավանականությունը մեծ է, կոչվում է օվուլյատոր ժամանակահատված։ Օվուլյատոր ժամանակահատվածը չունի հստակ տևողություն, տարբեր հետազոտողներ նշում են օվուլյատոր ժամանակահատվածի տարբեր տևողություն․ դա կախված է օվուլյացիայի որոշման մեթոդներից։ Բժշկական հաստատություններում տարածված են օվուլյացիայի որոշման հետևյալ մեթոդները ՝ ձվարանների ֆոլիկուլների ուլտրաձայնային ախտորոշում, արյան մեջ լյուտեինացնող հորմոնի խտության որոշում[2]։

Տանը օգտագործվում է լյուտեինացնող հորմոնի կոնցենտրացիայի ստուգումը մեզում, ինչպես նաև ջերմաչափման մեթոդը՝ պարզեցված է օվուլյացիայի ժամանակահատվածը որոշվում է ըստ օրացուցային հաշվարկի։ Բեղմնավորումը տեղի է ունենում օվուլյացիայի ընթացքում։ Այս ժամանակահատվածում կինը հաճախ ունենում է բարձր սեռական ցանկություն։

Օվուլյացիայի գործընթացը կառավարվում է հիպոթալամուսի կողմից, որը կարգավորում է հիպոֆիզի առաջային բլթի աշխատանքը։ Կարգավորումն իրականացվում է գոնադոտրոպին-ռիլիզինգ հորմոնի միջոցով, որի գործողության ներքո հիպոֆիզը արյան մեջ արտազատում է գոնադոտրոպ հորմոններ ՝ լյուտեինացնող հորմոն և ֆոլիկուլոխթանիչ հորմոն[3]։ Դաշտանային ցիկլի ֆոլիկուլյար (նախա-օվուլյացիոն) փուլում ձվարանների ֆոլիկուլը զգալիորեն չափերով մեծանում է (ֆոլիկուլոխթանիչ հորմոնի ազդեցության հետևանքով)։ Օվուլյացիան տեղի է ունենում այն ժամանակ, երբ ձվարանների ֆոլիկուլը մեծանում է։ Հասունանալով՝ ֆոլիկուլը հասնում է մոտավորապես 2 սմ տրամագծի[3]։  Ձվաբջիջը զարգանում է ֆոլիկուլի ներսում։ Հասունանալիս ֆոլիկուլը արտազատում է էստրոգեններ՝ հորմոններ, որոնք համակարգային ազդեցություն են ունենում, սակայն ավելի շատ՝ կնոջ վերարտադրողական օրգանների վրա։ Էստրոգենների ազդեցության տակ հիպոֆիզի առաջի բլթը կարճ ժամանակում արտազատում է լյուտեինացնող հորմոնի (LH) լրացուցիչ քանակություն (կոչվում է «LH օվուլյատոր գագաթ»), որը խթանում է ձվաբջջի հասունացումը (մեյոզի առաջին բաժանումը)։ Հասունանալուց հետո ֆոլիկուլում առաջանում է պատռվածք, որի միջոցով ձվաբջիջը թողնում է ֆոլիկուլը[4]։  Մոտ 36-48 ժամ է անցնում LH օվուլյատոր գագաթի և օվուլյացիայի միջև։ Հետովուլյացիոն փուլում (դեղին մարմնիկի փուլ) ձվաբջիջը սովորաբար շարժվում է արգանդափողի երկայնքով դեպի արգանդ։ Եթե ձվաբջջի բեղմնավորում է տեղի ունեցել, ապա երրորդ-չորրորդ օրը սաղմը մտնում է արգանդի խոռոչ, իսկ հինգերորդից յոթերորդ օրը տեղի է ունենում ներդրման գործընթացը[4]։

Եթե բեղմնավորում տեղի չի ունենում, ձվաբջիջը մահանում է արգանդափողում մոտ 24 ժամվա ընթացքում[3]։

Անօվուլյացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտանային ցիկլ, որը բնութագրվում է ձվարաններից ձվարանի դուրսբերման բացակայությամբ, կոչվում է անօվուլյացիա։ Անօվուլյացիան էնդոկրին անպտղության ամենատարածված տարբերակներից մեկն է։ Օլիգոօվուլյացիայի (ոչ նորմալ հազվադեպ օվուլյացիա) և անօվուլյացիայի ընդհանուր պատճառներից մեկը՝ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշն է[3][4]։

Ծանսթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Gene Ontology release 2019-10-07 — 2019-10-07 — 2019.
  2. 2,0 2,1 Гинекология / Э. К. Айламазян. — СПб.: СпецЛит, 2013. — 2-е изд., испр. и доп. — 415 с.: ил. — С. 268. — 978-5-299-00527-1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 H. Teede, A. Deeks, L. Moran Polycystic ovary syndrome: a complex condition with psychological, reproductive and metabolic manifestations that impacts on health across the lifespan(անգլ.) // BMC Medicine. — 2010. — В. 1. — Т. 8. — С. 41. — doi:10.1186/1741-7015-8-41
  4. 4,0 4,1 4,2 Rotterdam ESHRE/ASRM-Sponsored PCOS Consensus Workshop Group Revised 2003 consensus on diagnostic criteria and long-term health risks related to polycystic ovary syndrome(անգլ.) // Fertility and Sterility. — 2004. — В. 1. — Т. 81. — С. 19—25. — doi:10.1016/j.fertnstert.2003.10.004

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]