Հրաձգություն Աբխազիայի խորհրդարանում (2024)
Հրաձգություն Աբխազիայի խորհրդարանում | |
---|---|
Տեսակ | Հրաձգություն |
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն |
Գրոհի վայր | Աբխազիայի ժողովրդական ժողով, Սուխում, Աբխազիա |
Տեղադրանք | 43°00′03″ հս․. լ. 41°01′41″ ավ. ե.HGЯO |
Զենք | ատրճանակ |
Զոհվածներ | 1 |
Վիրավորներ | 1 |
Ահաբեկիչներ | Ադգուր Խարազիա |
Հրաձգություն Աբխազիայի խորհրդարանում, որը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 19-ի առավոտյան, երբ պատգամավոր և Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի նախկին քաղաքապետ Ադգուր Խարազիան ենթադրաբար կրակ է բացել Աբխազիայի Ժողովրդական ժողովում իր քաղաքական հակառակորդների վրա՝ սպանելով պատգամավոր Վախթանգ Գոլանձիային և վիրավորելով մեկ այլ պատգամավոր Կան Կվարչիային՝ դեպքի վայրից փախչելուց առաջ[1][2][3]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադգուր Խարազիան կալանավորվել էր դեռևս 2020 թվականին՝ վարչական պաշտոնատար անձին մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով[4]։ Աբխազիայում էլեկտրաէներգիայի դեֆիցիտը վատթարացել է կրիպտոարժույթների մայնինգի, Ռուսաստանի կողմից ֆինանսական օգնության դադարեցման և ջրի ցածր մակարդակի պատճառով, ինչի հետևանքով Ինգուրի հիդրոէլեկտրակայանը վթարային անջատվել է[5][6][7]։
Հրաձգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հրաձգության օրը Ժողովրդական ժողովը քննարկում էր Աբխազիայում կրիպտոարժույթների մայնինգն արգելելու մասին օրինագիծը, ինչի հետևանքով Ադգուր Խարազիայի և Կան Կվարչիայի միջև վեճ է սկսվել։ Խարազիան կողմ էր արգելմանը, մինչդեռ Կվարչիան դեմ էր դրան՝ ասելով, որ նման քայլը կնշանակի զիջում պոպուլիզմին: Գոլանձիան փորձել է միջնորդել իրավիճակը, սակայն Խարազիան մահացու կրակոց է արձակել Գոլանձիայի գլխին[8]: Կարճ ժամանակ անց Խարազիան վնասել է Կվարչիայի ձեռքը և դեպքի վայրից դիմել փախուստի[2]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Բադրա Գունբան Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել և այցելել Հանրապետական հիվանդանոց[9]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Lawmaker shot dead in parliament in breakaway Georgian region of Abkhazia» (անգլերեն). Al Jazeera. 2024 թ. դեկտեմբերի 19.
- ↑ 2,0 2,1 «Abkhaz Lawmaker Gunned Down Outside Parliament Building» (անգլերեն). The Moscow Times. 2024 թ. դեկտեմբերի 19.
- ↑ «Lawmaker in Georgia's breakaway Abkhazia shot dead at parliament» (անգլերեն). Al Arabiya. 2024 թ. դեկտեմբերի 19.
- ↑ «Lawmaker Shot Dead In Parliament Of Georgia's Breakaway Abkhazia». RFE/RL.
- ↑ «Abkhazia Loses Electricity as Russian Support Dwindles» (անգլերեն). The Moscow Times. 2024 թ. դեկտեմբերի 11.
- ↑ «Abkhazia Appeals for Free Russian Electricity Supplies Amid Rolling Blackouts» (անգլերեն). The Moscow Times. 2024 թ. դեկտեմբերի 18.
- ↑ «Abkhazia's leader warns of 'humanitarian catastrophe' amid energy shortages» (անգլերեն). Reuters. 2024 թ. դեկտեմբերի 21.
- ↑ «MP opens fire in Abkhazian Parliament, killing fellow MP» (անգլերեն). OC Media. 2024 թ. դեկտեմբերի 20.
- ↑ World, Abkhaz (2024 թ. դեկտեմբերի 19). «Security Council Convened After Shooting in Parliament». Abkhaz World.
- 2024 Աբխազիայում
- 2024 հարձակումներ Ասիայում
- 2024 հարձակումներ Եվրոպայում
- 2024 հարձակումներ շենքերի և շինությունների վրա
- 2024 հանցագործություններ Ասիայում
- 2024 հանցագործություններ Եվրոպայում
- Հարձակումներ Ասիայի օրենսդիր մարմինների վրա
- Հարձակումներ Եվրոպայի օրենսդիր մարմինների վրա
- Հանցագործությունն Աբխազիայում
- Աբխազիայի Ժողովրդական ժողով
- Սուխում