Jump to content

Հունքյար-Իսքելեսիի պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
{{{Անվանում}}}

Ունքյար-Իսքեկեսիի պայմանագիր 1833, կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև, Ունքյար-Իսքելեսիում (սուլթանի ամառային նստավայրը Կ․ Պոլսի մոտ), հունիսի 26 (հուլիսի 8)-ին։ 1831-1833 թվականների եգիպտական ճգնաժամի (երբ Մուհամմադ Ալիի հաղթանակները սպառնում էին Օսմանյան կայսրությանը) ժամանակ, ցարական կառավարությունը Թուրքիայում իր ազդեցությունն ուժեղացնելու նպատակով, սուլթան Մահմուդ II-ին առաջարկեց ռազմական օգնություն, որը պաշտոնապես խնդրել էր թուրք, կառավարությունը։ 1833 թվականի փետրվարին Բոսֆոր ժամանեցին ռուսական ռազմանավերը, իսկ ապրիլին շուրջ 14 հազար ռուսական զինվորներ ափ իջան Ունքյար-Իսքելեսիում և փակեցին եգիպտական բանակի ճանապարհը դեպի Կ․ Պոլիս։ Ռուս-թուրքական մերձեցումից անհանգստացած Անգլիան և Ֆրանսիան նպաստեցին Եգիպտոսի և Թուրքիայի հաշտեցմանը (1833 թվականի մայիս)։ Թուրքիայից ռուսական ուժերի դուրս բերման նախօրյակին, Ունքյար-Իսքելեսիում կնքվեց Ունքյար-Իսքեկեսիի պայմանագիրը, համաձայն որի Ռուսաստանը պարտավորվում էր անհրաժեշտության դեպքում Թուրքիային ցուցաբերել ռազմական օգնություն։ Պայմանագրի գաղտնի հոդվածի համաձայն, Թուրքիան պարտավորվում էր պատերազմի դեպքում Ռուսաստանի պահանջով փակել Դարդանելի նեղուցը բոլոր օտարերկրյա ռազմանավերի համար։ Ունքյար-Իսքեկեսիի պայմանագիրը նշանակում էր Ռուսաստանի դիրքերի ուժեղացումը Մերձավոր Արևելքում, որը և հանգեցրեց արևմտյան եվրոպայի տերությունների հետ Ռուսաստանի հարաբերությունների սրման։ 1840-1841 թվականներին Ռուսաստանը համաձայնվեց չնորոգել պայմանագիրը և ստորագրեց նեղուցների վերաբերյալ կոնվենցիա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։