Հրաչ Կոզիբեյոքյան
Հրաչ Կոզիբեյոքյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | վաճառող |
Hratch Kozibeyokian Վիքիպահեստում |
Հրաչ Կոզիբեյոքյան (անգլ.՝ Hratch Kozibeyokian, օգոստոսի 12, 1951, Հալեպ, Սիրիա), արևելյան գորգագործության ամերիկահայ մասնագետ[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաչ Կոզիբեյոքյանը ծնվել է 1951 թվականին Հալեպում (Սիրիա)՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ընտանիքում։ Մեծացել է Լիբանանում՝ շրջապատված լինելով հայկական գորգագործության երկարամյա վարպետների ընտանիքի անդամներով։ Նրա ընտանիքը Այնթապից ու Զեյթունից էր։
1977 թվականին նա տեղափոխվել է ԱՄՆ՝ միանալով իր հոր գորգագործության առևտրային ընկերությանը։ 1979 թվականին հաստատվել է Լոս Անջելեսում և ստացել Չափմենի համալսարանի մշակութային մարդաբանության ոլորտում բակալավրի աստիճան։ 1990 թվականին նա հիմնել է KO'Z'Craft արհեստանոցը, որը վերանորոգում և պահպանում էր ձեռագործ կտորներն ու գորգերը։ Նրա գործերը ցուցադրվել են Արևմտյան Հոլիվուդում[3]։ Կոզիբեյոքյանն ունի հայկական և կովկասյան յուրահատուկ գորգերի մեծ հավաքածու։ Նա կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ և դասախոսություններ, մասնակցել է շատ համաժողովների՝ օտարներին ներկայացնելով հին հայկական գորգագործության մշակույթը[4]։
Հրաչ Կոզիբեյոքյանը առաջինն էր, ով Կալիֆոռնիա նահանգի համալսարանի (Նորթրիջ) հայագիտության ծրագրի շրջանակներում հիմնել է հայկական գորգագործության պատմության մասին ակադեմիական դասընթաց։ Նա նույն թեմայով դասախոսել է նաև մի շարք միջնակարգ դպրոցներում և քոլեջներում։ Նա գրել է տարբեր պարբերականներում հրապարակված բազմաթիվ հոդվածներ հայկական գորգագործության պատմության, ձևավորման և մշակույթի մասին։ Կոզիբեյոքյանի փորձն ու հայկական և արևելյան գորգերի նուրբ իմացությունը գնահատվել են հինավուրց գորգերի բազմաթիվ գիտակների կողմից[5]։
1998 թվականին Կոզիբեյոքյանը միացել է Հայկական գորգերի ընկերակցությանը և բազմիցս ընտրվել է նրա վարչության կազմում[6]։
2005 թվականին Los Angeles Magazine ամսագիրը նրան անվանել է «գորգի բժիշկ»[7][8] և «Լոս Անջելեսի գորգերի լավագույն արևելյան նորոգող»[9]։
2014 թվականին Կոզիբեյոքյանը, որպես Հայկական գորգերի ընկերակցության ներկայացուցիչ, հրավիրվել է Սպիտակ տանը ներկայացնելու հայ որբերի կողմից գործված և ի նշան երախտագիտության ԱՄՆ-ի նախկին նախագահ Քալվին Քուլիջին 1920 թվականին որպես նվեր ուղարկված «Հայ որբերի գորգը»։ Այդ իրադարձությունը մեծ տեղ է գրավել տեղական և միջազգային մամուլում[10][11][12][13]։
2015 թվականին Հրաչ Կոզիբեյոքյանը միաձայն ընտրվել է Հայկական գորգերի ընկերակցության նախագահ[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Swartley, Ariel (2010 թ․ փետրվարի 13). «At Ko 'Z' Craft, an art woven in time». Los Angeles Times.
- ↑ «About». ruglink.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Hratch Kozybeyokian». armenianrugssociety.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Armenian Journey Lecture Series». downtowngrid.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «"Armenian Genocide Survivors and the Woven Art" Conference at CSUN». MassisPost. 2014 թ․ մարտի 7.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Los Angeles Times (2010 թ․ փետրվարի 12). «Rug doctor Hratch Kozibeyokian and staff at work». latimes.com.
- ↑ «Torn? Unraveled? Sun faded? Emergencies are no problem for Ko 'Z' Craft's rug doctor». Los Angeles Times.
- ↑ «Ko-Z-Craft». Los Angeles Magazine. 2011 թ․ մարտի 28.
- ↑ «The Armenian rugs that tell two stories». BBC News.
- ↑ «Armenian Orphan Rug, symbol of tragic past, is briefly on view». mcclatchydc.
- ↑ Mikailian, Arin (2015 թ․ հոկտեմբերի 28). «Rug woven by orphaned survivors of the Armenian Genocide to go on display». Glendale News-Press. Los Angeles Times.
- ↑ Ghazanchyan, Siranush (2015 թ․ հոկտեմբերի 29). «Rug woven by orphaned survivors of the Armenian Genocide to go on display». Public Radio of Armenia.
- ↑ «"Woven Legacy: Armenian Orphan Rugs" by Hratch Kozibeyokian». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.